Քառասունակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառասունակունքի մի վտակը

Քառասունակն, աղբյուրների խումբ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հատիս հրաբխային լեռնազանգվածի հարավային ստորոտին՝ Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի միջև։

Ջրաերկրաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառասունակնի աղբյուրները (ընդհանուր ելքերը՝ մոտ 1450 լ/վ) դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքը։ Ջրհավաք ավազանը Զառ գյուղից արևելք, Գեղամա լեռնավահանի արևմտյան լանջն է։ Ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար[1]։ Սառնորակ է (7, 3 - 9 °C)։ Այստեղից է սկիզբ առնում Գետառը, որի վերին հոսանքր աղբյուրների անունով կոչվում է Քառասունակն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 130 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 304 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։