Քննարկում:Արքիմեդես

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WikiProject Mathematics
WikiProject Mathematics
Այս էջը «Մաթեմատիկա» վիքինախագծի հետաքրքրության շրջանակում է, որի նպատակը Վիքիպեդիայում մաթեմատիկայի վերաբերյալ հոդվածների բարելավումն է։ Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք այցելել նախագծի էջ, որտեղ կարող եք միանալ քննարկումներին և գտնել առկա առաջադրանքների ցանկը։
Մաթեմատիկայի գնահատում:
Որակը գնահատված չէ
Բարձրագույն կարևորության
 Բնագավառ`  Մաթեմատիկոսներ
Այս հոդվածի գնահատման տվյալները թերի են։ Ցանկացած մասնակից կարող է օգնել նախագծին՝ հոդվածների որակը, կարևորությունը և բնագավառը նշելով։
Կարևորագույն հոդված։

Ինչու Արքիմեդես և ոչ Արքիմեդ հարգելի SusikMkr: ERJANIK 20:11, 5 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի Երջանիկ,էջը ես չեմ ստեղծել, այն վաղուց կար: Կարող է ես էլ դպրոցի ազդեցության տակ Արքիմեդ անվանեի: Գուցե հին հայկական աղբյուրներում Արքիմեդես է հունարենին նման: Պյութագոր՝ Պյութագորաս:

Ի դեպ տեսա Ղարաքիլիսայի ճակատամարտ հոդվածը, փորձում էի գտնել այլ լեզուներում, առայժմ չհաջողվեց: SusikMkr 20:50, 5 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ ճիշտ կլինի, որ էջը վերանվանվի "Արքիմեդ", քանի որ հայերեն գրականության մեջ հույն մաթեմատիկոսը հայտնի է "Արքիմեդ" անունով։ --Lilitik22 20:55, 5 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Lilitik22, ես ծանոթ չեմ արդի դասագրքերին, իմ ժամանակ և գիտնականն էր Արքիմեդ և օրենքը Արքիմեդի: Ի դեպ Արքիմեդի օրենք հոդվածը հենց այդպես էլ անվանեցի: Կասկածներ ունեմ, որ Արքիմեդը ռուսական ազդեցություն է: Ճիշտն ասած ես չգիտեմ ինչպես վարվել:

SusikMkr 21:19, 5 Փետրվարի 2012 (UTC)

Ինձ թվում է, Արքիմեդ պետք է լինի, քանի որ հայերենում միայն այդ տարբերակն է գործածական։ --vacio 20:55, 6 Փետրվարի 2012 (UTC)
Ժամանակակից հայերեն պատմագիտական գրականության մեջ գործածվում է Արքիմեդես տարբերակը (Տե՜ս՝ Հին հունաստանի պատմություն, Երևան 1982, էջ 516: ): Այն ավելի ճիշտ է, քանի որ մե'նք` հայերենում հունարեն անունների վերջավորությունները սովորաբար չենք կրճատում, ինչպես դա արվում է ռուսերենում: Նույն օրենքով են տառադարձված այլ հին հունական հայտնի անձնավորությունների անունները՝ Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես և այլն: Որևէ պատճառ չեմ տեսնում, որ Արքիմեդես անունը պետք է այդ կանոնից բացառություն կազմի ու գրվի Արքիմեդ: --Rob 07:53, 7 Փետրվարի 2012 (UTC)
Ես ճիշտն ասած, միայն Գուգլով էի փորձել --vacio 09:48, 7 Փետրվարի 2012 (UTC)