Փոստային ցանկ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Փոստի տարածման ցանկը (անգլերեն` mailing list, ML) էլեկտրոնային փոստի հատուկ կիրառություն է, որը թույլ է տալիս տեղեկատվության մասսայական տարածումը մեծ թվով օգտագործողների շրջանում, որոնք ունեն էլ. հասցե և գրանցված են այդ ցանկում: Վերջինս կառավարվում է սերվերի վրա տեղադրված հատուկ ծրագրի միջոցով:
Բովանդակություն |
Օգտագործում [խմբագրել]
Սկզբունքն այն է, որ էլ. հասցե ունեցողը նամակ է ուղարկում մեկ հասցեի, այսինքն տարածման ցանկի հասցեին և սերվերը այն ուղարկում է ցանկում բոլոր գրանցվածներին : Հաճախ փոստի տարածման ցանկի մեջ ներգրավվելու համար պետք է գրանցվել, ինչն էլ տեխնիկական քայլերի միջոցով սահմանափակում է արխիվներ մուտք գործելը և կարող է անձնական կյանքի պաշտպանության նպատակով որոշ հարցեր տալ : Այդպես են օրինակ Yahoo! Groups-ի կամ Google Groups-ի կողմից կառավարվող ցանկերը :
Աշխատանքը [խմբագրել]
Փոստի տարածման ցանկը ղեկավարվում է մեկ կամա բազմաթիվ ադմինիստրատորների կողմից, որոնք հաստատում են ծառայության օգտագործման կանոնները`
- ցանկին գրանցվելը կարող է անվճար լինել կամ հաստատման սկզբունքով
- նամակների ուղարկումը կարող է բաց լինել բոլորի կամ սահմանափակ գրանցվածների համար
- ցանկը կարող է սահմանափակ լինել, որոշ նամակներ ուղարկվեն միայն ադմինիստրատորի կողմից հաստատվելուց հետո