Քննարկում:Անցել է փոքրիկը, անցել է

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անունն ընտրել եմ հիմնվելով անցնել բայի երկու իմաստների, օրիգինալ անվան բայի (բայ կամ ածական) վրա: Arantz (քննարկում) 20:18, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

հարգելի Arantz, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, մի հարց, կոնկրետ այս ֆիլմի անվանումը չեմ հանդիպել որևէ տեղ, բայց կարծես լավ թարգմանություն չի, գուցե՞ Հաջողություն փոքրիկ, հաջողություն կամ Մնաս բարով փոքրիկ, մնաս բարով պետք է լինի: Նորից եմ ասում հաստատ չգիտեմ, ուղղակի հարցնում եմ, կարծես զուտ թարգմանություն լինի: -ERJANIK քննարկում: 23:49, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հարգելի Երջանիկ, ենթադրենք, թե ռուսերեն ֆիլմը չես տեսել, ինչպե՞ս կթարգմանես: Իհարկե, զուտ թարգմանություն է, ի՞նչ կա ժխտելու: Թարգմանել եմ այնպես, ինչպես scientific magazine-ը կթարգմանեմ գիտական ամսագիր: Լավ, ինչո՞ւ ես կարծում, թե ռուսները մի պոզ ավել ունեն, ինչո՞ւ պիտի լինի հաջողություն փոքրիկ, երբ gone իմաստային նշանակում է անցած-գնացած և գնացել հայերեն եղանակի անգլերենն է: Եթե ուզում ես գրական թարգմանություն տեսնել, դիմի´ր գրական թարգմանիչներին, նրանք ստեղծագործությունը կթարգմանեն: Arantz (քննարկում) 00:01, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Անգլերեն վերնագիրը դիմում չէ, այլ նախադասություն: Հասկանում եմ արածս մեծ բան չի, բայց պետք չի ամեն անգամ ինձ հետ բերել նույն 3-4 տողին: Ու խնդրում եմ, որ մյուս անգամ հաջորդ ֆիլմի անունը ռուսերենից թարգմանելուց առաջ, մի բրյուսովցու հետ խորհրդակցես, ես էլ կարող եմ սխալվել, կգաս, թարգմանության քո տարբերակը կասես, որովհետև այսպես` նույն ոճով գրածդ` միայն ֆիլմերի անունը փոխած, տհաճ է: Ձեռ առնելու տպավորություն կա:Arantz (քննարկում) 00:13, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հարգելի Arantz, ներողություն եմ խնդրում եթե ակամայից նեղացրեցի Քեզ: Ընդամենը ուզում էի հարցնել որտեղ ես հանդիպել այս հայերեն անվանումը, կամ հանդիպել ես թե ոչ: Պարզապես անկախ ֆիլմի անունից Անցել է փոքրիկը, անցել է բառերը կամ բառակապակցությունը մի տեսակ այն չի, այսպես ասած չի հասկացվում: -ERJANIK քննարկում: 00:19, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Փնտրել եմ գլխիս մեջ, գտել եմ: Չհասկացվելու համար շատ սազում է բնօրինակ վերնագրին` gone baby gone: Օրիգինալին ծանոթ լինելով պիտի որ չհասկացվելու խնդիր չլինի: Ուրեմն կտոր մը երկինք հասկացվում է, ենթակա-ստորոգյալով նախադասությունը չի հասկացվում: Եթե նկատի ունես, չի հասկացվում, թե ինչի մասին է, ապա դու արդեն բնության հետ ես վիճում, բնականաբար եթե չես տեսել, չես իմանա: Հուսով եմ` ճիշտ եմ հասկանում, ու հուսով եմ ճիշտ չեմ հասկանում, որովհետև չեմ ընդունում այդ ճիշտը: Arantz (քննարկում) 00:27, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Arantz, խնդրում եմ, ավելի սառնասիրտ, գործնական-կառուցողական ու բարեհամբույր։ Վերցվածդ ուղղությունը արդյունավետ չէ, ու սկսում է հակակրանք առաջացնել, ագնամ տեսակետդ խորապես կիսելու դեպքում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:37, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ալեքսեյ, ցույց տուր, ասա` սա անսառնասիրտ, գործնական-կառուցողական ու բարեհամբույր էր, ասեմ` կներեք: Arantz (քննարկում) 00:53, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Այո ճիշտ եմ հասկանում: -ERJANIK քննարկում: 00:35, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ես իմ մասին էի գրել: Arantz (քննարկում) 00:51, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Up in the Air-ը ինչպե՞ս կթարգմանես: Arantz (քննարկում) 00:28, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հայերեն այս ֆիլմի միայն մեկ հիշատակում գտա ցանցում՝ Մնաս բարով, փոքրիկ, մնաս բարով անվանմամբ, ինչը կարելի է լիովին անտեսել։ Համաձայն եմ Arantzi հետ, որ փաստացի հայերեն անվան բացակայության դեպքում իմաստ չունի ռուսերեն թարգմանությունը կրկնաթարգմանել։ Սկայն կարծում եմ բայը պետք է լինի վաղակատար կերպով, ինչը ավելի ճշգրիտ կհամապատասխանի անգլերեն տարբերակին։ Օրինակ՝ գնաց փոքրիկը գնաց (նկատեք անգլերեն ֆիլմի և գրքի անվանման կետադրության տարբերությունը) կամ (իմ ականջին ավելի հայերեն հնչող) գնաց բալեն կորավ։ ― Teak (քննարկում) 05:19, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Գնաց-ն անցյալ կատարյալ է: Arantz (քննարկում) 05:35, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ահ, իսկապես... լավ, բա ինչպե՞ս է կոչվում այն (կերպը) ձևը, երբ կարևոր է ոչ թե գործողությունը, այլ գործողությունից բխող հատկանիշը։ Այս դեպքում (she is) gone դերբայը արտահայտում է (ընդմիշտ) գնացած լինելու հատկանիշը։ Տրամաբանորեն, պիտի որ հարակատար դերբայի միջոցով կազմվի այս բայական ձևը (գնացած է)։ Բայց նորից «նա գնացած է» չի արտահայտում ընդմիշտ գնացած լինելու իմաստը, այն ինչ թումանյանական «ախ, նա գընաց, նա գընաց»-ը հենց այս ֆիլմի անվան իմաստն է կրում։ ― Teak (քննարկում) 08:06, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Դրա համար էլ բայն ընտրելիս օգտագործել եմ ոչ թե գնալը, այլ անցնելը, որ և երկիմաստություն կարող է բերել, և հստակություն: Arantz (քննարկում) 12:00, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]