Քննարկում:Ազոտ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազոտ հայերեն «բորակ» է: Armenoid 01:30, 17 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Նոր բորակը այստեղ և Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանում ստուգեցի, և երկու տեղում էլ բոարկը borax, saltpeter և nitre է թարգմանված, որոնցից առաջինը ազոտի (նիտրոգենի) հետ որևէ կապ չունի, իսկ մյուս երկուսը ազոտից բաղադրվող ուրիշ միացություններ են: Chaojoker 08:01, 17 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Արևմտահայերենը, իրոք, գեղեցիկ և բանաստեղծական լեզու է, սակայն սփյուռքյան շրջանում շատ ծայրահեղություններ ունեցավ։ Դրանցից մեկն էլ պուրիզմն է, որը լեզվաբանական տերմին է և թարգմանվում է մաքրամոլություն։ Այսինքն` ամեն գնով աշխատել սեփական լեզվի համարժեքը ստեղծել, որը ոչ միշտ է ընդունելի ու հաճելի։ Այսպես` արևմտահայերենում ժամանակի ընթացքում ստեղծվել ու օգտագործվել են հետևյալ բառերը երեսփոխան (պատգամավոր), տեռազգեստ (լողազգեստ), պլլոր (պլլել բառից, նշանակում է թփով տոլմա), գործարանավոր (օրգանական), գուսաներգություն (օպերա), դյուցազնակատակերգական (ողբերգակատակերգական, տրագիկոմիկական), մանրարոպե (վայրկյան) և այլն։ Այսպիսի զավեշտալի բառերի թիվը կարելի է թվել, որոնք շեղում են բառի իսկական իմաստից, լոկ այն պատռճառով, որ ամեն գնով աշխատել են այդ բառերը թարգմանել ու հայկականացնել։ Կարծում եմ` գուսաներգությունը հաստատ օպերան չէ և այլն։ Իսկ սփյուռքյան արևմտահայերենի ամենամեծ թերություններից է պուրիզմը։ Իմ արևմտահայերենի դասախոսը, որը սփյուռքահայ էր, ինքը ևս հաճախակի էր նշում այս անհարկի ծայրահեղության սխալի մասին։ Ashot Gabrielyan 08:55, 17 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Ես ուղղակի տեսել եմ «բորակ» բառն այստեղ: Դե եթե ազոտը ազոտ է հայերեն, ապա տենց էլ թող մնա:

Մաքրամոլությունը վատ բան չէ եթե խելացի սահմաններումն է: Հակառակ դեպքում լեզուն կդառնա բառաաղբանոց:

Armenoid 17:11, 18 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]