Քավություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քավություն (այլ կիրառումներ)

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Քավություն, փրկանք, հատուցում, փրկագին, մարդկանց գործած մեղքերի, հանցանքների պատժապարտության վերացումը Աստծո կողմից և նրա կամքով, ա՛յն պարագայում, երբ լրացվում կամ հագեցվում է նրա սրբությունն ու արդարությունը այնպիսի՛ զոհաբերությամբ, որը պատշաճում կամ ընդունելի է Աստծուն։

Հին ուխտի՝ Քավության համար Աստծուց սահմանված խորհրդավոր զոհերը նախօրինակներն ու նշանակներն էին Հիսուսի և նրա թափած քավչարար արյան։ Հիսուսի նախանշանն էր զատկական մեկ տարեկան արու և անարատ ոչխարի (գառան, ուլի) զոհաբերումը հրեական տարվա առաջին ամսի տասնչորսին, Աստծուց սահմանված առաջին Զատկին, Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու նախընթաց օրվա երեկոյան։

Այնուհետև Քավության օր է սահմանվել յոթերորդ ամսվա 10-րդ օրը (հոկտեմբերի սկզբին), Տաղավարահարաց տոնից հինգ օր առաջ։ Դա տարվա մեջ միակ պարտադիր ծոմի օրն էր, որի արարողությունները մանրամասնորեն նկարագրված են Ղևտացիների գրքի 16-րդ գլխում։ Այդ օրը Քավություն կատարելու համար քահանայապետը, մտնելով Վկայության խորանի Սրբությունների Սրբությունը, հատուկ արարողակարգով նոխազի արյունը սրսկել է երկու քերովբեների միջև գտնվող Ուխտի տապանակի ոսկե կափարիչին (որը կոչվել է Քավություն կամ Քավության սեղան)։ Նույն օրն է կատարվել նաև ազատ արձակվող նոխազի արարողությունը, որ Տերը պատվիրել էր Մովսեսին երկու նոխազ են ընտրել, մեկի գլխի վրա ձեռք դնելով՝ իրենց մեղքերն ու անօրենությունները թափել են կենդանու գլխին կամ փոխանցել նրան և ժողովրդի մեղքերով բեռնավորյալ՝ ազատ արձակել դեպի անապատ. մյուսը զոհաբերել են Տիրոջը՝ քահանայապետի, նրա ընտանիքի և ողջ ժողովրդի մեղքերի Քավության համար։ Հատուկ ծիսակարգով կատարել են նաև այլ ողջակեզներ (փրկության, հատուցման, թողության ևն) և անարյուն զոհաբերություններ, որոնց վերջնական նպատակը մեղքերի Քավությունն էր, մեղքերի թողությամբ մարմնավոր ու հոգևոր մաքրագործումը և ուխտի նորոգումը։ Հին ուխտում Աստված Քավություն շնորհում էր կենդանիների զոհաբերությամբ, իսկ նորում՝ Աստծո Գառի՝ ճշմարիտ ու կատարյալ զոհի՝ Հիսուս Քրիստոսի արյամբ. «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը»։

Պողոս առաքյալի խոսքերի համաձայն, Քավության «...պատարագները, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին» և «...նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը», քանի որ դրանք ժամանակավոր և երկրային Քավություններ էին։ Աստված նախատեսել էր կատարյալ և հավիտենական Քավություն՝ Հիսուս Քրիստոսին, որն իր անձի պատարագումով հավիտենական Քավություն շնորհեց իրեն հավատացողներին «եվ նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի»։ Քավութանը հետևում է մեղքերի թողությունը, փրկությունը, Տիրոջ մարմնի և արյան Հաղորդությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քավություն» հոդվածին։