Քեթա Թոփուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեթի Տոպուրիաից)
Քեթա Թոփուրիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունქეთა (ქეთევან) თოფურია
Ի ծնե անունՔեթևան Անդրեևնա Թոփուրիա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1986 (37 տարեկան)
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ
Երկիր Վրաստան և  Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն2005 - այժմ
ԱնդամակցությունԱ-Ստուդիո
 Keti Topuria Վիքիպահեստում

Քեթա Թոփուրիա (Քեթևան Թոփուրիա, վրաց.՝ ქეთა (ქეთევან) თოფურია, սեպտեմբերի 9, 1986(1986-09-09)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի և ռուս երգչուհի, «Ա-Ստուդիո» (ռուս.՝ «А-Студио») խմբի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթա Թոփուրիան երաժշտությամբ զբաղվել է մանկուց։ Նրա երաժշտության ուսուցչուհին, որն ապրում էր նրանց հարևանությամբ, Քեթայի ծնողների ուշադրությունը հրավիրում է երեխայի ընդունակությունների վրա և աղջկան խորհուրդ տալիս լրջությամբ զբաղվել վոկալով։ 12 տարեկանում ստացել է առաջին մրցանակը. «Բարեկամության ծով» (ռուս.՝ «Море дружбы») միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը։ 14 տարեկանում արժանացել է «Ճանապարհ դեպի աստղերը» (ռուս.՝ «Путь к звёздам») միջազգայի մրցույթի գրան-պրիին։ 1998 թվականին ավարտել է Թբիլիսիի Գոգի Սուրաձեի անվան երաժշտական դպրոցը, իսկ 2003 թվականին երաժշտական ուսումնարանի վոկալի դասավանդման բաժինը։

2003 թվականին Քեթևանն ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության բաժինը, սակայն ուսումը կիսատ է թողել և ընդունելով «Ա-Ստուդիո» խմբում Պոլինա Գրիֆֆիտսին փոխարինելու առաջարկը՝ տեղափոխվել է Մոսկվա։ «Ա-Ստուդիո» խմբում Քեթայի թեկնածությունն առաջարկել էր վրացի պրոդյուսեր Նատո Դումբաձեն, երբ երաժիշտները հյուրախաղերի էին մեկնել Թբիլիսի։ 2005 թվականի մարտին Քեթա Թոփուրիան ներկայացվեց որպես «Ա-Ստուդիո» խմբի նոր վոկալիստ։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Քեթան ամուսնացավ բիզնեսմեն Լև Գեյխմանի հետ (ծն. 1974), որի հետ հանդիպում էր 4 տարի[3]։ 2014 թվականին հայտի դարձավ, որ Քեթա Թոփուրիան և Լև Գեյխմանը սպասում են իրենց առաջնեկին[4]։ 2015 թվականի փետրվարին Քեթա Թոփուրիայի մտերիմ ընկերը՝ երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, պաշտոնապես հաստատեց Քեթայի հղիության մասին լուրը[5]։

2014 թվականից Քեթան հրապուրվում է հագուստի դիզայնով։ 2015 թվականի հոկտեմբերին կայանում է նրա ստեղծած հագուստների առաջին ցուցադրությունը՝ «Kati One» անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Քեթա Թոփուրիա. «Եթե ես ընտանիք եմ կազմում, ուրեմն ընդմիշտ» // «Труд» № 110, 19 июня 2008
  3. Քեթա Թոփուրիան ամուսնացել է // Starhit.ru - «СтарХит», 7.09.2013
  4. Հղի Կետի Տոպուրիան ցուցադրել է իր փորիկը
  5. «Էմինը հաստատել է Քեթա Թոփուրիայի հղիությունը». 7days.ru. 25.02.2015.