Քասիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբելոնը քասիթների տիրապետության շրջանում (մ.թ.ա. 13-րդ դարում)

Քասիթներ (քասիթերեն՝ գալզու, աքքադերեն՝ կաշշու, հունարեն՝ կոսսաիոի), հնագույն հնդեվրոպական ցեղեր, որոնք մ.թ.ա. 18-րդ դարի կեսերից Արևմտյան Իրանից սկսեցին արշավանքներ ձեռնարկել դեպի Բաբելոն: Մ.թ.ա. 1595թ. խեթական արքա Մուրսիլի Ա-ն գրավեց և թալանեց Բաբելոնը: Դրանից շատ չանցած քասիթները նվաճեցին Բաբելոնը` վռնդելով այնտեղից Մերձծովյան հարստությանը: Հետագայում քասիթները տիրում են ողջ Կենտրոնական և Հարավային Միջագետքին, ինչպես նաև Էլամին: Քասիթները ռազմական և տնտեսական հարաբերություններ ունեին Մերձավոր Արևելքի համարյա բոլոր հզոր պետությունների հետ` Եգիպտոս, Միտանի, Խեթական պետություն, Հայասա:

Քասիթական արքայացանկ [խմբագրել]