Քյուրդի կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտունու շրջանի երկրորդ խմբի ամրոցներին վերագրում են նաև Վաղաշեն գյուղից 1-1,5 կիլոմետր դեպի հարավ, Վարդենիս լեռնաշղթայի հյուսիսային լանջում եղած ամրոցները, որոնք ընկնում են Մարտունու արվարձանում եղած ամրոց-շենի գծի վրա՝ 2.5-3 կիլոմետր հեռու։ Այս ամրոցները միմյանցից հեռու են կես կիլոմետրով, նրանց բաժանում է մի խոր ձոր։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյուրդի ամրոցը նման է փակված պայտի, գրավում է կես հեկտար տարածություն, պարիսպներն ունեն չորս մետր լայնություն, շարված անտաշ ու անշաղախ բազալտ խոշոր քարերով, մեջը լցված մանր քար ու խիճ։

Քարաբուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի հինգ քարաբուրգ, որոնցից երկուսը կառուցված են ամրոցի մուտքի աջ և ձախ կողմերում, երկուսը՝ հարավարևմտյան և հյուսիսարևմտյան անկյուններում, հինգերորդ աշտարակը կանգնած է պարսպի հյուսիսարևելյան ժայռաբլրակի վրա, որը օգտագործվել է որպես պարիսպ, ինչպես այլ ամրոցներում(Լճաշեն)։ Աշտարակներն ունեն տարբեր մեխություն(9*4 և 7*2,5)։

Շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը և շրջակայքը դեպի հարավ ծածկված են կացարանների մնացորդներով։

Ալոյի կողի ամրոցը, համեմատելով տվյալ ամրոցի հետ, ավելի մեխ տարախություն է գրավում (մոտ մեկ հեկտար), ունի միջնապարիսպ, որը ամրոցը բաժանում է երկու համարյա հավասար մասերի՝ արևելյան և արևմտյան։ Արևմտյան մասի հարավարևելյան անկյունում գտնվում է մուտքը, որի երկու կողմերում երևում են քարաբուրգերի մնացորդներ։ Նման աշտարակներ կան նաև միջնապարսպի ու ընդհանուր պարսպի միացման անկյուններում։ Աշտարակները ունեն 5*5 մեծություն։

Նմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիսպների ու աշտարակների կառուցման տեխնիկան միանգամայն համընկնում է Քյուրդի կողի ամրոցի կառուցման տեխնիկային, ուստի դրանք երկուսն էլ կարելի է համարել միևնույն ժամանակվա կառույցներ։

Ամրոցում և նրանից դուրս բազմաթիվ կացարանների ավերակներ կան, նրա հյուսիսային պարսպի երկարությամբ, արևելքից արևմուտք ընկած է ժայռապատ մի ոչ բարձր բլուր, որի խորշերը, ըստ երևույթին, ծառայել են որպես կացարաններ։ Ամրոցից դեպի հարավ, վարելահողում եղած քարակույտերը հավանաբար դամբարաններ են։

Երկու ամրոցներն էլ զուրկ են մշտական ջրից։

Այս ամրոցները չնայած իրենց դիրքով գերիշխում են շրջապատի վրա, հատկապես Սևանա լճի կոմը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանք խոշոր ռազմական դեր խաղալ չէին կարող երկրի պաշտպանության գործում։ Հետևաբար այս ամրոցները ունեցել են տեղական պաշտպանական նշանակություն և գուցե այս երկրի կյանքում զգալի դեր են խաղացել անասնապահության գործում։

Մարտունու շրջանում կիկլոպյան ամրոցների երկրորդ խումբը կազմված է չորս ամրոցից, որոնք տեղադրված են Սևանա լճի հարավարևելյան ափին։ Այս խմբի կենտրոնական ամրոցը հավանաբար եղել է Ծովինար և Ալուչալու գյուղերի միջև եղած ամրոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]