Քննարկում:Հեպատիտ C

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոփոխություններ առանց քննարկման[խմբագրել կոդը]

Հարգելի Doctorzimmer մասնակից, Դուք C լյարդաբորբ հոդվածի պարունակությունն ամբողջությամբ տեղափոխել եք Հեպատիտ C հոդված, ինչպես նաև հոդվածում փոխարինել եք լյարդաբորբ եզրույթը հեպատիտով՝ նշելով, որ լյարդաբորբ եզրույթը հայերեն բժշկական գրականության մեջ չի օգտագործվում։ Լյարդաբորբ եզրույթի օգտագործումը կարող եք գտնել օրինակ «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա» (հեղ․՝ Բադալյան) գրքում։ Խնդրում եմ նմանատիպ փոփոխություններ անելուց առաջ քննարկում բացեք։ Ինչպես նաև ֆեյսբուքյան և նմանատիպ էջերը, որոնք Դուք ավելացրել եք Ձեր կողմից ստեղծված հոդվածներում, վիքիպեդիայում չեն ընդունվում, ուստի ենթակա են ջնջման։ Ի դեպ ողջունելի է Ձեր ներդրումը հայերեն վիքիպեդիայում՝ հատկապես բժշկության ոլորտի հոդվածներում։ --Gevorg (քննարկում) 21:08, 16 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Հարգելի GgGevorg «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա» (հեղ․՝ Բադալյան)գիրքը հրատարակվել է 1988թ.-ին: 1988թ-ից ի վեր բժշկության բնագավառում, այդ թվում նաև Հայաստանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել և նորամուծություններ են ի հայտ եկել: Հավատացնում եմ Ձեզ այսօր հայերեն բժշկական գրականության մեջ «լյարդաբորբ» բառը ուղղակի չի օգտագործվում: Հետո էլ ոչ մեկ համացանցում Հեպատիտ C-ի մասին տեղեկություններ փնտրելիս «լյարդաբորբ» բառը չի գրի: Ինչ վերաբերվում է ֆեյսբուքյան հղումներին, այդ հղումերում մարդիկ կարող են բժիշկներին հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ, այդ թվում և Հեպատիտ C-ի կամ ուրիշ այլ հիվանդությունների մասին:

--Hayk Margaryan (քննարկում) 17:38, 18 Ապրիլի 2013 (UTC)[reply]


Հարգելի Doctorzimmer լյարդաբորբ բառը հեպատիտի հայերեն համարժեքն է, որի օգտագործման մի օրինակն եմ բերել։ Չեմ կարծում, թե լյարդաբորբը հեպատիտով փոխարինելը նորամուծություն է։ Գրքի՝ 1988թ․-ին տպագրված լինելը չի արժեզրկում եզրույթի օգտագործման փաստը։ Միգուցե բժիշկ-մասնագետների շրջանում հեպատիտ բառը ավելի լայն տարածում ունի, սակայն եթե գոյություն ունի հայերեն համարժեքը, որը ոչ մասնագետի համար լիարժեք արտահայտում է համապատասխան հիվանդության էությունը, ապա ինչու՞ չօգտագործել այն։ Երկու տարբերակով փնտրելիս էլ նույն հոդվածը կարելի է գտնել վերահղումների օգնությամբ, որոնք առկա են։ Ի դեպ այստեղ քննարկում բացել եմ, սակայն ոչ մի արձագանք չլինելու պատճառով օգտագործել եմ լյարդաբորբ բառը։ Ես կողմնակից եմ եզրույթների հայերեն այն համարժեքների օգտագործմանը, որոնք ճիշտ ձևով արտահայտում են բառի իմաստը։ Ցանկալի կլինի իմանալ նաև ոչ մասնագետների կարծիքներ։ Իսկ ինչ վերաբերվում է ֆեյսբուքյան հղումներին, ապա դեպի սոց․ կայքեր ցանկացած հղում ողջունելի չէ վիքիպեդիայում, անկախ նրա բնույթից։--Gevorg (քննարկում) 19:42, 18 Ապրիլի 2013 (UTC)[reply]