Քննարկում:Դանիել Դեյ-Լուիս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի անվանումը[խմբագրել կոդը]

Հայերեն «Լյուիս» տառադարձություն չկա: Lewis անվանումը տառադարձվում է որպես Լուիս (տե՛ս Ասմանգուլյանի անգլերեն-հայերեն բառարանը): Հերիք է հայերեն Վիքիփեդիայի և հայերենի ռուսաֆիկացումը: Եվ վերջին անգամ՝ զերծ մնալ առանց պատճառաբանումների արված փոփոխությունները հետ շրջելուց: Chaojoker 09:09, 7 Մայիսի 2011 (UTC)[reply]

Եթե այդ դերասանի ազգանունը անգլերեն արտասանվում է Դեյ-Լյուիս ինչ նշանակություն ունի թե Ասմանգուլյանի անգլերեն-հայերեն բառարանում ինչ է գրված:--David1992 10:51, 7 Մայիսի 2011 (UTC)[reply]

Խնդիրն էլ հենց դա է, որ անգլերեն այն արտասանվում է Դեյ-Լուիս: «Լյուիս» այդ անվանման ռուսաֆիկացումն է: Եվ շատ նշանակություն ունի բառարաններում գրվածները, քանի որ այն տալիս է համատեղությունհամատեղելիություն (consistency), ի տարբերություն նույն անունը տաս անգամ տարբեր ձևերով տառադարձները, այն էլ այն սուրբ պատճառի համար, որ՝ «ռուսերենում այդպես է»: Chaojoker 14:50, 7 Մայիսի 2011 (UTC)[reply]

«Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմի հայերեն թարգմանության մեջ նշվում է Դեյ-Լյուիս ձևը:--David1992 10:42, 29 Մայիսի 2011 (UTC)[reply]

David1992, ինչո՞ւ ես առանց որևէ փաստարկ ներկայացնելու այսքան բացատրելուց հետո արդեն համաձայնության եկած հոդվածանունը փոխել: Եթե Վիքիփեդիայի այլ հոդվածում ևս անունը սխալ է գրված, դա նշանակում է պետք է ուղղել տվյալ հոդվածը («Նյու Յորքի ավազակախմբերը»), և ոչ Դանիել Դեյ Լուիս հոդվածանունը վերադարձնել սխալ տարբերակի, այն էլ առանց որևէ պատճառի նշման: Դա խմբագրման պատերազմ է համարվում, և հանդուրժելի չէ: Chaojoker 19:29, 30 Մայիսի 2011 (UTC)[reply]

Ես նկատի ունեմ ոչ թե հայկական Վիքիպեդիայի հոդվածը (որը նույնպես ես եմ գրել), այլ այն, որ այդ ֆիլմը ցուցադրվել է հայերեն թարգմանությամբ: --David1992 20:50, 30 Մայիսի 2011 (UTC)[reply]

Դավիդ, խնդրում եմ ուշադիր լսի ինչպես է արտասանվում իր անունը այս տեսանյութերում՝ http://www.youtube.com/watch?v=xxr8mbvaB2E&t=1m30s , http://www.youtube.com/watch?v=6jxK54LnTZ0&t=47s , http://www.youtube.com/watch?v=Oi-VHXpNauM&t=1m10s , http://www.youtube.com/watch?v=FFdrHYS0YYg&t=24s : Կտեսնես որ բավականին հստակ «Լու» է, և Ասմանգուլյանի բառարանը ասում է նույնը, իսկ եթե կան վստահեղլի աղբյուրներ, ապա հիմնվում ենք դրա վրա, կամ բերում ենք այլ աղբյուրներ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:36, 30 Մայիսի 2011 (UTC)[reply]

Lewis անունը հայերենում գրվում է միայն լյուիս ձևով, և ոչ միայն այս դերասանի անվան դեպքում, օրինակ Լյուիս Համիլտոնի (անգլ.՝ Lewis Hamilton) և Լեննոքս Լյուիսի (անգլ.՝ Lennox Lewis) ազգանունների արտասանությունը հավանաբար բոլորն էլ լսել են, կամ հայկական Վիքիպեդիայի այս հոդվածում: --David1992 20:36, 31 Մայիսի 2011 (UTC)[reply]

Խնդրում եմ նշի, թե ըստ ո՞ր աղբյուրների է հայերենում գրվում միայն «Լյուիս»։ Քննարկումներում հիմնվում և հղվում ենք, այլ աղբյուրների, ոչ թե ուղղակի մեր կարծիքը պնդում։ Ասմանգուլյանի բառառնը մեկ, անգլերեն լեզվով արտասանությունը երկու, եթե դիմենք Գուգլին կամ Բինգին, կտեսնենք որ «Լյուիս»–ը մոտ երկու անգամ ավելի հազվադեպ է հանդիպում քան «Լուիս»–ը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:31, 2 Հունիսի 2011 (UTC)[reply]

Անգլերենում կա Luis և Lewis անունները, առաջին դեպքում գրվում է «լուիս», երկրորդ դեպքում` «լյուիս»: Ավելի ճիշտ կլինի դուք նշեք աղբյուրները և ապացուցեք հակառակը:--David1992 14:33, 2 Հունիսի 2011 (UTC)[reply]

