Փորձ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորձ (այլ կիրառումներ)
Փորձ
Տեսակհանդես
Ժանրհայերեն
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱբգար Հովհաննիսյան
Հիմնադրվել է1876
ՀիմնադիրԱբգար Հովհաննիսյան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրԹիֆլիս
ԳրասենյակԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1881

Փորձ, ամսագիր, հրատարակվել է 1876-1881 թվաքկաններին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան։ Լուսաբանել է Արևմտյան Հայաստանի հասարակական տնտեսական վիճակը (Գարեգին Սրվանձտյանի հոդվածը հայկական նահանգների ճգնաժամային վիճակի մասին, Ս. Պալասանյանի ծրագրային հոդվածը հայ փախստականների վերաբերյալ և այլն)[1][2]։

Հրապարակվել են նաև ուսումնասիրություններ Կիլիկյան Հայաստանի հայ բնակչության մասին։ Երբ թուրքական կառավարությունը, կեղծելով վիճակագրական տվյալները, հայտարարել է, որ հայերը Արևմտյան Հայաստանում կազմում են բնակչության լոկ 17%-ը, «Փորձը» տպագրել է Ա. Երիցյանի նյութերը Կարինի նահանգի վերաբերյալ՝ ցույց տալով, որ 1872-78 թթ.-ի տվյալներով նահանգում հայերը կազմել են բնակչության 42, 5%-ը, իսկ թուրքերը՝ 17, 5%ը։ «Փորձը» քննադատել է եվրոպական դիվանագիտությունը և թուրքական քաղաքականությունը հայկական հարցում (Հակոբ Պարոնյանի «Հոսհոսի ձեռատետրը» և այլն), հրապարակել բազմաթիվ հոդվածներ Բեռլինի կոնգրեսի, դրան հաջորդած հայկական կոտորածների (որոնց նպատակը հայկական հարցից ձերբազատվելն էր) մասին։

1880 թվականից արգելվել է ամսագրի մուտքը Թուրքիա։

Հանդեսի հրատարակության տարին սկսվում է 1876 թվականի հուլիսի 1-ից և մինչև 1877 թվականի հուլիսի 1-ը կոչվում է առաջին տարի կամ ա.ռաջին շրջան։ 1877 թվականի հուլիսի 1-ից մինչև 1878 թվականի հուլիսի 1-ը ̀ երկրորդ շրջան։ Այս երկու տարիների  ընթացքում հրատարակվել է իբրև եռամսյա հանդես։ Վեցամսյա ընդմիջումից հետո, երրորդ տարվանից ̀ 1879 թվականի հունվարի 1-ից մինչև հինգերորդ տարվա կեսը, մինչև փակվելը, հրատարակվել է որպես ամսագիր։

Համարների հաջորդականությունը.

  • 1876 թ. հուլիս-դեկտեմբեր   №№  1,2:
  • 1877 թ. հունվար-հուլիս        №№  3,4
  • 1877 թ. հուլից 1878 թ. Հուլիս- №№ 1.2, 3, 4  (Այս տարվա համարների վրա նշված է երկու տարեթվերն էլ̀ 1877՚⁄ 78 ձևով)։
  • 1879 թ. հունվար-դեկտեմբերմ  №№ 1, 2, 3, 4, 5, 6, 7-8, 9, 10, 11, 12:
  • 1880 թ. հունվար-դեկտեմբեր  №№  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-9, 10, 11-12:
  • 1881 թ. հունվար-հունիս   №№ 1, 2, 3, 4, 5-6:

Այսպիսով, լույս է տեսել ընդամենը 33 գիրք։  Սկզբնական համարները բաղկացած են 400 կամ 450 և ավելի էջերից, իսկ ամենամսյա համարները ̀ շուրջ 200 էջերից։ Բացի  դրանից. 23 համարներ ունեն հավելվածներ, յուրաքանչյուրը 30-100 էջ ծավալով։

Բոլոր համարները տպագրվել են Համբարձում Էնֆիաճյան և ընկ. Տպարանում, իսկ հավելվածները̀ մեծ մասամբ Հովհաննես Մարտիրոսյանի։

Խմբակիր-հրատարակիչ

Աբգար Հովհաննիսյան

«Փորձ» հանդեսի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փորձ» հանդեսի մատենագիտության կառուցվածքը[3]

        Նյութերը դասավորված են ըստ բնագավառների։ Բաժինների ու ենթաբաժինների կազմը պայմանավորված է հանդեսի բովանդակությամբ և ներկայացվում է հետևյալ կարգով.

  • Գեղարվեստական գրականություն և գրականագիտություն
  • Հայկական թատրոն
  • Ժողովրդական լուսավորություն
  • Լեզու։ Բառարանագիտություն
  • Մամուլ և հրապարակախոսություն
  • Ճանապարհորդական նոթեր, ուղեգրություններ, տեղագրություն, ազգագրություն
  • Իրավունք
  • Բժշկություն։ առողջապահություն
  • Կրոն։ Եկեղեցի։ Դավանաբանական հարցեր

Բաժինների ներսում նյութերը դասավորված են հանդեսի համարների հաջորդականությամբ։

Մատենագիտությանը կցված է երկու օժանդակ ցանկ՝

  • Անձնանունների
  • Տեղանունների ու աշխարհագրական անունների

Մատենագիտությունը հրատ̀արակվել է 1978 թվականին (Կազմող՝ Կ. Քացախյան, խմբագիր՝ Հ. Դավթյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՓՈՐՁ». Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  3. Մատենագիտություն «Փորձ» Թիֆլիս ( 1876-1881) հանդես. Երևան. 1978. էջ 188.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։