Քասախ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քասախ
Քասախ գետը Աշտարակ քաղաքում
Քասախ գետը Աշտարակ քաղաքում
Բնութագիր
Երկարություն 89 կմ
Ավազանի մակերես 1480 կմ2
Ջրահոսք
Ակունք Արագած
Գետաբերան Սևջուր
Տեղակայում
Երկիր Հայաստան Հայաստան
Գետը Վիքիպահեստում

Քասախ, գետ Հայաստանի Հանրապետությունում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասախի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասախ գետը։

Քասախը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր։ Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասախի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասախը իսպառ ցամաքում է։

Քասախը ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից ջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կաևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակած ձյունը, որ սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։

Քասախի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։

Պատկերասրահ[խմբագրել]