Քննարկում:Իսրայել Օրի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։


Կողմնակալություն[խմբագրել կոդը]

Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը։ 
Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ 
Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)։

Այս հատվածը այնպես էր շարադրված, ասես Հայաստանը՝ միանալով Ռուսական կայսրությանը, ձեռք բերեց ազատություն, իսկ հետո, արդեն ազատ այդ հողերի վրա ի հայտ եկան ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն։ Սա աղավաղում է եւ պատմության հանդեպ կողմնակալ վերաբերմունք։ Շնորհակալություն։--Arthur mirzoyan (քննարկում) 16:04, 26 Հունվարի 2015 (UTC)

Հեղինակավոր եւ չեզոք տեսակետ հայտնող աղբյուր եմ պահանջում Անգեղակոթի ժողով: Ազատագրության ծրագիր հատվածի վերջին պարբերության մեջ տեղ գտած հզորացող բառի համար, որով բնորոշվում է Ռուսական կայսրությունը։

Բացի այդ, «Ռուսական կողմնորոշում»-ում կա այսպիսի մի մաս․

Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայելի Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին
պաշտոնապես հայտնվել է,որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։

Այս փաստի համար եւս պահանջում եմ աղբյուր եւ մեջբերում։

Եւ վերջապես, վերը նշված հատվածում առկա է հետեւյալ պարբերությունը․

 Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ 
 Իսրայելի Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, 
 փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։

Այս հատվածի համար էլ եմ հեղինակավոր եւ չեզոք աղբյուր պահանջում, որտեղ նաեւ շեշտված կլինի, որ Օրին իսկապես «գիտակցում էր», որ «Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար»։

Անկեղծ հավատով, որ այս ամենը բնավ ռուսամետ խմբագիրների վառ երեւակայության կամ անսահման հավատի արդյունքը չէ, այլ իրապես հիմնված է վստահելի աղբյուրների վրա(ինչպիսիք չեն հանդիսանում դպրոցական դասագրքերը)՝ --Arthur mirzoyan (քննարկում) 16:25, 26 Հունվարի 2015 (UTC)