Քաղաքական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական մշակույթը կարելի է սահմանել որպես արժեքների, վարքի կանոնների, գաղափարների և մի շարք այլ հատկանիշների համալիր, որոնց հիման վրա գործառնում են քաղաքական համակարգերը։

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքական մշակույթ» տերմինը առաջին անգամ ի հայտ է եկել 17-րդ դարում գերմ. փիլիսոփա և լուսավորիչ Յոհան Հերդերի աշխատություններում, որը ենթադրում էր քաղաքական աշխարհի ուսումնասիրություննը այս պրիզմայով։ Ձևավորվել է ավելի ուշ 20-րդ դարի 50-60-ական թվ.և իր զարգացումն է ստացել ամերիկյան քաղաքագետ Հերման Ֆայների «Եվրոպական մեծ պետությունների կառավարման համակարգեր» աշխատության մեջ 1956 թվ։ Ավելի ուշ՝ հրատարակվեց ամերիկյան հեղինակներ Գ.Ալմոնդի և Ս. Վերբայի «Քաղաքացիական մշակույթ» աշխատությունը (1963 թ.), որտեղ դրված էր ԱՄՆ, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի, և Մեքսիկայի համեմատական վերլուծությունը։ Ըստ Գ. Ալմոնդի և Ս. Վերբայի քաղաքական մշակույթը-քաղաքական գործընթացների հատուկ մի տեսակ է, որը արտացոլում է տարբեր քաղաքական համակարգերի առանձնահատկությունը։ 60-ական թվ.-ները համարվում են քաղաքական մշակույթի ուսումնասիրման նորանոր ժամանակաշրջան։ Քաղաքական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր խթան է հանդիսացել արևմտյան երկրների փորձը՝ նոր զարգացող երկրների համար պահանջարկը։ Բացի դրանից մեծ դերակատարություն է ունեցել զարգացած դեմոկրատական երկրների կյանքում ի հայտ եկած ճգնաժամային երևույթները՝ կապված ռասայական խտրականության ուժեղացմամբ, բնապահպանական շարժումների, ֆեմինիստական շարժումների ուժեղացմամբ, և վերջապես բացահայտ ուժ դարձավ «չորրորդ իշխանություն»-ը՝ ՝ որպես զանգվածային ինֆորմացիայի գործիք։ 1990-ական թվականները և «երրորդ ալիք»-ը դեմոկրատիզացման, քաղաքական մշակույթի համար նույնպես մեծ հետաքրքրություն էին ներկայացնում, քանի որ այդ տերմինը թույլ տվեց առանձնացնել երկրներին, որոնք հակված էին դեպի ժողովրդավարություն, և երկրներին, որոնք հակված էին դեպի ավտորիտարիզմի։

Քաղաքական մշակույթը գիտակցության և ենթագիտակցության միջոցով ազդեցություն է գործում մարդկանց վարքագծի վրա՝ որպես մշակույթի ազդեցության մեխանիզմ. շատ հաճախ դիտարկվում է նաև ազգային մենթալիտետը, այսինքն այս կամ այն ազգին հատուկ մտածելակերպի խորքային մեխանիզմները, որոնք կարող են լինել նաև ենթագիտակցական բնույթի, միաժամանակ յուրաքանչյուր քաղաքական մշակույթի շրջանակներում կարող են տեղ գտնել ենթամշակութային շերտեր։ Քաղաքական մշակույթի ազդեցությամբ տեղի է ունենում մարդկանց քաղաքական սոցիալականացման գործընթացը, որը ենթադրում է կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդու կողմից արժեքների, գաղափարների և մոտեցումների ընկալում «սեփականաշնորհում» և դրա հիման վրա վարքականոնների ձևավորում և գործունության իրականացում քաղաքական ոլորտում։

Քաղաքական մշակույթի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆունկցիոնալ մեթոդաբանության շրջանակներում ընդունված է առանձնացնել քաղաքական մշակույթի հետևյալ գործառույթները.
  2. Ճանաչողական (քաղաքացիների մոտ ձևավորում է քաղաքական գիտելիքների և հայացքների անհրաժեշտ գիտելիքներ, աշխարհայացք, բարձրացնում է քաղաքական գիտելիքները)
  3. Ինտեգրատիվ (օգնում է գոյություն ունեցող քաղաքական համակարգերի և ընտրված հասարակարգի միջև ապահովել կապը, համատեղում է ներոժը հասնելու սոցիալական որոշակի նպատակների)։
  4. Հաղորդակցական (թույլ է տալիս հետադարձ կապ հաստատել բոլոր քաղաքական գործընթացների մասնակիցների միջև), բացի դրանից սերունդներին փոխացնցել կուտակված քաղաքական մշակույթի փորձը)։
  5. Կարգավորող (ամրապնդում է անհրաժեշտ քաղաքական արժեքների նկատմամբ հասարակական գիտակցությունը, դրդապատճառները, նպատակները և վարքագծի նորմեր)։
  6. Դաստիարակչական (քաղաքացուն հնարավորություն է տալիս ձևավորել իր անձը՝ որպես քաղաքականության լիարժեք անդամ, նպաստում է անձի սոցիալիզացմանը)։
  7. Մոբիլիզացման (սա մի գործընթաց է, որի ընթացքում ձևավորվում են նոր քաղաքական կուսակցություններ, և քաղաքական դաշտին մասնակցություն են ունենում բնակչության լայն շերտեր)։

