Քննարկում:Ժամ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածից հեռացրեցի միջազգային գիտական նշանը՝ h արտահայտությունը, որովհետև ինչքան տեղյակ եմ h որպես միջազգային գիտական խորհրդանիշ գոյություն չունի, այլ անգլ. գործածվում է որպես hour բառի առաջին տառ, ֆրանսերենում՝ heur բառի, հայերենում ժ է օգտագործվում որպես ժամ բառի առաջին տառ և այլն: Եթե կան հղումներ, որոնք ապացուցում են, որ h-ը միջազգային գիտական նշան է, կարելի է հետ շրջել և նշել:

Գոյություն ունեն միջազգային համակարգի չափման միավորներ (որոնց մեջ ժամը չի մտնում, այլ վայրկյանը), իսկ նույնիսկ նման դեպքերում չափման միավորն է միջազգային ստանդարտ, և դա չի նշանակում թե չափման միավորի արտահայտման ձևի ստանդարտացում կա՝ օրինակ թե s և թե վ որպես վայրկյան արտահայտող տառեր իրենց լեզվում ընդունելի են, և այդտեղ միջազգային ստանդարտ լինելը հենց միավորին է վերաբերում, և ոչ արտահայտման միջոցին: Chaojoker 07:33, 16 Օգոստոսի 2011 (UTC)[reply]

Ճիշտն ասած վերցրել էի մյուս վիքիներից, բայց որևէ աղբյուրից չեմ ճշտել առայժմ։ --vacio 08:48, 16 Օգոստոսի 2011 (UTC)[reply]