Քննարկում:Համասեռականություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Homosexuality բառի հայերեն տարբերակը համասեռահակությունն է ըստ բառարանի: Ինձ թվում է համասեռամոլությունը նրա բացասական լիցքով տարբերակն է, իսկ նախքինը չեզոք տարբերակ է: Ի՞նչ եք կարծում հոդվածի վերանվանման մասին: Chaojoker 07:15, 22 Մարտի 2009 (UTC)[reply]

Այս եզրը ոչ միայն ես երբևե չեմ լսել/հանդիպել այլ նաև գուգլի միակ արդյքյունը այդ բառով նշված Վիքիփեդիայի հոդվծան ու կատեգորիաներն էին։ Եթե որևէ այլ աղբյուր գտնենք դեմ չեմ հետ փոխելուն, բայց ցանկալի է ինչ-որ մասնագիտացված աղբյուր լինի, որ ավելի վստահելի լինի, տռանսլատոր.ամ-ը հաճախ շատ անհաջող թարգմանություններ է բերում։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 07:53, 22 Մարտի 2009 (UTC)[reply]
Այո, գուգլը նոր փորձեցի և բավականին արդյունքներ ունի համասեռամոլության համար, ինչպես նաև հոմոսեկսուալիզմի համար: Սակայն բացի տռանսլատոր.ամ-ից նայեցի Ն. Բարաթյանի Հաերենից-Անգլերեն բառարանի մեջ: Այնտեղ, համասեռամոլի տակ ասում է «տե՛ս համասեռահակ», իսկ համասեռահակը նշում է որպես homosexual, lesbian և համասեռահակությունը որպես homosexuality, lesbianism. Համենայն դեպս դա մասնագիտացված աղբյուր չէ, նրանից ավել որ բառարաններն են լինում: Ավելի լավ կլինի ուրիշ ավելի մասնագիտացված աղբյուրներ էլ գտնենք, բայց ներկա պարագային ինձ թվում է համասեռամոլ բառի առավել տարածումը կարող է գալիս է հայկական մշակույթի մեծ մասամբ բացասական վերաբերմունքից նրա դեմ -- որը նաև պատճառ է դառնում նաև ուրիշների հանդիպման միայն այդ եզրի հետ: Տռանսլատոր.ամ-ը համաձայն եմ, նախադասությունները հաճախ վատ է թարգմանում «տեքստի թարգմանում» մասում, և «բառարան» մասում չի ներկայացնում շատ բառերի բոլոր մտքերը, իսկ ներկայացրած մտքերի մեջ ես դեռ սխալները չեմ գտել: Ներկայում կարող ենք թողնել համասեռահակություն հոդվածը և վերահղում թողնել համասեռամոլությունից, կամ սպասենք ավելի մասնագիտացված աղբյուրի: Անձամբ ավելի կողմ եմ առաջին տարբերակին: Ի՞նչ է ձեր կարծիքը: մի ուրիշ հետաքրքիրն բան այն է, որ չեմ կարողանում heterosexuality բառի համար որևէ տարբերակ գտնել, երևի ընդհանրացումից ելնելով տարասեռահակություն լինե՞ր (թե տարասեռամոլությու՞ն :) ): Chaojoker 08:32, 22 Մարտի 2009 (UTC)[reply]

Համաձայն եմ «համասեռամոլությունը» կրում է «մոլուցք» հասկացողությունը դա իհարկե «միասեռականության» կամ «համասեռականության» բացասական լիցքով տարբերակն է: Պետք է ուշադիր լինել MMK 2010 20:07, 21 Հունվարի 2010 (UTC)

