Քննարկում:Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի առարկան[խմբագրել կոդը]

ՖԲ–ի պատասխանը տեղափոխում եմ ասյտեղ՝

Այստեղ սենց մի նրբություն կա։ Այս հոդվածը Ադրբեջանի վարչական բաժանման միավորի մասին է։ Ինչ–որ մեկը մտել է և առանց խորանալու փոխել է Ադրբեջանը ԼՂՀ–ով, ինչը իրականության հետ որևէ կապ չունի։ Արցախի վարչական բաժանման մեջ, չկա «Զանգելանի շրջան» միավոր, այդ տարածքը Քաշաթաղի շրջանի մասն է, և դրա մասին կա համապատասխան հոդված։ Փոխել եմ տեքստը, որ սա ավելի պարզ լինի։

Կաղապարում երկրի կողքը, բացի երկրի անունից որևէ բան ավելացնել անհնար է, իսկ այդ կաղապարը հազարավոր հոդվածներում է գործածվում ու այն սրա համար փոխելը, նույնպես անարդյունավետ է։ Այնպես որ կաղապարում թողել եմ Ադրբեջան, դատարկ չի կարող լինել, իսկ որևէ այլ երկիր այս անունով վարչական միավոր չունի։ Եթե ինչ–որ մեկը պատրաստ է անել, այն հազարավոր փոփոխությունները կաղապարը գործածող կոդում,միայն թե «Ադրբեջան» բառի կողքը ծանոթագրություն անվելացնենք, կամ հենց այնտեղ գրենք որ ըստ Ադրբեջանի է, միայն ողջունում եմ։ Սակայն ըստ ինձ ակնհայտ է, որ այստեղ խոսքը Ադրբեջանի վարչական պատկերացումների մասին է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:54, 15 Մարտի 2014 (UTC)[reply]