Քննարկում:Աֆրիկական թագուհին

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աֆրիկական սխալ է կարծես։ Թերևս պետք է լինի աֆրիկյան, աֆրիկացի կամ աֆրիկուհի։ --vacio 11։44, 19 Փետրվարի 2012 (UTC)

Հավանաբար Աֆրիկայի թագուհի, հաշվի առնելով, որ նավի անուն է:--Bekoքննարկում 11:48, 19 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Vacio և Beko շնորհակալություն արձագանքների համար: Ասեմ իմ կարծիքը: Այո որպես քերանական կամ լեզվաբանական տեսանկյուն ինչ-որ տեղ սխալ է Աֆրիկական բառը: Այս ֆիլմը դիտել եմ ռուսական Култура հեռուստաալիքով, իսկ Եթեր շաբաթաթերթի մեջ այն գրվել է հենց Աֆրիկական թագուհին: Ուրիշ աղբյուր կոնկրետ այս ֆիլմի մասին չեմ կարդացել, Վիքիփեդիայում եղածներն ել ես եմ գրել: Իհարկե թերթի խմբագրի գգրածը կամ թարգմանածը հիմք չէ, պարզապես իմ մեջ տպավորվել է Աֆրիկական բառը: Գուցե և կարելի է փոխել, բայց համաձայն եմ միայն Աֆրիկյան բառին: Սպասում եմ Ձեր արձագանքներին: Ի դեպ տեսե՞լ եք այս ֆիլմը: ERJANIK 16:50, 19 Փետրվարի 2012 (UTC)

Թույլ տվեք միջամտել։ Իհարկե, «աֆրիկյան» ձևը նախընտրելի է՝ բոլոր տեսանկյուններից։ Մյուս կողմից, «աֆրիկական»-ը քերականական սխալ չի, և եթե հոդվածի հեղինակը նախապատվություն է տալիս հենց այս ձևին, ապա կարելի է թողնել հենց այդպես՝ սա մի տիեզերական խնդիր չի (հաշվի առնելով, որ հայերեն լեզվի ածանցման կանոնների խախտում չկա)։ Կառաջարկեի զուգահեռաբար ստեղծել «Աֆրիկյան թագուհի», «Աֆրիկայի թագուհի» և «African Queen» վերահղման հոդվածներ (դեպի «Աֆրիկական թագուհի», եթե որոշվի այդպես պահպանել)։ Wolf 17։25, 19 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի Wolf, իհարկե տիեզերական խնդիր չի, շնորհակալ եմ արձագանքիդ համար, եթե հարգելի Vacio-ն և Beko-ն կպնդեն, ապա քո առաջարկը կոնկրետ իմ համար ավելի ընդունելի է, մանավանդ եթե քերականական սխալ չկա։ ERJANIK 05։21, 20 Փետրվարի 2012 (UTC)

Ես դեմ չեմ, մանավանդ որ ինձ թվացել էր, թե խոսքը իսկական թագուհու մասին է, ոչ թե նավի (ֆիլմին ծանոթ չեմ)։ --vacio 07:14, 20 Փետրվարի 2012 (UTC)