Քննարկում:Թվիթթեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միգուցե վերանվանե՞նք էջը։ Կարծում եմ, «Թվիթթեր» տարբերակը (երկու «թ»-ով) ավելի ճիշտ է։ Այժմ Twitter և Tweets բառերը թարգմանվում են նույն կերպ՝ «Թվիթեր»։ Բայց մի դեպքում «եր»-ը հայերենի հոգնակիացնող մասնիկ է, մյուս դեպքում՝ հենց անգլերեն անվանման մեջ մտնող մասնիկ։ Միմյանցից տարբերելու համար առաջարկում եմ վերանվանել էջը, և Twitter-ը թարգմանել «Թվիթթեր», իսկ Tweets-ը՝ «Թվիթեր»: --Համլետ Մուրադյան 10:28, 29 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ես էլ եմ հակված այդ տարբերակին (Թվիթթեր) չնայած սովորաբար հայերենում խուսափում ենք կրկնակի բաղաձայնից, բայց այս դեպքում այն պահպանելը արդարացված է։ --vacio 12:27, 29 Հունիսի 2012 (UTC)[reply]

Թվիթե՞ր, թե՞ Թվիթթեր[խմբագրել կոդը]

Ըստ հետևյալ տառադարձման ուղեցույցի, պետք է գրել Թվիտտեր, որը խորթ է հնչում։ Երկու տ-ն հաճախ է թ դառնում բառակազմության ընթացքում. կարծում եմ՝ պետք է գրել Թվիթեր (երկրորդ թ-ն ծանրաբեռնում է)։ Իսկ tweets-ի հայերենը կլինի թվիթներ։ Van.se 🎻🎼🎬֍🔭 14:44, 11 Փետրվարի 2017 (UTC)