Փուշթու լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փուշթուն (پښتو‎) (երբեմն կոչվում է «աֆղաներեն լեզու») հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-արիական ճյուղի իրանական ենթաճյուղի արևելյան խմբին պատկանող լեզու։ Հիմնականում տարածված է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում։ Փուշթուն Աֆղանստանի երկու պետական լեզուներից մեկն է՝ դարի լեզվի հետ միասին։

Փուշթուի տարածման սահմանները[խմբագրել]

Արևմուտքում փուշթուի տարածման սահմանը, Հերիռուդ և Ռուդե-Ջամ գետերի խառնարանից սկսած, ձգվում է դեպի հարավ՝ աֆղանա-իրանական սահմանի երկարությամբ, մինչև Հիլմենդ գետի ափերը։ Այստեղից սահմանը շրջվում է արևելք՝ դեպի Կանդագար։ Կանդագարից հարավ սահմանը արևելքից շրջանցում է Ռեգիստան անապատը և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանները կտրել-անցնելով՝ ուղղվում է դեպի Քվետտա, որտեղից էլ շրջվում է դեպի արևելք՝ Ինդոս գետի հովիտը։ Ապա աֆղաներենի տարածման սահմանը բարձրանում է հյուսիս՝ Ինդոս գետի աջ ափի երկայնքով։ Քաբուլ և Ինդոս գետերի խառնարանից դեպի հյուսիս այս սահմանը հյուսիսից և արևելքից ներառում է Բուհիր, Սվաթ, Դիր և Բաջաուր շրջանները, իսկ Չիտրալից հարավ կտրում-անցնում է Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը, որտեղից հետևում է դեպի Քաբուլ։ Աֆղաներենի տարածման շրջանի հյուսիսային սահմանը Քաբուլից արևմուտք շրջանցում է Խազարեջաթյան սարահարթը, Քուհի-Բաբա լեռնաշղթան, Հերիռուդի վերին հասանքը և Հերաթից արևմուտք ընկած շրջանում դուրս է գալիս իրանա-աֆղանական սահման։ Բացի այս տարածքներից փուշթուն աննշան տարածված է նաև Աֆղանստանի այլ շրջաններում, Ամուդարիայի ձախ ափին և այլ վայրերում։

Փուշթուի բարբառային բաժանումը[խմբագրել]

Աֆղանական ցեղերը խոսում են բազմաթիվ տարածքային և ցեղային բարբառներով, որոնք մինչ օրս էլ համարյա ուսումնասիրված չեն։ Այդ բարբառները ընդունված է բաժանել երկու մեծ խմբի կամ ճյուղի՝

  1. Արևմտյան կամ կանդագարյան
  2. Արևելյան կամ փեշավարյան

Այդ բաժանման հիմքը արևմտաաֆղանական "Ժ"-ի, "Շ"-ի օրինաչափ համապատասխանությունն է արևելաաֆղանական "Գ"-ի, "Խ"-ի։ Օրինակ կանդագարյան "փաշթո"(փուշթու), "թիժա"(քար) բառերին համապատասխանում են փեշավարյան "փախթո", "թիգա" բառերը։ Սրա հիման վրա երբեմն արևմտյան բարբառները կոչում են փաշթո տիպի, իսկ արևելյան բարբառները՝ փախթո տիպի բարբառներ։ Այս բաժանումը սակայն շատ հարաբերական է, կան շատ միջանկյալ բարբառներ, որոնք որոշ հատկանիշներով մոտ են կանդագարյան խմբին, իսկ որոշ հատկանիշներով էլ՝ փեշավարյան խմբին։

Տես նաև՝ Աֆղաներեն առաջին գրավոր հուշարձանները [[pms։Leng