Ընդհանրապես այստեղ նկատվում է նոր բառեր «մոգոնելու» միտումը, կամ՝ հայոց լեզվում քմահաճ «բարեփոխումներ» կատարելու միտումը։ Դա նկատելի է ամենուրեք՝ հայկական Վիքիում, ոչ միայն այս պարագայում։ Չեմ կարծում, որ որևիցե առանձին վերցված անձին վերապահվում է հայերենը փոփոխությունների ենթարկելու իրավունքը։ Համենայն դեպս, ես այդ համարձակությունը չունեմ։ Հիմա, այս կոնկրետ դեպքի վերաբերյալ. «լավ» է հնչում «արվամոլություն» բառը, թե՝ «վատ», դա զուտ սուբյեկտիվ մոտեցում է։ Փաստը մնում է փաստ, որ հայերեն լեզվում դա այդպես է՝ ուզենք թե չուզենք։ Իսկ «համասեռահակություն» բառ հայերենում պարզապես չկա, անկախ նորընծա համացանցային «բառարանների» կամ առանձին անհատների երևակայությունից կամ ցանկությունից։ Wolf 05:46, 22 Հունվարի 2010 (UTC)

Ես հայերենի մասնագետ չեմ: Եթե «համասեռահակությունը» գոյություն չունի, վստահ եմ որ «միասեռականությունը» գոյություն ունի: Ուրեմն այտ բառը պահենք: Նորից կրկնեմ արվամոլ բառը կրում է «մոլուցք» հասկացողությունը որը բացասական ձևով միասեռականությունը նկարագրելու նպատակ ունի: Երբ որ ալտերնատիվ կա ինչու ընտրել բացասականը : Նամանավանդ որ եթե ուզում էք մինչև վերջ հավատարիմ մնաք ՎՓ ոգուն միասեռականություն բառը նշանակում է homosexuality անգլերեն: Արվամոլ բառի թարգմանությունը որն՞ է: MMK 2010 21:22, 26 Հունվարի 2010 (UTC)

«Արվամոլություն» բառը կազմված է ԱՐՈՒ և ՄՈԼՈՒԹՅՈՒՆ բառերից։ Սակայն դա չի նշանակում, որ բառը ունի բացասական իմաստ, որքան էլ որ բառի ստեղծման արմատները դրան են տանում։ Սա սուբյեկտիվ մոտեցում է, թե՝ քանի որ ՄՈԼՈՒԹՅՈՒՆ է, եկեք ընտրենք չեզոք տարբերակը։ Նախ՝ այդ երևույթը ամենևին էլ չեզոք չէ, այլ լրջագույն հորմոնալ շեղում, մի կողմ թողնենք, ձեռքբերովի, ի ծնե, թե այլ պատճառով, իմ սուբյեկտիվ կարծիքով, ՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ այդ երևույթին ավելի սազական է, քան, այսպես ասած «չեզոք» բառը։ Տեսնո՞ւմ եք, ամեն մեկն իր կարծիքն ունի, ու փաստորեն բառի չեզոք լինել–չլինելը փաստարկ չէ։ Արվամոլթւոյթւն եզրը հայերենում թերևս ամենատարածվածն է, այդ երևույթի համար, և նորանոր բառերը՝ միասեռականություն, որը բավականին մտել է լեզվի մեջ, կամ առավել ևս համասեռականություն, համասեռամոլություն, համասեռհակություն, ՄԻԳՈՒՑԵ գալիս են հին տեռմինը չիմանալուց, սա իմ ենթադրությունն է, ամեն դեպքում, ժամանակը կորոշի դրանց՝ բառերի ճակատագիրը, սակայն ես այն մտքին եմ, որ հին տեռմինը պիտի լինի հիմնական վերնագիրը, իսկ տարածված մյուս բառերով թող լինեն հղումներ։ --Alex_alex 00:52, 27 Հունվարի 2010 (UTC)
Այստեղ երկու տարբեր քննարկումներ խառնվել են իրար: Այս էջը համասեռահակություն (անգլերեն՝ homosexuality) քննարկման մասին է: Գեյարվամոլ բառի քննարկման համար խնդրեմ տեսե՛ք Քննարկում:Արվամոլություն: Համասեռահակություն տարբերակը նշված է ոչ միայն առցանց տրասլետոր.ամ կայքում, այլ նաև հրատարակված Ն. Բարաթյանի Հաերենից-Անգլերեն բառարանում: Լեզուն աճող է և էվյոլուցիայի ենթարկվող. դա նշանակում է շարունակաբար նոր բառեր են ստեղծվում, որին շատերը կարելի է ծանոթ չլինեն: Համաձայն եմ բառի այլ չեզոք տարբերակ գոյություն ունենալու պարագայում նոր բառի չստեղծման, բայց եթե չեզոք բառը արդեն գոյություն ունի և բառարանով կարելի է հաստատել, չպետք է թողնել անձնական հակվածությունները նրա օգտագործման ճանապարհին հայտնվեն (չեզոքությունը Վիքիփեդիայի հինգ սյուներից մեկն է:) Chaojoker 09:56, 28 Հունվարի 2010 (UTC)

