Քննարկում:Իդրամ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակից շուտ տեղափոխում[խմբագրել կոդը]

եԴրամում աշխատող իմ ծանոթները խորհուրուրդ էին հարցրել, թե ինչպես գրել իրենց ընկերության մասին հոդվածը Վիքիփեդիայում։ Ես առաջարկեցի իրենց մասնակից էջում տեքստը տեղադրել, որպեսզի կարողանամ խորհուրդներ տալ, երեկ գրել եմ բոլոր թերությունների մասին (իսկ այդպիսինները շատ են), որպեսզի նրանք բերեն տեքստը հանրագտարանային ոճին, բերեն անհրաժեշտ աղբյուրների վկայակոչումը, ավելացնեն/հեռացնեն որոշ մասեր և այլն։ Այժմյա տեստը իրենց կայքից պատճենված նկարագրությունն է։ Երևի արժեր ինչ-որ բան նշել մասնակցի էջում, որպեսզի սկնակ օգտագործողի սխալ չհասկացվեր, դա իմ մեղքն է։ Ամեն դեպքում, այժմ էջը տեղափոխվել է, հետ տեղափոխելը անիմաստ է, կպիտակեմ որպես Կասկածելի/ժամանակաոր, ու տեղյակ կպահեմ որ էջը տեղափոխվել է, և արգացնենք խմբագրման գործտնթացը։ Ինքս չեմ շտկում նույնիսկ ձևավորումը, որպեսզի այս նոր մասնակիցները սովորելու առիթ ունենան։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:03, 14 Հունվարի 2009 (UTC)

Շնորհակալություն, Ալեքսեյ[խմբագրել կոդը]

Տեքստը մի փոքր կարգի եմ բերել հիմնվելով ձեր ուղեցույցների վրա: Համոզված եմ, որ դեռևս կլինեն վիքիփեդիայի ոճին անհամապատասխան նախադասություններ, բայց հուսով եմ, որ Ձեր հետագա ուղեցույցերի շնորհիվ տեքստը կբերվի իր նորմալ վիճակին: Բերված նյութը վերցված չէ համակարգի պաշտոնական կայքից և իրենից որևէ իրավաբանական վտանգ չի ներկայացնում: Նյութերին վերաբերող հղումների մասին հարցերս կուղղեմ տեքստի բովանդակության վերջնական մշակումից հետո:Աննա 11:22, 15 Հունվարի 2009 (UTC)

Եդրամ - Իդրամ[խմբագրել կոդը]

Իդրամը մինչ այժմ էլ վերջնականապես չի վերափոխվել Idram-ի: Այդ պատճառով տեքստում դեռևս չի օգտագործվում անգլերեն Idram տարբերակը: Սակայն չնայած անգլերեն EDram տարբերակն առաջացել է "Electronic" և "Dram" բառերից, անգլերենի լեզվական օրենքների համաձայն բաց վանկում "E" տառը կարդացվում է "Ի": Հետևաբար` EDram բառը միշտ էլ պետք է կարդացվեր "Իդրամ":Աննա 06:26, 16 Հունվարի 2009 (UTC)