Քաղաքականապես խոցելի անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքականապես խոցելի անձ տերմինը նկարագրում է այն անձին որը ունի կամ ունեցել է պետական (հանրային) բարձր պաշտոն կամ էլ սերտորեն կապված է այդպիսի անձի հետ։ Այդպիսի պաշտոնի ազդեցությունը հաշվի առնելով՝ ենթադրվում է, որ մեծ վտանգ կա, որ քաղաքականապես խոցելի անձը պոտենցիալ ներգրավված լինի կաշառակերության մեջ։

«Քաղաքականապես խոցելի անձ» հոլովույթը գտնում է իր ակունքները «Abacha» գործից, որը կազմել է խորագրերը 1990-ականների վերջին։ Sani Abacha-ն Նիգերիայի բռնապետ էր, որը կազմակերպել էր իր ընտանիքի անդամների և մերձավորների հետ Նիգերիայում պետական միջոցների զանգվածային գողության մի ցանց։ Այս թալանի գումարը գնահատվել է մի քանի միլիարդ եվրոյի, որոնք պահվում էին Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում բանկային հաշիվների վրա։ 2001-ին, գողացված գումարը վերադարձնելու նպատակով, Նիգերիայի կառավարությունը, որ հաջորդել էր Abacha-ի ռեժիմին դատական հետաքննություն էր բացել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև Շվեյցարիայի Համադաշնության ոստիկանության դաշնային գրասենյակի (FOP) միջոցով։ «Քաղաքականապես խոցելի անձ» հասկացությունը առաջացել է Շվեյցարիայի կողմից ավելի քան վաթսուն բանկերում անցկացված այս դատաքննչական փոխօգնության հետևանքով, որը, ի վերջո, ընդգրկվեց ՄԱԿ-ի 2003 թ.-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մեջ։