Քաղաքական մշակույթի դերակատարությունն այն է, որ այն նվազեցնում է քաղաքական ռիսկերը։ Համաձայն Ս.Ն Գավրով քաղաքական մշակույթը բնութագրվում է որպես ազգային-հոգեբանական, նյութական-էթնիական արժեքներ, որը ազդեցություն է թողնում պետությունների արքետիպային կերպարի վրա։ Այս ամենը սահմանում է քաղաքական մշակույթի գործընթացի ինստիտուցիոնալացման, որը ազդեցություն է թողնում պետությունների հարաբերությունների վրա, այլ քաղաքական ինստիտուտների և մարդու, այնքանով, որքանով նրանք կախված են միմյանցից։ Քաղաքական մշակույթում ներկայացված են կրեատիվ և կոնսերվատիվ բաղադրիչներ[1]։ Այս բաղկացուցիչները միմյանց հետ գտնվում են փոխգործակցության և վանման մեջ։

Քաղաքական մշակույթի ուսումնասիրությամբ հաճախ զբաղվում է քաղաքական սոցիոլոգիան։ Մշակույթի գորշոնը և նրա ազդեցւոյթյուն քաղաքականության վրա թույլ է տալիս կանխատեսել ընտրողների վարքագիծը։ Ավելի լայն տեսանկյունից հասարակության քաղաքական մշակույթը փոխազդեցություն է գործում ինստիտուցիոնալ համակարգի հետ։ Այս շրջանակներում փոխգործակցությանը փոխարինում է փոխազդեցությունը, ինչը հանգեցնոիմ է քաղաքական ինստիտուտների փոփոխության։ Այդպիսի փոփոխության հաջողված դեպքերից է համարվում հետխորհրդային քաղաքական մշակույթի անցումը ժողովրդավարական համակարգի մշակույթի[2]։

Քաղաքագիտական գրականության մեջ գոյություն ունեն քաղաքական մշակույթի բազմաթիվ սահմանումներ և բացատրություններ. որպես քաղաքական մշակույթի բացատրության տեսություն կարող է դիտարկվել Մոնտեսքյոյի կողմից առաջ քաշված աշխարահագրական դետերմինիզմի տեսությունը, որի համաձայն յուրաքանչյուր պետության կառավարման ձևը ժողովուրդը ձևավորում է իր բնակության աշխարհագրական պայմաններին համապատասխան։ Քաղաքական մշակույթների դասակարգման տեսանկյունից առավել կարևոր է ամերիկյան քաղաքագետներ՝ Ալմոնդի և Վերբայի մոտեցումը նրանք տարբերակում են երեք տիպի քաղաքական մշակույթ.

  1. Քաղաքացիական
  2. Ենթարկվողական
  3. Ավանդական

Ինչպես և ցանկացած երևույթ քաղաքական կյանքում, այս մշակույթները լիովին մաքուր կերպով ոչ մի տեղ չեն հանդիպում ուղղակի այս կամ այն հասարակության մեջ կարող է լինել մշակությային որևիցե տարատեսակի գերակշռություն։ Քաղաքական այս կամ այն տեսակի մշակույթի գերակշռությունը իրենով պայմանավորում է նաև բարձրագույն իշխանության նկատմամբ վերաբերմունքը և կառավարման մեխանիզմները։ Քաղաքական մշակույթը որպես երևույթ չի կարելի դիտարկել ստատիկայի պայմաններում անփոփոխելության պայմանում; Քաղաքական մշակույթը ինքնին դինամիկ շարժուն գործընթաց է և յուրաքանչյուր քաղաքական մշակույթ ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է քննարկել մոդեռնիզմի և տրադիցիոնալիզմի միջև եղած հարաբերակցությունը՝ այսինքն արդիականության և ավանդապահության միջև եղած հարաբերակցությունը։ Կարևորագույն խնդիր է հանդիսանում այս երկուսի միջև փոխներթափանցման և բալանսավորման հարցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гавров С. Н. Политическая культура // Социокультурная антропология: история, теория, методология. Энциклопедический словарь. — М.: Академический проект, Константа, 2012. — С. 733—740. ISBN 978-5-8291-1313-1
  2. Гливинський А. О., Кокорський В. Ф. Концепція соціально-політичних розмежувань С.Ліпсета — С.Роккана і реалії посткомуністичних партійних систем. Արխիվացված 2015-06-18 Wayback Machine // ПолитЗона: портал политических наук (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]