Քննարկում:Արցախյան ազատամարտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմ տպավորությամբ ավելի տարածված է «Ղարաբաղյան պատերազմ» անվանումը։ Առաջարկում եմ և հոդվածը և կատեգորիան վերանվել։ --Vacio 13։27, 25 Հունվարի 2011 (UTC)

  • Դեմ Արցախյան։--Պանդուխտ 14։33, 25 Հունվարի 2011 (UTC)
  • Առանց արգումենտի՞։ --Vacio 19:24, 25 Հունվարի 2011 (UTC)
Երկու տարբերակն էլ (Արցախյան ու Ղարաբաղյան), ինչպես գրականության մեջ, այդպես էլ ժամանակակից տեղեկատվական աղբյուրներում, օգտագործվում են նույն չափով: Ինչու օգտագործենք օտարալեզու ծագումով բառը?--Պանդուխտ 13:31, 28 Հունվարի 2011 (UTC)
Ինչքան հասկացա, Vacio-ի հարցը ազատամարտը պատերազմով փոխելու մասին է։--beko 13:50, 28 Հունվարի 2011 (UTC)

Գեղարվեստական գրականություն Արցախյան ազատամարտի մասին բաժին[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ հեռացնել «Գեղարվեստական գրականություն Արցախյան ազատամարտի մասին» բաժնի ներկայիս բովանդակությունը և գրել պարզապես գրականության ցանկ, որի մեջ կներառվեն առավել հայտնի, տարածում գտած, հնչեղություն ստացած գրքերի հիմնական տվյալները (հեղինակ, գրքի անվանում, վայր, թվական): Արցխյան պատերազմի մասին գեղարվեստական բազմաթիվ գրքեր կան, և պետք չի թեկուզ դրանցից 10, 20, 30-ի մասին այս ոճով գրել, քանզի հոդվածը կկորցնի իր բուն իմաստը:--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

Համաձայն եմ: Առաջիկա օրերին ինքս կարող եմ այդ անել ընդհանուր համաձայնության դեպքում: --Կարապետ Ա. Հակոբյան 07:27, 30 Մարտի 2018 (UTC)
Շատ լավ կլինի:--Գարդմանահայ (քննարկում) 06:20, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Այսօր կամ վաղը Արցախյան ազատամարտի մասին գրականությունը վիքիպեդիայում կտեղադրեմ: Դեռևս կազմում եմ: Բավական գրականություն է հրատարակվել այդ մասին: Շուրջ 300 գիրք: --Կարապետ Ա. Հակոբյան 06:25, 4 Ապրիլի 2018 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, ես իմ խոստման համաձայն, Արցախյան ազատամարտ էջում տեղադրեցի բավական ծավալուն Գրականություն, բայց այն ջնջվել է Սիգմա մասնակցի կողմից: Նա նաև զգուշացրել է, որ բոլոր նման Գրականության ծավալուն ցանկերը ջնջվելու է հետագայում: --Կարապետ Ա. Հակոբյան 18:11, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Կարապետ Հակոբյան, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ Դուք 106.000 բայթանոց հոդվածում ավելացրել եք 53.000 բայթի գրականության ցանկ, ինչը այս դեպքում ճիտ չի: Ես նկատի ունեի Արցախյան պատերազմի մասին հայտնի, բազմակողմանի, վստահելի գրականության ցանկի ավելացում, մոտ 5-10 անուն:--Գարդմանահայ (քննարկում) 18:19, 4 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, հաշվի առնելով Ձեր նախորդ գրառումը, Արցախյան ազատամարտ էջում այս անգամ որպես Գրականություն տեղադրեցի նախորդ 350 գրքից բաղկացած ցանկի փոխարեն ընդամենը 70 գրքից բաղկացած շատ կարևոր գրքերի ցանկ, որի բայթերն այս անգամ շատ չէր, քանզի այն նախորդի 20 տոկոսն էր, փոխարենը Սիգմա մասնակցի կողմից ստացա արգելափակելու զգուշացում: Հիմի խնդրում եմ պարզաբանել՝ դարձյալ ես եմ մեծ ծավալի ցանկ տեղադրել, թե ինձ անհիմն կերպով են սպառնում արգելափակել: --Կարապետ Ա. Հակոբյան 16:28, 8 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Կարապետ Հակոբյան, իրականում խնդիրը գրականության ցանկի թվաքանակի մեջ է: Սիգմա մասնակիցը անհիմն չի զգուշացրել: Առաջարկում եմ առանձին քննարկում բացել (ավելի լավ է հենց) խորհրդարանում և այնտեղ որոշենք թե որ գրքի մասին պետք է գրվի հոդվածում և որի՝ ոչ: Որպեսզի ավելի հստակ լինի առաջացած խնդիրը, ապա այսպիսի օրինակ ներկայացնեմ՝Հայաստանի մասին երևի թե միլիոնավոր քանակով գրականություն կլինի, իսկ թեկուզ դրա 1 տոկոսը հոդվածում տեղադրելը հոդվածը կդարձնի գրականության ցանկ: Հետևաբար պետք է այդ միլիոնավորներից ընտրել մոտավորապես 5-10 անուն գիրք (ինչպես Սիգման է ասում փաստավավերագրական կամ գիտական) և դրանք տեղադրել հոդվածում:--Գարդմանահայ (քննարկում) 08:28, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Լավ, եղավ: Շնորհակալություն: --Կարապետ Ա. Հակոբյան 09:30, 9 Ապրիլի 2018 (UTC)

I changed "Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով հոշոտված մայրն ու իր երեխան" to "Ադրբեջանցի փախստականները տեղի հայերի գրաված տարածքներից ն", in accordance to english version of the article. Please correct me if I'm wrong.– Այս անստորագիր գրառման հեղինակն է Triontable (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։