Քաոսային Աննան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաոսային Աննան
անգլ.՝ Caótica Ana
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ժանրդրամա, մելոդրամա
Թեմասեռերի հարաբերություններ[1], Կանացիություն[1], ինքնաբացահայտում[1], համակերպվել անցյալի հետ[1], բռնություն կանանց նկատմամբ[1] և արվեստագետ[1]
Թվական2007 թ.
Պրեմիերա2007 թ. օգոստոսի 24
Լեզուիսպաներեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, բասկերեն
ՌեժիսորԽուլիո Մեդեմ
ՊրոդյուսերՍեբաստիան Ալվարես, Սիմոն դե Սանտիագո, Էրիկ Լոպես Լավին
Սցենարի հեղինակԽուլիո Մեդեմ
ԴերակատարներՄանուելա Վելյես, Շառլոթա Ռեմփլինգ
ՕպերատորՄարիո Մոնտերո
ԵրաժշտությունԺոսլին Պուկ
ՄոնտաժԽուլիո Մեդեմ[2]
Պատմվածքի վայրՆյու Յորք, Արիզոնա, Սահարա[3], Իբիզա[3], Մադրիդ[3] և Ատլանտյան օվկիանոս[3]
Նկարահանման վայրԿանարյան կղզիներ և Իբիզա[4]
Տևողություն115րոպե
Բյուջե9 միլիոն եվրո
IMDbID 0456340
ԿինոՊոիսկID 220217
 Caótica Ana Վիքիպահեստում

«Քաոսային Աննան» (իսպ.՝ Caótica Ana)[5], իսպանացի ռեժիսոր Խուլիո Մեդեմի ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 24-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան նկարչուհի է, որն ապրում է Իբիցայի ափին՝ քարանձավներից մեկում, իր հոր հետ։ Նրանց կյանքն ընթանում է իր հունով, մինչև որ Աննայի տաղանդը չի նկատում Ջյուսթինա անունով մի ֆրանսուհի։ Նա համոզում է Աննային իր հետ մեկնել Մադրիդ՝ սովորելու։ Մադրիդում Աննան պատահաբար իր մոտ հայտնաբերում է տաղանդ՝ նա իր մեջ կրում է հիշողություններ տարբեր աղջիկների կյանքից, որոնք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում։ Այդ բոլոր աղջիկները մահացել են 22 տարեկանում տարբեր բռնությունների հետևանքով։ Աննան 21 տարեկան է։ Հիպնոսի շնորհիվ նրան հաջողվում է տեսնել այդ բոլոր աղջիկների կյանքն ու պատմությունը։ Յուրաքանչյուր աղջիկն ինքն է, սակայն տարբեր ժամանակաշրջաններում։ «Քաոսային Աննան» մի յուրահատուկ էքսկուրս է աղջկա ենթագիտակցության մեջ 18-22 տարեկան ժամանակահատվածում։ Հանդիսատեսը ֆիլմը դիտում է հետադարձ հաշվարկով (10,9,8,7...0), ինչպես հիպնոսի ժամանակ։ Հերոսուհու ողբերգությունը գիտակցության անընդհատ ու անհանգիստ քաոսի մեջ է։ Աննան նաև ֆեմենիստական կերպար է, որը դեմ է գնում տղամարդկային դեսպոտությանը։

Ես շատ մեծ հպարտություն եմ ապրում այս ճանապարհորդությունից։ Ֆիլմի նկարահանման ընթացքում ինձ միշտ ոգեշնչել է իմ քույրը՝ Աննան, որին ես շատ վաղուց էի սկսել հովանավորել իր առաջին քայլերն անելու համար։ Ինձ ոգեշնչել է իմ հավատարիմ ուղեկցուհին՝ Մոնսթեն և իմ դուստր Աննան։ Ինձ ոգեշնչել են նաև հիշողությունները, թե ինչպես Մանուելա Վելյեսը և Ժոսլին Պուկը ցանկացան դառնալ այս ֆիլմի մի մասնիկը։ Ահա հինգ կանայք, որոնք օտնել են ինձ ստեղծել «Քաոսային Աննան»։ Խուլիո Մեդեմ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մանուելա Վելյես Աննա
Նիկոլյա Կազալյե Սաիդ
Շառլոթա Ռեմփլինգ Ջյուսթինա
Բեբե Ռեբոլյեդո Լինդա
Ասյեր Նյուման Անժլո
Ռաուլ Պենյա Լուկաս
Ջերիթ Գրեհեմ Պարոն Հալկոն
Մատիաս Հաբիխ Կլաուս
Լյուիս Օմար Իսմայել
Անտոնիո Բելյիդո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Cakarel E. MUBI — 2007.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Caótica Ana (իսպ.) — 2007.
  4. http://www.tuloibizas.com/ibiza-una-isla-pelicula/
  5. Իսպաներն caótico ածականը նշանակում է «քաոսային, անհանգիստ,խառնաշփոթային».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]