Փսխածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փսխածաղիկ
Փսխածաղիկ հարթ
Փսխածաղիկ հարթ (Herniaria glabra)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Մեխակազգիներ
Ցեղ Փսխածաղիկ
Լատիներեն անվանում
Herniaria
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 20297
NCBI 115623
EOL 61020


Փսխածաղիկ (լատ.՝ Herniaria), մեխակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, տարածված ցողուններով, ամբողջական տերևներով և մանր ծաղիկներով։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում։ 5-6 տեսակներ առկա են Կովկասում, Միջին Ասիայում։ Հայաստանում աճում է 4 տեսակ՝ Ստեփանավանի, Արթիկի, Մեղրու, Սևանի, Վայքի շրջաններում։ Աճում է ավազոտ տեղերում, չոր մարգագետիններում, խամ հողերում։ Վերգետնյա մասերն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ որպես միզամուղ, կապող դեղամիջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png