Քննարկում:Իվենթոտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

--— Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 22:23, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)ինձ թվում է` կարելի է և հոդվածը վերանվանել հայերեն տառաձայնությամբ` Էվենթոտ: Այսպես ավելի գեղեցիկ է:— Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 21:13, 27 Սեպտեմբերի 2012 (UTC) [reply]

Չգիտեմ, ճիշտ տեղում եմ պատասխանում, թե չէ (եթե չէ, խնդրում եմ բացատրել՝ ինչպես մասնակցել քննարկմանը)։

Ճիշտն ասած, հոդվածը անգլերեն եմ վերնագրել երկու պատճառով, նախ որ նախագծին անդրադարձող գրեթե բոլոր հոդվածներում նախագծի անունը անգլերենով է գրված, երկրորդ պատճառը տառադարձության ոչ միանշանակությունն է։ Իրենք՝ կայքի հիմնադիրները, տառադարձելիս օգտագործում են «Իվենթոտ» տարբերակը, այնպես որ, եթե նույնիսկ վերնագիրը պետք է փոխել հայերենի, կարծում եմ՝ պետք է օգտագործել այդ տարբերակը։ Melic (քննարկում) 21:31, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Ճիշտ տեղում եք պատասխանում, հարգելի Melic:
Հայերեն Վիքիպեդիայում տեղի են ունենում բազմաթիվ բախումներ հայերեն տառաձայնության խնդրի հետ կապված, և մեծամասամբ հոդվածը լատինատառ գրությամբ է վերանվանվում այն դեպքում, երբ ունենում է դժվարընթեռների վերնագիր, մասնավորապես` ՎիԷյչԷս հոդվածը, որի անվան փոփոխման հարցը արդեն քննարկվում է և ես համոզված եմ, որ հարցը լուծում կստանա հօգուտ լատինատառերի, քանի որ հայատառ անվանումը կարդալիս նույնիսկ իմ լեզուն «կոտրատվեց»: Բայց ի տարբերություն ՎիԷյչԷս-ի` Իվենթոտը շատ հեշտ ընթեռնելի, ու չեմ կարծում, որ կարիք կա լատինատառերին «անհանգստացնել»: Մենք կարող ենք օգտագործել «Իվենթոտ» տարբերակը, ինչպես նաև վերհղման կոճակի միջոցով հղել նաև «Eventot» էջին: Կարծում եմ` որևէ խնդիր չկա :) — Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 21:48, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Հարգելի Դաթո, ես դեռ նոր եմ յուրացնում Վիքիպեդիան և լավ ծանոթ չեմ հնարավորություններին, եթե դժվար չի, կխնդրեի կազմակերպել վերանվանման և վերհղման գործը :) Melic (քննարկում) 21:54, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Հիմա անեմ, հարգելի Melic: — Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 21:56, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Պատրաստ է: Այժմ և Eventot, և Իվենթոտ փնտրելու դեպքում կբերի այս էջը :) — Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 21:57, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ։

Չեմ ուզում շատ ձանձրացնել, բայց մի խնդրանք ևս, ինչպե՞ս կարող եմ նյութին կցել կայքի լոգոն կամ սքրինշոթը։ ՎիքիՄեդիան թույլ չի տալիս նման նկարներ բեռնել, կանոններում տեսա, որ հայկական Վիքիպեդիան թույլատրում է «ոչ ազատ» նկարների օգտագործումը նման դեպքերում, բայց թե ինչպես բեռնել նկարը, հասկանալի չէ։ Melic (քննարկում) 22:07, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]

Այս հղման ամենաներքևի մասում կա բեռնելու կոճակը: սեղմեք դրան և բեռնեք, այնտեղ կա նաև «պատկերի հեղինակը ես եմ» և «պատկերի հեղինակը ես չեմ», կսեղմեք երկրորդ կոճակին, կլրացնեք պահանջվողտողերը և դադամ: ամեն ինչ պատրաստ է: — Դաաթո ● քնն. Սպասարկող:Ներդրումները/Դաթո Աբուլաձե 22:23, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
Մեկ հավանական խնդիր․ Վիքիպեդիաներում պատկեր բեռնել (ու հոդված տեղափոխել) կարող են, այսպես կոչված «ավտովավերացված» մասնակիցները։ Այս պահին, գրանցվելուց պետք է անցնի 4 օր և արվի 10 խմբագրում, որ մասնակիցը ստանա այդ իրավունքները։ 2-րդ կետը կատարված է, և մնում է մի 3.5 օր սպասել, առայժմ այլ հոդվածների/հատվածների վրա աշխատելով։ Հաջողություններ և մի հապաղեք դիմել հարցերով որևէ փորձառու մասնակցին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:32, 27 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]