Էջի անվանափոխում[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ։ Ես կարդացի վերևի քննարկումը և, ի հարկե, համաձայն եմ, որ Վիքիպեդիայում պետք է օգտագործել այն անվանումը, որը տարածված է ու միանշանակ ճանաչելի ընթերցողի կողմից։ Կարծում եմ, հայալեզու սարդոստայնը արդեն բավական մեծ ծավալ ունի՝ նման պարագաներում նրա օգնությանը դիմելու (բայց ոչ անառարկելիորեն հետևելու) համար։ «Համասեռահակությունը» միայն 346 արդյունք է ստանում Գօօգլում, և այն իսկապես հայերենում (դեռևս) անծանոթ եզր է։ Ամենատարածվածը ըստ Գօօգլի «համասեռամոլությունն» է 5090 արդյունքով, որին հետևում են «հոմոսեքսուալիզմը», «համասեռականությունը» և «միասեռականությունը» համապատասխանաբար 3780, 2440 և 2210 արդյունքներով։ Իմ կարծիքով միանշանակ է, որ ներածության մեջ պետք է նշվեն հիմնական տարածված անվանումները։ Իսկ, ո՞րը պետք է լինի հոդվածի անվանումը։ Ես ինքս ինքս համաձան եմ «հոմոսեքսուալիզմ» և «համասեռականություն» տարբերակներիվ մեկին։ Առաջինը կգերադասեմ, գոնե միառժամանակ, այն պատճառով, որ այն նեուտրալ է և հստակ ճանաչելի, բացի այդ կարծում եմ, որ մենք պետք եղածից պուրիտանիստ՝ մաքրապաշտ ենք և շատ անհանդուրժող, խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում մեր լեզվի շատ կարևոր ու կենսունակ տարրերի՝ փոխառյալ բառերի նկատմամբ։ Այո՛, ես գտնում եմ, որ «հոմոսեքսուալիզմը» հայերեն բառ է, իսկ «համասեռահակությունը» հայերեն բառ չէ՛, քանի որ այն մեր կենդանի (գրական թե խոսակցական) լեզվում չի կամ գրեթե չի օգտագործվում։ Որևէ բառ պետք է նախ ապացուցի իր կենսունակությունը, և նախ գրավի իր արժանի տեղը լեզվի մեջ, նոր միայն դառնա մեզ համար ուղեցույց (և ոչ թե հակառակը՝ օգտագործենք մի բառ հուսալով, որ այն ապագայում կդառնա գործածական)։ Սա իմ կարծիքն է։ Կրկնում եմ, որ ինձ համար երկրորդ նախընտրելի տարբերակն է «համասեռականությունը»։ Համաձայն եմ այն մոտեցումներին, որ «համասեռամոլությունը» այդքան էլ չեզոք եզր չէ, թեև կարծես ներկա դրությամբ ամենագործածականն է ոստայնում։ Այն մարդիկ, ովքեր ծափողջույներով չեն ընդունում «հոմոսեքսուալիզմ» երևույթը, պարտադիր չէ որ (բոլոր) հոմոսեքսուալ անձանց միանշանակ համարեն մոլագար, շեղված կամ որևէ այլ բան։ Հոմոսեքսուալիզմի նկատմամբ անհատի, կազմակերպության կամ պետության մոտեցումը սերտորեն աղերսվում է կյանքի, գոյաբանության և սեքսուալիզմի մասին նրա պատկերացումներին և աշխարհայացքին։ Ես լիովին համոզված եմ, որ մենք Վիքիփեդիայում պետք է անենք ամեն ինչ նմանօրինակ երևույթները չեզոք դիտանկյունից նկարագրելու համար։ Պետք չէ մեր ընթերցողին համոզել, ոչ հոմոսեքսուալները զզվելի կամ չզզվելի են, որ էլ պետք է ԼԳԲՏ իրավունքներ անվան տակ փորձել (գիտակցաբար կամ անգիտակցաբար) մանիպուլացնել հայալեզու ընթերցողի կյանքի, գոյաբանության և սեքսուալիզմի վերաբերյալ աշխարհայացքը։ --Vacio 06:56, 8 Ապրիլի 2010 (UTC)[reply]

