Քննարկում:Բեմբի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չգիտեմ անգլերենով ո"նց է հնչում, բայց մուլտը իր ստեղծման օրից մեծ անուն է անել, նմանապես Հայաստանում և 70 տարի այն հնչել է Բեմբի։ Բամբի հայերենում երբեք չի հնչել և արմատավորվել է Բեմբի։ Գրքի թարգմանությունն էլ է այդպես՝ Բեմբի [Հեքիաթներ] / Թարգմ.՝ Ա. Մկրյան; Նկ.՝ Կ. Բասկետս. - Երևան ։ Փյունիկ, 1998. - 16 էջ գունանկ. ; 20 սմ. Ահա այն, հայկական գրքերի կայքում։ Կարծում եմ պետք է ետ վերանվանել։--Bekoքննարկում 09։55, 9 Հունիսի 2011 (UTC)

Ըստ արևելահայերենի տառադարձման կանոնների Ա-ի և է-ի միջին արտասանությունով անգլիական a-ն (ըստ հնչյունաբանական միջազգային այբունենի æ հնչյունը, օրինակ՝ cat, man) պետք է «ա» տառադարձնել: Բացառություն են կազմում «արդեն տարածված և ավանդաբար ե տառադարձված բառերը»: Ըստ երևույթի սա այն բացառություն դեպքերից է երբ ռուսականացված տարբերակն արդեն տեղ է ընկել: Շնորհակալություն տեղեկացնելու համար, այժմ հետ կշրջեմ: Chaojoker 10:15, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]