Քննարկում:Աստղագուշակություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսնելով, որ այս հոդվածը տեղադրվել է «Սնահավատություն» կատեգորիայի մեջ, ինձ մոտ մի հարց է ծագել՝ արդյո՞ք այդ կատեգորիայում տեղադրումը հոդվածին չեզոք տեսակետից դուրս չի բերում։ Կարելի է հետևել, որ անգլերեն Վիքիում էլ նույնն է արվում, և այնտեղ էլ տեղադրվել է համապատասխան «superstitions» կատեգորիայի ներքո։ Սակայն արդյո՞ք հավատի և սնահավատության միջի տարբերությունը տեսակետը չէ՞։ Օրինակ՝ մեկի համար քրիստոնեությունը կարող է հավատ լինել, մյուսի՝ սնապաշտություն։ Նույնը և աստղագուշակության և ցանկացած կրոնի կամ հրաշքի պարագայում։ Ինչպե՞ս պիտի վարվել հոդվածի կատեգորացումի հետ այսպես պարագաներում։ Chaojoker 10։47, 25 Հոկտեմբերի 2009 (UTC)

Եվս մի հարց՝ հոդվածը կոչվում է «Աստղագուշակություն», սակայն տեքստի մեծ մասը աստղաբաշխության մասին է։ Դրանք տարբեր բաներ են , եթե մեկը հավատ կամ սնահավատություն է, ապա մյուսը՝ գիտություն։ - --beko 11:31, 25 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]
Ողջույն, լավ կետ էր: Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանին նայելով, աշտղաբաշխությունը «astronomy» է թարգմանվել, աստղագուշակությունը՝ «astrology»: Իսկ translator.am-ում astrology բառը թե աստղագուշակություն, և թե աստղաբաշխություն է թարգմանվել: Իմ կարծիքով տպագրված բառարաններին ավելի կարելի է հինվել, սակայն կսպասեմ նաև ձեր այլ կարծիքներին: Chaojoker 11:37, 25 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Աստղաբաշխությունը, նույնն է թե աստղագիտությունը կամ աստղաբանությունը աստակ մաթեմաթիկական գիտություն է երկնային մարմինների մասին և որևէ ուղիղ առնչություն չունի մարդու հետ, բաց առյալ այն հանգամանքը, որ մարդն է այդ գիտությունը ուսումնասիրում։ Աստղագուշակությունը, սակայն, գուշակության հիիիիին առավելաբար արևելյան տարբերակ է, որը գիտության հետ ոչ միայն կապ չունի, այլև հակասում է գիտությանը հենց գոնե միայն այն պատճառով որ մարդու՝ բանական էակի և ասենք կշեռք համաստեղության նյութական աստղերի մեջ ուղիղ և անգամ պատճառահետևանքային կապ է տեսնում։ Ինչևէ, ծայրահեղ սխալ է այդ երկուսը նույնացնելը։

Մեկ այլ հանգամանք... Ասել թե Հայ Առաքելական Եկեղեցին աղանդ է համարում աստղագուշակությունը, ուղղակի անլուրջ է. սա նախ ցույց է տալիս, որ հոդվածագիրը տեղյակ չէ, թե ինչ է աղանդը և երկրորդ՝ բացահայտում է նրա գիտելիքների սահմանափակությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ. առհասարակ ողջ քրիստոնեությունը մերժում է գուշակություն կոչված երևույթը առավել ևս աստղագուշակությունը։ Ուստի առաջարկում եմ հարգարժան հոդվածագրին, վերանայել հոդվածը և կատարել համապատասխան շտկումներ։

--Artur srk. Sargsyan 21։10, 18 Նոյեմբերի 2010 (UTC)