Առաջարկում եմ ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում հոդվածից վերցնել այն տեղեկությունները, որ արժանահավատ են ու NPOV և ավելացնել այս հոդվածում, ստեղծելով տարբեր երկրներում ու ՀՀ-ում միասեռական անձնանց իրավական կարգավիճակի վերաբերյալ մի ենթաբաժին։ --Vacio 05:46, 19 Մայիսի 2010 (UTC)[reply]

Առարկություններ կա՞ն միացնելու իմ առաջարկին։ --vacio 14:53, 23 Փետրվարի 2012 (UTC)

Միասեռականություննել է սխալ[խմբագրել կոդը]

Եթե տղամարդը սեռական և էմոցիոնալ կապի մեջ է մտնում միայն կանանց հետ, ուրեմն ստացվում է, որ նա միասեռական է. միայն մի սեռի հետ է «շփվում», և հակառակը: Այս իմաստով՝ և՛ նույնասեռականներն են միասեռական, և՛ տարասեռականները: Իսկ միասեռական չեն երկսեռականները (բիսեքսուալները), որովհետև նրանք միայն մի սեռի հետ չէ, որ հարաբերվում են: Նույնասեռական բառն ամենաընդունելին է թվում, չնայած իր արհեստաշնչությանը: Իսկ միասեռական... արդեն բացատրեցի. տերմինը կարող է գործածվել անհատների նկատմամբ՝ անկախ իրենց սեռական կողմնորոշվածությունից:

Միասեռականությունը գործածում են նաև մոնոսեքսուալության համար:[խմբագրել կոդը]

Վերջերս մի սեմինարի ժամանակ բացատրեցին, որ հոմոսեքսուալիզմը դա նույնասեռականությունն է, իսկ միասեռականությունը դա մոնոսեքսուալիզմն է ([[1]]): Չգիտեմ՝ ինչ է ասում լեզվի տեսչությունը, բայց կարծում եմ պետք է հաշվի առնել այս կարծիքն էլ: Գուցե փոփոխել և ընդհանրապես «միասեռականությունը» դուրս հանել «նույնասեռականություն» թեմայի վերնագրից...Այնշախոր 22:14, 18 Սեպտեմբերի 2010 (UTC)[reply]

Ժողովուրդ, միասեռականությունը դա Monosexuality-ն է, որը անձի՝ մեկ սեռի նկատմամբ սեռական հետաքրքրվածությունն է բնութագրում։ Միասեռական կարող են լինել և հոմոսեքսուալները և հետերոսեքսուալները։ Իսկ նույն սեռի ներկայացուցչի հանդեպ սեռական հետաքրքրվածությունը ճիշտ է անվանել նույնասեռականություն կամ համասեռականություն։ --Antilopa-gnu 13:49, 8 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Իսկ համասեռականությունն էլ Pansexuality-ն է, որն ինքը սեռական կողմնորոշման տեսակ է, բնութագրում է անձի հակվածությունը կամ հետաքրքրվածությունը բոլոր սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող մարդկանց նկատմամբ (կան տարբեր սեռական կողմնորոշումներ, որոնք ավելի բազմաթիվ են, քան սեռական վարքագծերը):

Ուստի,

  • միասեռական - մոնոսեքսուալ,
  • համասեռական - պանսեքսուալ,
  • նույնասեռական - հոմոսեքսուալ:

Այնշախոր 21:22, 12 Մարտի 2011 (UTC)[reply]

