Քլին Բենդիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլին Բենդիթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՔլին Բենդիթ
ԵրկիրՄեծ Բրիտանիա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերէլեկտրոփոփ
Գործունեություն2008
ԼեյբլWarner Music Group, Atlantic Records և Black Butter Records?
Պարգևներ
Կայքcleanbandit.co.uk
Անդամներ
Ջեկ Պատտերսոն, Գռեյս Չատտո, Միլան Նիլ Էյմին-Սմիտ և Լուկ Պատտերսոն
 Clean Bandit Վիքիպահեստում

Քլին Բենդիթ, (անգլ.՝ Clean Bandit), բրիտանական Էլեկտրո-խումբ, որը հիմնադրվել է 2009 թվականին[1]։ Այս խումբը 2013 թվականին ձայնագրել է թրեք «Mozart's House» , որը 17-րդ տեղն էր զբաղեցնում UK Singles Chart-ում։ Իսկ 2014 թվականին թողարկել է նոր սինգլ «Rather Be», որը զբաղեցրել է 1-ին հորիզոնական նույն աղյուսակում[2]։

Երաժշտական ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլին Բոնդիթ-ի երաժշտական ոճն այնպիսին է, որ նրանք համատեղում են դասական և էլեկտրո ոճերը, ստեղծելով թրեկներ դիպ-հաուս ոճում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներ Ջեկ Պատտերսոնը, Գռեյս Չատտոն և Միլան Նիլ Էյմին-Սմիտը ծանոթացել են Կեմբրիջի համալսարանի Ջեսուս քոլեջում ուսման ընթացքում։ Այդ ժամանակ Չատտոն ստեղծել է խումբը Էյմին-Սմիտի հետ միասին։ Չատտոն այդ ժամանակ հանդիպել է Պատտերսոնի հետ և որոշել ձայնագրել նրա կատարումը։ Պատտերսոնը սկսեց խառնել նրա երգերը էլեկտրական երաժշտության հետ և Չատտոն ասել է որ սիրում է այդ միտքը։ Իրենց ընկերներից մեկը՝ Սսեգավա-Սսեկինտու Կիվանուկան գրեց երգի բառեր և նրանք միասին ստեղծեցին «Mozart's House» թրեքը։ Եվ այդ օրինակով նրանց մոտ միտք առաջացավ ստեղծելու երաժշտական խումբ։ Անունը՝ Քլին Բենդիթ, նրանք վերցրել են ռուսերեն ֆրազայի թարգմանությունից, որը անգլերենում նշանակում է «ամբողջական հիմարներ» ։ Նաև հարկ է նշել, որ Չատտոն և Պատտերսոնը որոշ ժամանակ ապրել են Ռուսաստանում[3]։

2012-այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին խումբը ներկայացրեց «A+E» սինգլը, որը գրավել է ամենաբարձր դիրքերը UK Singles Chart-ում։ Այս երգը Նոր աչքեր դեբյուտային ալբոմի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որը դուրս է եկել 2014 թվականի մայիսի 12-ին[4]։ 2012 թվականի փետրվարի 29-ին իրենց UK Shanty երգի համար թողարկեցին տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերերից մեկում խաղում է իր հասակակից և մոդել Քեմբրիջի համալսարանից Լիլի Քոլը (Lily Cole)[5]։ 2013 թվականի մարտի 29-ին Քլին Բենդիթը թողարկեց «Mozart's House» թրեքը[6]։ Նա գրավել է 17-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քլին Բենդիթ, բրիտանական Էլեկտրո-խումբ, որը հիմնադրվել է 2009 թվականին
  2. Իսկ 2014 թվականին թողարկել է նոր սինգլ «Rather Be», որը զբաղեցրել է 1-ին հորիզոնական նույն աղյուսակում
  3. Նաև հարկ է նշել, որ Չատտոն և Պատտերսոնը որոշ ժամանակ ապրել են Ռուսաստանում
  4. Այս երգը Նոր աչքեր դեբյուտային ալբոմի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որը դուրս է եկել 2014 թվականի մայիսի 12-ին
  5. 2012 թվականի փետրվարի 29-ին իրենց UK Shanty երգի համար թողարկեցին տեսահոլովակ Լիլի Քոլի հետ
  6. 2013 թվականի մարտի 29-ին Քլին Բենդիթը թողարկեց «Mozart's House» թրեքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլին Բենդիթ» հոդվածին։