Քեն Ֆոլլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեն Ֆոլլեթ (ծնվել է 1949 թ. հուլիսի 5-ին Ուելսի Քարդիֆում) բրիտանական գրող։

Քեն Ֆոլլեթը հայտնի է դարձէլ «Ասեղի անցք» վեպի շնորհիվ։

Կյանքը[խմբագրել]

Քեն Ֆոլլեթը տաս տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ծնողները խիստ կրոնավորությունը դաստիարակության հարցում արտահայտվում էր տարբեր արգելքներում, մասնավորապես արգելվում էր երեք երեխաներին հեռուստացույց դիտել և ռադիո լսել։ Այդ պատճառով Քենը ավելի շատ ժամանակ է նվիրում գրքեր կարդալուն։ Այսպես գրադարանը դարնում է նրա ամետասիրած վայրը։ Դպրոցն ավարտելուց հետո Քենը փիլիսոփայություն է ուսումնասիրում Լոնդոնի Համալսարանային քոլեջում (University College London)։

Դեռ մանկուց Քենը հետաքրքրվում էր Կրոնով, և փիլիսոփայան մեջ հուսով էր գտնել Գոյությանը, Աստծուն և Հավատքին վերաբերող հարցերի պատասխանը։ Կարճ ժամանակ անց Քենն ամուսնանում է, իսկ քոլեջն ավարտելուց հետո մասնակցում երեքամսվա ժուրնալիստիկայի դասընթացներին, ինչը և նպաստում նրա հետագա կարիերաին որպես գրողի։ Նա համագործակցում South Wales Echo և Evening News թերթերի հետ, բայձ կարճ ժամանակ անց հասկանում է, որ ժուրնալիստիկան այն գործը չէ, որին նա կուզենար նվիրվել։

Այդ պահից Քենը սկսում է երեկոներին և ոչ աշխատանքային օրերին պատմվածքներ և վեպեր գրել։ 1974 թ-ից Քենը հրաժարվում է լրագրողի աշխատանքից և սկսում է համագործակցել Everest Books հրատարակչության հետ։ Այդ ընթացքում նա մի քանի գիրք է հրանարակում, որոնք սակայն լավ չեն վաճառվում։ Եվ վերջապես 1978 թ-ին հրատարակվում է Քենի «Ասեղի անցք» վեպը, որն արժանանում է մեծ հաջողության, ինչը հնարավորություն է տալիս Քենին Ֆրանսիայում վիլլա վարձել։

1985 թ-ին Քենն ամուսնանում ե երկրորդ անգամ։

Քեն Ֆոլլեթը գրում է ոչ միայն իրական անվան, այլնաև գրական անունների տակ։

Գրքերը (գրական անունները փակագծերում)[խմբագրել]

  • The Big Needle (1974)
  • The Big Black (1974)
  • The Big Hit (1975)
  • The Shakeout (1975)
  • The Bear Raid (1976)
  • The Pillars of the Earth (1989)
  • World Without End" (2007)
  • Fall of Giants (2010)
  • Winter of the World (2012)
  • Edge of Eternity (2014)
  • Amok: King of Legend (1976) (Bernard L. Ross)
  • The Modigliani Scandal (1976) (Zachary Stone)
  • The Mystery Hideout (1976) (Martin Martinsen)
  • The Power Twins (1976) (Martin Martinsen)
  • Paper Money (1977) (Zachary Stone)
  • Capricorn One (1978) (Bernard L. Ross)
  • Eye of the Needle (1978)
  • Triple (novel)|Triple (1979)
  • The Key to Rebecca" (1980)
  • The Man from St. Petersburg (1982)
  • Lie Down with Lions (1986)
  • Night Over Water (1991)
  • A Dangerous Fortune (1993)
  • A Place Called Freedom (1995)
  • The Third Twin (1996)
  • The Hammer of Eden (1998)
  • Code to Zero (2000)
  • Jackdaws (2001)
  • Hornet Flight (2002)
  • Whiteout (2004)

Հղումներ[խմբագրել]