Քննարկում:Ալեքսիս Սանչես

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսիս Ալեխանդրո Սանչեզ

Ալեքսիս Սանչեզը Բարսելոնայի ֆուտբոլիստ դարձավ 2011 թվականի հուլիսի 21 - ին, երբ պաշտոնապես Ուդինեզեից տեղափոխվեց կատալոնյան թիմ: Նա այդ ժամանակ 22 տարեկան էր և հանդիսանում է Բարսայի առաջին ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում:

Ալեքսիսը լույս աշխարհ է եկել 1988 թվականի դեկտեմբերի 19 - ին չիլիական Տոկոպիլյա քաղաքում: Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքեց Չիլիի Կաբրելոայի հետ ընդամենը 15 տարեկանում, սակայն իր նորամուտը նշեց 2005 թվականի փետրվարի 12 ին` 16 տարեկան հասակում: Իր առաջին իսկ մրցաշրջանում նա մասնակցեց 38 հանդիպման և 3 գոլ հեղինակեց: 2006 թվականի հուլիսին Սանչեզին գնեց Ուդինեզեն և վարձավճարով տրամադրեց չիլիական մեկ այլ թիմի` Կոլո Կոլոյին: Այնտեղ նա 48 խաղ անցկացրեց և դարձավ 9 գոլի հեղինակ: Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնեց այլ ակումբի: Այս անգամ Ալեքսիսը խաղաց արգենտինական Ռիվեր Փլեյթում, որտեղ մասնակցեց 31 հանդիպման և հիանալի տպավորություն թողեց:

Այդպիսով, 2008/2009 մրցաշրջանում Ուդինեզեն որոշեց 19 ամյա Սանչեզին բերել առաջին թիմ: Նրան մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի հարմարվի Եվրոպայի կյանքին: Իտալական ակումբում շուտով հասկացան, որ շատ ճիշտ ընտրություն են կատարել: Նա ընդհանուր առմամբ 43 հանդիպում անցկացրեց և 3 գոլ խփեց: 2009/2010 - ում նրան ավելի շատ էին վստահում, չնայած, որ մասնակցեց միայն 36 խաղի: Բայց դա կապված էր վնասվածքների ու թիմի հանդիպումների սակավության հետ: Արդյունում, Սանչեզը 6 գոլ հեղինակեց:

Նա իր ողջ տաղանդը ցույց տվեց 2010/2011 թվականների մրցաշրջանում: Նա Ա Սերիայում մասնակցեց 31 հանդիպման, խփեց 12 գոլ ու ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա աչքի ընկավ նաև իր գոլային փոխանցումներով: Ալեքսիսով սկսեցին հետաքրքրվել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, բայց ի վերջո չիլիացին ընտրեց Բարսան: ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա 2013/14 Իսպանիայի սուպերգավաթ 2012/13 Լա Լիգա 2011/12 Կոպա Դել Ռեյ 2011/12 Աշխարհի ակումբային գավաթ 2011/12 Եվրոպայի սուպերգավաթ 2011/12 Իսպանիայի սուպերգավաթ

Ռիվեր Փլեյթ 2008 Արգենտինայի առաջնություն

Կոլո Կոլո 2007 Չիլիի առաջնություն 2006 Չիլիի առաջնություն

Անհատական մրցանակներ 2011 Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա 2010-11 Ուդինեզե 2009-10 Ուդինեզե 2008-09 Ուդինեզե 2007-08 Ռիվեր Փլեյթ 2007 Կոլո Կոլո 2006 Կաբրելոա / Կոլո Կոլո 2005 Կաբրելոա