Քննարկում:Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Soviet Union» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Союз Советских Социалистических Республик» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Մոլդովական ԽՍՀ[խմբագրել կոդը]

Ինձ թվում էր, որ ԽՍՀՄ կազմի մեջ գոյություն ունեին 15 միութենական հանրապետություններ: Դատելով այս հոդվածից, պարզվում է ԽՍՀՄ-ը` դա Մոլդավական ԽՍՀ-ն էր:

Ինձ մոտ պատրաստ է ԽՍՀՄ հոդվածը և այն խմբագրելու համար կարիք է առաջացել ջնջել Մոլդավական ԽՍՀ-ի վերաբերյալ այս հոդվածը: Պարզապես ափսոսում եմ մարդկանց չարչարանքը, ուստի խնդրում եմ, եթե հնարավոր է, այս հոդվածը տեղափոխել և ստեղծել առանձին «Մոլդավական ԽՍՀ» հոդված, որն իմ կարծիքով հայերեն Վիքիպեդիայում չկա: --Որոտ (քննարկում) 22:29, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Որոտ ջան, իհարկե ճիշտ ես, շնորհակալություն։ Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հոդվածը ունենք, կարծես թե ավելի ծավալուն, կարծում եմ կարող ես քո մոտ եղած տեղեկություններով բարելավել սա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:49, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Որքան հասկացա, Մոլդովական ԽՍՀ-ից չենք կարող խուսափել: Եթե ստեղծվել է «Միութենական հանրապետություններ» բաժինը, ապա պետք է խմբագրել նաև մյուս հանրապետությունների մասին ևս, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ ԽՍՀՄ-ի ամենակարևոր ու գլխավոր հանրապետությունը Մոլդովական ԽՍՀ-ն էր: Ինձ թվում է, այն խմբագրող մասնակիցը պարզապես ափսոսում է իր հոդվածը ջնջել կամ միացնել «Մոլդովական ԽՍՀ» հոդվածին և ամեն կերպ իր խմբագրածը խցկում է գլխավոր հոդվածի մեջ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ կան բոլոր հանրապետությունների մասին առանձին հոդվածներ: Եթե մոլդովացի եք, հայցում եմ Ձեր ներողամտությունը:--Որոտ (քննարկում) 14:38, 16 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Որոտ, մոլդովացի չեմ, բայց մի հիշեցում. հոդվածը բարելավել չի նշանակում ջնջել եղածը և գրել նոր տեքստ: Եթե որևէ մասնակից երբևէ տեքստ է ավելացնում, ապա դա պետք է մնա. դա է հոդվածի պատմությունը (բնականաբար, խոսքս չի վերաբերում սխալներին, վանդալություններին և այլ ծայրահեղ դեպքերին): Ուստի, հնարավոր է հետագայում գրվեն նաև մյուս բաժինները: --Հայկ (արաբագետ) 16:49, 16 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Հայկ (արաբագետ), առաջարկում եմ «Միութենական հանրապետություններ» բաժինը տեղադրել «ԽՍՀՄ փլուզման հետևանքներ»-ից հետո` մտավոր կապը պահպանելու համար: Իսկ հանրապետությունների մասին տեղեկությունները կարելի է շարունակել հերթականությամբ:--Որոտ (քննարկում) 10:04, 17 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Խնդիր չեմ տեսնում --Հայկ (արաբագետ) 13:11, 17 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]