Քաղաքացիական լրագրություն
Ըստ տարբեր աղբյուրների, քաղլրագրող եզրը առաջին անգամ գործածվել է 1988թ. ամերիկյան մամուլում, երբ փորձ էր արվում վերլուծել ամերիկյան լրագրության խնդիրները: Քաղաքացիական լրագրության սահմանումը տարբեր մարդկանց համար կարող է լինել տարբեր. բլոգեր, հանրային լրագրող, ոչ պրոֆեսիոնալ լրագրող և այլն: Քաղաքացիական լրագրողը նա է, ով մուտք ունի ինտերնետ, տիրապետում է սոցիալական մեդիայի տարրական հմտություններին և կարողանում է միտք ձևակերպել:
Քաղաքացիական լրագրությունը՝ ունենալով տարբեր գործառույթներ, հատկապես կարևորվում է այն երկրների համար, որտեղ մամուլը կորցրել է իր նշանակությունն ու տեղեկատվության միջոցով տարբեր սոցիալական խմբերի միջև փոխազդեցություն ապահովելու գործիքից դարձել է իշխանությունների և տարբեր քաղաքական խմբերի շահերը ներկայացնող միջոց:
Քաղաքացիական լրագրության հիմնական միջուկը անձի քաղաքացիական գիտակցության մակարդակն է ու ազատ, անմիջնորդ մտածողության առկայությունը:[1]