Փոքր ճագարամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր ճագարամուկ
Փոքր ճագարամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Հնգամատ ճագարամկներ
Տեսակ Փոքր ճագարամուկ
Լատիներեն անվանում
Allactaga elater
(Lichtenstein, 1825)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 609735
NCBI 73861

Փոքր ճագարամուկ (լատ.՝ Allactaga elater), հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հանդիպում է Արարատյան դաշտում (800-1200 մ բարձրություններում)։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկար, մինչև 120 մմ է, պոչինը՝ 175 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 62 գ։ Մարմնի կառուցվածքը տիպիկ է, մեջքի և կողքերի գույնը՝ բաց մոխրադեղնավուն։ Պոչի վրձինը Եռագույն է՝ բաժանված սպիտակավուն, սև և սպիտակ մասերի։ Բնակավայրերին մոտ տարածքներում սովորական է և քչաքանակ։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է կիսաանապատային գոտու հարթավայրերում և նախալեռներում։ Գերադասում է աղասեր և օշինդրային խմբակցություններով հարուստ վայրերը։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է բույսերի վերև ստորգետնյա մասերով, սերմերով, երբեմն՝ միջատներով ու նրանց թրթուրներով։

Կենսակերպ[խմբագրել]

Բնակվում է մինչև 3 մ երկարության և 1 մ խորության ստորգետնյա բներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Շարժվում է ցատկավազքով կամ քայլելով։ Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից մարտ։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-6 ձագ։ Համաճարակաբան, նշանակությունն աննշան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png