Քննարկում:Մեթյու Մակքոնահի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արման ջան նորից նույն խնդիրը, կասես ո՞րտեղ էս կարդացել կամ լսել ՄաքԿոնոխի։ Ես օրինակ գրել եմ Մակքոնահի, կարելի է գուցե նաև Մակքոնոհի բայց ոչ ՄաքԿոնոխի։ Սպասում եմ արձագանքիդ։ ERJANIK 12։29, 26 Մարտի 2012 (UTC)

Հարգելի Երջանիկ, ես կրկին անգամ ասում եմ, որ հնարավոր է սխալվեմ, անունները հայեցի թարգմանելով։ Ոչ մի տեղ չեմ տեսել, նման տեղեկագիրք էլ չկա։ Համենայն դեպս դա ուղղվող թերություն է, և ոչ թե կոպիտ ուղղագրական սխալ։ Եթե դու շտկեիր, ես չէի նեղանա։ Բայց այսպես ամեն անգամ քո ասելով անգրագիտություն եմ անում։ Թերևս սա երևի լինի իմ վերջին խմբագրումը, որովհետև անընդհատ համոզվում եմ, թե ինչ կարգի անշհնորհակալ գործ է սա։ Լավ է ես կենտրոնանամ իմ վեպերիս վրա։ Ուղղակի ես մինչև հիմա էլ ցավում եմ, որ հայերենով այսքան քիչ ինֆորմացիա կա։ Հարգանքներով՝ Arman musikyan (talk) 14։03, 26 Մարտի 2012 (UTC)

Արման ջան կարծում եմ Դու սխալ ես հասկացել ինձ, ախպերս, ինչ Դու գրել ես այս քննարկման էջում, դրանք բոլորը ես գիտեմ, պարզապես ներկայացրել եմ քննարկման, քանի որ Դու ես հոդվածի հեղինակը: Ես էլ ցավում որ հայերենով այսքան քիչ ինֆորմացիա կա, դրա համար էլ այսքան աշխատանք եմ արել, անում եմ ու գուցե երկար ժամանակ շարունակեմ անել: Սա անշնորհակալ գործ չի ախպերս, սա մենք բոլորս անում ենք բոլոր բոլորի համար, ու Հայաստանի համար, կոնկրետ Վիքիփեդիան ինչ-որ մեկինը կամ մի քանիսինը չի, այլ բոլորինս:
Ի դեպ նայիր այստեղ, տես ինչ կարող ենք ունենալ Հայաստանում, կարծում եմ Քեզ էլ պետք է որ հետաքրքրի: Շարունակիր գրել Արման ջան, կներես եթե իմ գրածներով ակամայից նեղացրել եմ Քեզ: Հարգանքներով` ERJANIK 14:16, 26 Մարտի 2012 (UTC)[reply]

@Արման, մի նեղացիր, երբ ինչ­-որ մեկը հուշում է նկատված վրիպակները (բոլորս էլ դրանք թույլ ենք տալիս ու դրանք հոդվածներում բազմաթիվ են)։ Իրականում Երջանիկի արած հուշումները շատ գնահատելի են, իսկ այսպիսի փոքր քննարկումները՝ նույնքան կարևոր են, որքան խմբագրումները, քանի որ Վիքիպեդիան առանց դրանց չի կարող զարգանալ։ Շնորհակալություն Երջանիկ քո ուշադրության համար, հուսով եմ կշարունակես նույն կերպ։

Ի դեպ, տառադարձելիս խնդրում եմ ուշադրություն դարձնեք նաև ՎՓ:ՏԱՌ-ին։ Հարգանքներով։ --vacio 16:38, 26 Մարտի 2012 (UTC)[reply]
Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, հարգելի ERJANIK և Vacio: Ճիշտ է, ինքը Երջանիկը տեղին է հուշումներ անում և ես այլևս նրա կամ մյուս ադմինների հուշումներից չեմ նեղանա: Հարգելի Երջանիկ, մերսի նաև ինձ ընձայված պարգևի համար: Այն, իրոք, ինձ պարտավորեցնում է, որ ավելի եռանդով աշխատեմ վիքիփեդիայի հոդվածների վրա: Հարգանքներով` Arman musikyan (talk) 07:04, 27 Մարտի 2012 (UTC)[reply]
Ապրես Արման ջան ճիշտ հասկանալու համար: Անկեղծ ուրախ եմ Քո համար և իհարկե նաև Հայերեն Վիքիփեդիայի համար, որ Քո նման աշխատասեր ու բազմակողմանի զարգացած մասնակից ունի: Շարունակիր գրել ու օգնել բոլորիս ախպերս: Իսկ կոնկրետ նման խնդիրների համար իրոք դա միանշանակ պատասխաններ չունի, սակայն ինչպես մի անգամ ասել եմ, խորհուրդ կտամ այսպիսի կամ որևէ այլ դժվար թարգմանվող անունով դերասանի կամ անձի մասին հոդված ստեղծելուց ուղղակի փնտրես և տեսնես Վիքիփեդիայում կամ ընդհանրապես Գուգլում կա՞ նրա մասին ու ինչ անուն ազգանունով է ներկայացված: Երևի թե այդպես ավելի ճիշտ կլինի: Ես ինքս բացի վերը նշված ձևից նաև կարդացել եմ կինոաշխարհի մարդկանց մասին մամուլում ու լսել հեռուստատեսությամբ նրանց անունները ու դրանք են ինձ համար ինչ-որ տեղ հանդիսանում են ուղեցույց, իհարկե գումարած նաև իմ անձնական լեզվական իմացությունները: Կարծում եմ լրիվ հասկացանք իրար: Կարող ես դիմել ինձ եթե կունենաս հարց կամ խորհրդի կարիք ախպերս: Հարգանքներով` ERJANIK 08:48, 27 Մարտի 2012 (UTC):[reply]