Քիմիօսմոս
Քիմիօսմոսը (անգլերեն՝ chemiosmosis) քիմիական ընթացք է, որը բացատրում է բջիջների էներգիա ստանալու ձևը: Ըստ քիմիօսմոսի, էներգիան բջիջներում պահեստավորվում է դրական լիցքավորված ջրածնային իոնները, կամ պրոտոնները, ընտրողաբար թափանցելի թաղանթից մի կողմ մղելու միջոցով, որը էլեկտրաքիմիական գրադիենտ է առաջացնում: Առիթի դեպքում (այսինքն՝ ԱՏՖ սինթազ ֆերմենտի լինելու պարագային), պրոտոնները հետ են հոսելու թաղանթի միջից, ազատելով էներգիա, որը կարելի է լծվել ԱՏՖ մոլեկուլներ ստեղծելու համար:
Պիտեր Միչելը առաջին անգամ առաջարկեց, որ ԱՏՖ-ն առաջանում է թաղանթի երկայնքով էլեկտրաքիմիական խտության գրադիենտի լծելով: Նախկան Միչել, տարածված հասկացությունն այն էր, որ ԱՏՖ-ն առաջանում էր սնունդի էներգիայից քիմիական ընթացքների շնորհիվ, և ոչ էլեկտրաքիմիական:[1] Պիտեր Միչելը քիմիօսմոսական տեսությունը առաջարկել է 1961 թվականին,[2] իսկ քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել 1978 թվականին այդ տեսության շնորհիվ:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Կաղապար:Citation error»։ http://www.newscientist.com/article/mg20427306.200-was-our-oldest-ancestor-a-protonpowered-rock.html։ Վերցված է 2009-11-07։
- ↑ Peter Mitchell (1961). «Coupling of phosphorylation to electron and hydrogen transfer by a chemi-osmotic type of mechanism». Nature 191: 144–148. doi:. PMID 13771349.