Քննարկում:Կարմելո Էնթոնի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կարմելո Էնտոնի» ավելի հանրածանոթ ձև է։ Համարյա բոլոր հայկական կայքերը, երբ խոսում են այս անձի մասին, օգտագործում են «Կարմելո Էնտոնի» ձևը։ Խորհուրդ կտաի նաև որոնում անել Գուգլում «Կարմելո Էնտոնի» ձևը։ Ընդհանուր Վիքիյի օրենքներով տվյալ դրության ժամանակ օգտագործվում է այն ձևը, որն ավելի հանրածանոթ է մամուլում։ Մենք կարող ենք նշել հոդվաածի մեջ, որ կան տարբեր տառաձևեր և թվարկել դրանց։ --Crzycheetah 08:30, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Ստուգեցի, և Կարմելո Էնտոնին իրոք ավելի տարածված ձև է, սակայն ոչ շատ ավելի, քանի որ ընդամենը 33 յուրահատուկ արդյունք է բերում Գուգլը։ Քարմելո Անթոնին ըստ [[:Վիքիփեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց՞արևելահայերենի տառադարձման կանոններիջջ ճիշտ ձևն է, իսկ այդտեղ իրոք նշվում է, որ բացառություն են կազմում սխալ տառադարձությունները, որոնք տարածված են։ Այս դեպքում, կարծում եմ 33 յուրահատուկ արդյունքը դեռ այդքան էլ տարածվածություն չի ցուցանշում, սակայն այնքան էլ ուժեղ կարծիք չունեմ դրա մասին, և եթե համայնքը ավելի հակված է Կարմելո Էնտոնի տարբերակին, կարելի է հոդվածը հետ տեղափոխել։ Chaojoker 12:00, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Հ․Գ․ «Ընդհանուր Վիքիյի օրենքներով տվյալ դրության ժամանակ օգտագործվում է այն ձևը, որն ավելի հանրածանոթ է մամուլում։»
Դա անգլերեն Վիքիփեդիայի օրենք է, որը գործում է իրենց բավականին շատ մամուլ, ինչպես նաև անգլերեն համացանցային բովանդակություն ունենալու պարագայում։ Մեր Վիքիում դեռ համաձայնության չենք եկել անվամնա շուրջ, թե ինչ հատկանիշների պետք է գերադասությունը տրվի։ Հուսով եմ վերջապես քննարկում կունենանք դրա շուրջ և ընդհանուր համաձայնության կգանք։ Chaojoker 12:00, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]