Քաղցկեղածինների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս ցանկում ներկայացված են Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության դասակարգմամբ քաղցկեղ առաջացնող միացությունները, կենցաղային գործոնները և արտադրական ընթացքները։

Քաղցկեղածինների ցանկ ըստ ՔՈՒՄԳ-ի
Քաղցկեղածինի տեսակ Քիմիական միացություն Ախտահարվող օրգան կամ համակարգ
Կենցաղային գործոններ Ալկոհոլային խմիչքներ Ըմպան, բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող, լյարդ (նաև կաթնագեղձ)
Ծամելու թմբուլ ծխատոտի հետ Բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող
Ծխախոտ (ծխել, ծխախոտի ծուխ) Թոքեր, միզապարկ, ըմպան, բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ
Արտադրման շարժընթացներ Ածխի գազաֆիկացում Մաշկ, թոքեր, միզապարկ
Կոշիկի կարում և նորոգում Քթի խոռոչ, արյունաստեղծ համակարգ, ըմպան, թոքեր, լյարդ, միզապարկ
Ճառագայթաակտիվ հանքանյութերի արդյունահանում Թոքեր
Ներկանյութեր Թոքեր
Չուգունի և պողպատի ձուլում Թոքեր (նաև ստամոքսաղիքային, արյունստեղծ և միզասեռական համակարգեր)
Բնական և արդյունաբերական 2-նաֆթիլամին Միզապարկ (նաև թոքեր)
4-ամինոբիֆենիլ Միզապարկ
Ասբեստային թելիկ պարունակող տալկ Թոքեր
Աֆլատոքիններ Լյարդ (նաև թոքեր)
Բենզիդին Միզապարկ
Բենզոլ Արյունաստեղծ համակարգ
Բերիլիում և իր միացությունները Թոքեր (նաև կենտրոնական նյարդային համակարգ)
Բիս (քլորմեթիլ) եթեր և տեխնիկական քլորմեթիլ եթեր Թոքեր
Զառիկ և իր միացությունները Թոքեր, մաշկ
Էթիլեն-օքսիդ Արյունաստեղծ և ավշային համակարգեր
Էրիոնիտ Կրծքամիզ, որովայնամիզ
Թերթաքարային յուղեր Մաշկ (նաև ստամոքսաղիքային համակարգ)
Լեռնավուշ (ասբեստ) Թոքեր, կրծքամիզ, որովայնամիզ (նաև ստամոքսաղիքային համակարգ, կոկորդ)
Կադմիում և իր միացությունները Թոքեր, շագանակագեղձ
Հանքային յուղեր Մաշկ (նաև թոքեր, միզապարկ, ստամոքսաղիքային համակարգ)
Մանանեխի գազ (ծծմբային իպրիտ) Ըմպան, կոկորդ, թոքեր
Մուր Մաշկ, թոքեր
Նիկել և իր միացությունները Քթի խոռոչ, թոքեր
Ռադոն և իր քայքայման արգասիքները Թոքեր
Վինիքլորիդ Լյարդ, արյունատար անոթներ (նաև գլխուղեղ, թոքեր, ավշային համակարգ)
Քարածխային խեժեր մաշկ, թոքեր (նաև միզապարկ)
Քարածխային կուպրեր Մաշկ, թոքեր, միզապարկ (նաև ըմպան, բերանի խոռոչ)
Քրոմ և քրոմի (VI) միացությունները Թոքեր (նաև քթի խոռոչ)
Դեղանյութեր 1-(2-քլորէթիլ)-3-(4-մեթիլցիկլոհեքսիլ)-1-նիտրոզո-միզանյութ Արյունաստեղծ համակարգ
1,4-բութանդիոլ դիմեթանսուլֆոնատ Արյունաստեղծ համակարգ
8-մեթօքսիպսորալեն (մեթօքսալեն)՝ անդրամանուշակագույն ճառագայթման համակցությամբ Մաշկ
Ազաթիոպրին Ավշային համակարգ, մաշկ
Դիէթիլսթիլբէսթրոլ Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ (նաև արգանդ)
Էստրոգեններ Արգանդ (նաև կաթնագեղձ)
Թիոսուֆլան Արյունաստեղծ համակարգ
Թիոֆոսֆամիդ Արյունաստեղծ համակարգ
Մելֆալան Արյունաստղծ համակարգ
Ոչ ստերոիդային էստրոգեններ Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ (նաև արգանդ)
Ստերոիդային էստրոգեններ Արգանդ (նաև կաթնագեղձ)
Վինկրիստինի, ազոտային իպրիտի, պրոկարբազինի, պրեդնիզոլոնի կոմբինացված խառնուրդ Արյունաստեղծ համակարգ
Տամօքսիֆեն Արգանդ
Ցիկլոֆոսֆամիդ Միզապարկ, արյունստեղծ համակարգ
Ցիկլոսպորին Ավշային համակարգ
Քլորամբուցիլ Արյունաստեղծ համակարգ
Քլորնաֆթիզին (N, N-բիս(2-քլորէթիլ)-2-նաֆթալամին) Միզապարկ
Ֆենացետին Միզապարկ, երիկամներ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Մ. Այվազյան և այլն, ed. (2006). Հայաստանի բնաշխարհ. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 637-638. ISBN 5897000298.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]