«Pansexuality» կամ «Polisexuality»-ն թարգմանվում է նաև «բազմասեռականություն»։ Իսկ համասեռականությունը, որպես հոմոսեքսուալիզմի բառաթարգմանություն-պատճենում, կարծես թե, ավելի հանրաճանաչ է, քան նույնասեռականությունը։ Բացի այդ Համասեռականություն#Նոր տերմիններ բաժինը միտված է հենց այս տերմինների տարբերությունը հստակեցնելուն։ Գուցե այդքանը բավակա՞ն է։ --vacio 07:42, 25 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ես կարծում եմ, որ ճիշտ եզրույթներն ավելի կարևոր է օգտագործելը: Նոր տերմինների բաժինն ինքս եմ գրել, բայց կարծում եմ, որ բավարար չէ: Խնդրում եմ փոխեք անունը, նույնասեռականություն դրեք, որպեսզի նաև հնարավոր լինի համասեռականության ու բազմասեռականության համար էլ հոդվածներ գրել: Թե չէ մի եզրույթի անվան տակ մեկ այլ նյութ է տեղադրված: Ուղղակի ամեն հոդվածում կարելի է ավելացնել «դիտեք նաև», եթե խնդիր լինի: Այնշախոր (քննարկում)

անվանում[խմբագրել կոդը]

Ներեցեք, առաջին անգամ եմ հանդիպում այս տերմինին։ Մամուլում առավել տարածված է նույնասեռականություն և միասեռականություն տերմինները։ Առաջարկում եմ փոխել ամվանումը Նույնասեռականության։ --212.34.241.10 12:03, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Կարո՞ղ եք բերել օրինակներ։ --vacio 19:42, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Համասեռամոլություն, ոչ թե համասեռականություն[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ այս հոդվածը վերանվանել համասեռամոլություն: Այս երևույթը մոլություն է, այլ ոչ թե բնական երևույթ: Փոքրիկ հուշում. կարդացեք Անհատի և ընտանիքի պաշտպանություն միավորման հրատարակած Սոդոմականություն գրքույկը: Որևէ մեկը կարող է հիմնավորել, թե ինչու հատկապես պետք է լինի Համասեռականություն:--Գարդմանահայ (քննարկում) 08:42, 1 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ս, կարող եք ընթերցել այս ձեռնարկը, եթե հետաքրքրված եք թեմայով։ Psto17 (քննարկում) 10:13, 4 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Հոդվածի առարկան[խմբագրել կոդը]

Հոդվածը նվիրված է սեռական կողմնորոշմանը։ Հրեական և քրիստոնեական հավատքի մեղքի մասին կարող եք ստեղծել առանձին «Սոդոմականություն» հոդված, ինչպես դա արված է այլ տեղեր («en:Sodomy»/«ru:Содомия»)։ Նշեմ որ համասեռականությունը այդ հասկացողության տակ մտնող մեղքերի միայն մի տեսակն է։ Բայց մենք այստեղ ոչ հրեական, ոչ քրիստոնեական, ոչ էլ «հնուց եկած» տեսակետների վրա ենք հիմնվում, այլ գիտական ու չեզոք տեսակետի վրա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:37, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Էջի անվանումը փոխել նույնասեռականության[խմբագրել կոդը]

Կարծում եմ նույնասեռականություն տերմինը շատ ավելի ճանաչելի է, քան համասեռականությունը։ Google որոնողական համակարգում համասեռականություն բառը բերում է 4790 արդյունք, այնինչ նույնասեռականություն բառը բերում է 8790 արդյունք։ Ճիշտ է, միասեռական բառը բերում է էլ ավելի շատ արդյունքներ և էլ ավելի ճանաչելի է, սակայն բավական վիճելի տերմին է, քանի որ կարող է նշանակել հակումը դեպի մեկ սեռի, ինչն իր հերթին կարող է վերաբերվել տարասեռականությանը ևս։ Ուստի կարծում եմ նույնասեռականությունը էջի հնարավոր ամենաճիշտ անվանումն է։ Vasfasfq456 (քննարկում) 09:49, 21 Հունվարի 2020 (UTC)