Փողային նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
River City Brass Band.jpg

Փողային նվագախումբ, նվագախումբ, որի կազմում կան փողային (փայտյա և պղնձյա կամ միայն պղնձյա) և հարվածային նվագարաններ։ Որպես կայուն կատարողական միավորում ձեավորվել է XVII դարում եվրոպական երկրներում։ Փողային նվագախումբի գործիքային կազմն աստիճանաբար կատարելագործվել է։ ժամանակակից փողային նվագախումբերը լինում են փոքր (20), միջին (30) և մեծ (42—56 և ավելի կատարողներ) կազմերի։ Մեծ փողային նվագախումբում ընդգրկվում են ֆլեյտաներ, հոբոյներ (ներառյալ ալտային), կլառնետներ (փոքր, ալտային և բաս-կլառնետ), սաքսոֆոններ (սոպրանոներ, ալտեր, տենորներ, բարիտոններ), ֆագոտներ (ներառյալ կոնտրֆագոտ), վալդհոռններ, փողեր, տրոմբոններ, կոռնետներ, ալտեր, տենորներ, բարիտոններ, բասեր (պղնձյա տուբաներ և աղեղնավոր կոնտրաբասեր) և հարվածային նվագարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png