Քննարկում:Կորուսյալները (հեռուստասերիալ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ հոդվածը նորից գրել։ Հոդվածի մեծ մասը ժամանակին ես եմ գրել 178.160.162.46 և 87.241.177.75 IP հասցեներով (դրանք իմ առաջին խմբագրումներ էին Վիքիպեդիայում )։ Բայց հատվածներ էլ կան, որ ուրիշ օգտագործողներ են գրել։ Այժմ, ընթերցելով հոդվածը, հասկացա, որ այն լրացնել չի լինի և պետք է նորից գրել։ Բայց այդպիսով ես այլ օգտագործողների աշխատանքը «ջուրը կգցեմ»։ Ի՞նչ կասեք, արժե՞ արդյոք նորից գրել հոդվածը։ --Hamlet Muradyan քնն. 15:14, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Եթե դա վանդալիզմ չէ, և եթե նոր խմբագրումները ավելի լավը կլինեն քան նախկինները, իհարկե կարելի է: Hovhannes 15:19, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ի՞նչ վանդալիզմի մասին է խոսքը, երբ մասնակիցը ցանկանում է ընդամենը բարելավել հոդվածը։ Վիրահայ մը 15:23, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելիս, դուք ինձ սխալ հասկացաք: Ի նկատի ունեյի, որ, եթե մասնակիցը ջնջում է տեքստը ոչ վանդալիզմի համար, այլ նոր ու ավելի լավ տեքստ գրելու համար, ապա իհարկե կարելի է: Hovhannes 15:30, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ես անգլերեն ու ռուսերեն տարբերակներն եմ թարգմանելու, միացնելու իրար, լրացնելու եմ ֆիլմի Հայաստանում ցուցադրման մասին մանրամասներ։ Ինչպես նաև, ֆիլմի մասին մի 120 հոդված էլ ժամանակի ընթացքում կստեղծեմ՝ յուրաքանչյուր սերիայի մասին առանձին․ Lost-ում յուրաքանչյուր սերիա ունի իր անվանումը, և յուրաքանչյուրի համար առանձին հոդված եմ նախատեսում։ Օրինակ, ռուսերենում այդպես է (Список серий телесериала «Остаться в живых»)։--Hamlet Muradyan քնն. 16:24, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]
@Համլետ․ եղեք համարձակ (Be bold) ։Ճ --vacio 00:19, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Համլետ, իսկ կարո՞ղ եմ ես նույնպես օգնել ձեզ այդ հարցում, մի երկու հոդված այս թեմայից գրելով: Եթե դուք ինքներդ եք ուզում ամենը գրել, խնդրեմ, ասեք և խնդիր չի լինի: Hovhannes 04:37, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]

Իհարկե կարող եք :) Ես կողմ եմ համագործակցությանը --Hamlet Muradyan քնն. 11:23, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)[reply]