Փոքր պայտաքիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր պայտաքիթ
Փոքր պայտաքիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռքաթևավորներ
Ընտանիք Պայտաքիթ չղջիկներ
Ցեղ Պայտաքիթներ
Տեսակ Փոքր պայտաքիթ
Լատիներեն անվանում
Rhinolophus hipposideros
Bechstein, 1800
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքր պայտաքիթ (լատիներեն` Rhinolophus hipposideros), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մեծ Բրիտանիայում, Աֆրիկայից մինչև Իռլանդիա, Հարավային Լեհաստան, Կենտրոնական և Հարավարևելյան Կովկասում, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում։ Արցախում ունի տարածման համեմատաբար նեղ արեալ, որը սահմանափակվում է Մարտակերտի շրջանի լեռնատափաստանային գոտով և դեպի հարավ ձգվում մինչև Շուշիի կիրճը։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է հանդիպել քարանձավների նախադռների մոտ, ճեղքերում, ժայռաբեկորների արանքում։ Հաճախ որպես թաքստոց ընտրում են նաև նկուղները, տարբեր շինությունների կտուրները, կամուրջների տակը, չօգտագործվող անասնագոմերը։ Մեծաթիվ գաղութներ չի առաջացնում։ 100-ից ավելի գլխաքանակից կազմված գաղութներ հանդիպում են միայն բազմացման շրջանում, հաճախ` 2-15 խմբերով։ Փոքր պայտաքիթները մեծ ֆաունայում նստակյաց են, և թաքստոցների սեզոնային փոփոխություների շամանակ կատարում են աննշան միգրացիաներ։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայտաքիթներից ամենափոքրն է։ Մեջքից դեպի փորի կողմը գունավորումն աննշան անցնում է գորշադեղնավունից կամ մոխրագույնից դեպի սպիտակավունը։ Մարմնի երկարությունը՝ 36-40 մմ `, պոչինը` 25,2-29,8 մմ, պայտի լայնությունը՝ 3,8-5,2 մմ, նախաբազկի երկարությունը՝ 34,5-41,7 մմ, քաշը՝ 8,37-12,9 գ։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է հիմնականում երկթևանիներով (գիշորվա ընթացքում՝ 800-1000 արյունածուծ միջատ)։ Սննդային մրցակիցներն են պայտաքիթների մյուս տեսակները, հարթաքիթ չղջիկներից շատերը։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորվում է աշնանը։ Հետազոտված էգերի մոտ հոկտեմբերի կեսերին հայտնաբերվել են հեշտոցային խցաններ, որոնք պահպանվում են մինչև ապրիլի կեսերը, երբ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը։ Ծինը սկսում է հունիսի կեսերից և տևում է մինչև հուլիսի կեսերը։ Սերնդում ունենում է մեկ-երկու ձագ։

Թվաքանակը սահմանափակող գործոններն ճանապարհաշինարարությունները, ժայռերի պայթեցումը, անտառահատումները, բնակատեղերի ջրաջերմային ռեժիմի խախտումը, անթրոպոգեն գործոնները, մանավանդ ծնի շրջանում։

Թշնամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր պայտաքիթների թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչունները, օձերը, կզաքիսները, թափառող կատուները։

Հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էնդո և էկտո մակաբույծներով։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունեն կենսացենոցների սննդային շղթաների ամբողջականության պահպանման, գյուղատնտեսական և անտառատնտեսության վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 196։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 534։
  4. Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
  5. Koopman K. Chiroptera: Sistematics: Hanbd. Der Zoologie, VIII, Mammalia, Part 60, W. de Gruyter, Berlin, N. York, 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պայտաքիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր պայտաքիթ» հոդվածին։