Դավիդ, այստեղ նշել ենք 3 աղբյուր։ Դու նշել ես 0, ու ուղղակի կրկնում ես քո ասածը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15:43, 2 Հունիսի 2011 (UTC)[reply]

Կարող ես բերել կոնկրետ մի օրինակ որտեղ Lewis անունը գրված է լուիս այլ ոչ լյուիս ձևով: Ես բերել եմ 3 օրինակ: --David1992 16:06, 2 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հիշացնեմ, որ հենց այստեղ, մի քանի տող վերև, արդեն նշել են Ամսնագուլայնի բառառնը։ Դու չգիտես ինչի, պնդեցիր որ անգլերենում «Լյուիս» են ասում ու Ասմանգուլայնը սխալ էր, իսկ դու ճիշտ։ Քեզ բերեցի հենց այս դերասանի արտասանության 4 օրինակ, որտեղ երևում է, որ լուսահիշատակ Ասմանգուլանը լավ էլ ճիշտ էր։
Դրանից հետո, նշեցի, թե որտեղ կարող ես տեսնել, թե որքան ավելի հաճախ է հանդիպում Լուիս տարբերակը։ Եթե դժավորություն է նրակայացնում այդ կաքրեը բացելը, ահա քեզ օրինակներ՝
Միլիոնից ավել օրինակ։
Բացի դրանից, «անգլերենում» իսկ իրականում, լատինատառ օգտագործող եվրոպական լեզուներում, Luis, Lewis, Louis տարբերակները, նույն անունից են գալիս, և բոլորի IPA–ը նշվում է որպես /ˈluːɪs/ կամ /luːɪ/ ըստ Վիքիբառարանի, տես՝ http://en.wiktionary.org/wiki/Lewis , http://en.wiktionary.org/wiki/Louis , http://en.wiktionary.org/wiki/Luis ։ Կրկին, եթե ունես աղբյուր, խնդրում եմ նշի, գուցե բան կա, որ մենք չենք իմանում/հասկանում, այլ տեսակետից ենք նայում։ Գուցե ֆրանսերենից մեկ ձև է տարադարձվել, անգլերեն/իսպաներեինից/գերմաներեն այլ։ Բայց քո զուտ անձնական կարծիքը և փորձը, այս աղբյուրների դեմ բերելը, լուրջ չի և չի կարող հակափաստարկ լինել քննարկման մեջ։ Եվ եթե անունը հնչում է որպես «Լուիս» և այն հայերենում գործածվում է, չեմ հասկանում ինչի պետք է մարդու անունը փոխենք/աղավազենք։ Եվ վերջին հարց, Լյուի թե՞ Լուի։ Եվ Լյուիզա, թե՞ Լուիզա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:10, 2 Հունիսի 2011 (UTC)[reply]


[1], [2], [3], [4],[5], [6]--David1992 08:14, 3 Հունիսի 2011 (UTC)[reply]
David1992, Վիքիփեդիան չի կարող Վիքիփեդիայի համար աղբյուր հանդիսանա: hy.dojak.net-ը նաև Վիքիփեդիայի հայելի կայք է: irevanaz.com Ադրբեջանի հանրապետության պրոպանգանդական կայք է, որն ոչ ձգտում է, ոչ է հետաքրքրված է հայերենի ճիշտ արտասանությունը ներկայացնելով: Քո ներկայացրած մյուս երեք կայքը՝ արմթայմս, պրիզմ և առավոտ ըստ երևույթի նաև հետաքրքրված չեն եղել բառարանում անվան ուղղագրությունն ստուգել և ռուսաբանության ճամբան են գերադասել: Այստեղ արդեն բացատրել եմ, որ անգլերենում նույն արտասանությամբ անուններն երբեմն անգլերենում ունենում են տարբեր կամայական ուղղագրություներ, բայց արտասանությունը մնում է նույնը, և իմաստ չունի հայերեն տարբեր արտասանություններ ստեղծել դրանց համար: Նույնը հաստատվում է բառարանում: Անվանումների հարցում, որևէ մամուլ ավելի հավաստի չի համարվում քան բառարանը: Եթե որևէ բառարանում կամ ուղղագրական տեղեկատուում Lewis-ի համար Լյուիս տարբերակը գտնես, խնդրեմ ներկայացրու, եթե ոչ, հոդվածը պետք է անվանել ստուգված տարբերակով: Chaojoker 17:59, 18 Հունիսի 2011 (UTC)[reply]

ինչպես տառադարձել Galbert and Deramond անձնանունները ֆրանսերենից հայերեն[խմբագրել կոդը]

ինչպես տառադարձել Galbert and Deramond անձնանունները ֆրանսերենից հայերեն– Այս անստորագիր գրառման հեղինակն է 91.103.24.146 (քննարկում|ներդրումներ) 06:39, 7 Հուլիսի 2011 մասնակիցը։

Կարծում եմ առաջինը Գալբեր (ինչպես Ալբեր՝ Ալբեր Քամյուի դեպքում), իսկ երկրորդը Դերամոն կամ Դերամոնդ: Chaojoker 08:04, 7 Հուլիսի 2011 (UTC)[reply]