Փոխգործուն սպիտակ գրատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Փոխգործուն սպիտակ գրատախտակը կամ ՓՍԳ-ն մեծ փոխգործուն ցուցասարք է, որը միացված է համակարգչի և պրոյեկտորի։ Պրոյեկտորը ցուցադրում է համակարգչի սեղանը (desktop) տախտակի մակերեսին, որտեղ գործածողները հրահանգներ են ուղակում համակարգչին գրիչի, մատի կամ այլ միջոցի օգնությամբ։ Որպես կանոն, տախտակը ամրացվում է պատին կամ էլ գետնին դրված կանգնակին։

ՓՍԳ-ներն օգտագործվում են զանազան վայրերում՝ տարբեր ուսումնական մակարդակների դասասենյակներում, կազմակերպությունների ժողովների ու աշխատանքային սրահներում, պրոֆեսիոնալ սպորտի մարզչական սենյակներում, հեռուստատեսային ստուդիաներոմ և այլուր։

Ակնկալվում է, որ 2008 թվականին ՓՍԳ-ների վաճառքն աշխարհում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Futuresource Consulting կազմակերպության անցկացրած մարքեթինգային հետազոտության տվյալներով՝ մինչև 2011 թ. աշխարհի յոթ լսարաններից մեկը կահավորված կլինի ՓՍԳ-ով։ 2004 թ. բրիտանական տարրական դասարանների 26 տոկոսն ուներ ՓՍԳ։

Փոխգործուն սպիտակ գրատախտակներն ունեն հետևյալ կիրառումները.

  • Աշխատեցնում են ցանկացած ծրագրակազմ, որը բեռնված է միացված անհատական համակարգչին, ներառյալ ցանցային զննարկիչները (web browser) և սեփականատիրական ծրագրակազմերը
  • Օգտագործում են ծրագրակազմերը, որպեսզի կորզեն (capture) ՓՍԳ-ի կամ նման մակերեսի վրա գրված նյութերը
  • Վերահսկում են անհատական համակարգիչը (կտացնել ու քարշել (click and drag), նշում են (որևէ ծրագիր կամ ներկայացում (presentation) և թարգմանում են շեղատառ գրվածը տեքստի (ոչ բոլոր ՓՍԳ-ները)
  • Որոշ դեպքերում ՓՍԳ-ն կարող է համալրված լինել միահավաք հանդիսականների արձագանքման համակարգով (integrated Audience Response System), որպեսզի ներկայացնողները կարողանան անցկացնել հարցումներ ու վիկտորինաներ և ներկայացնեն պատասխանները ՓՍԳ-ի վրա։

Գործողություն[խմբագրել]

ՓՍԳ-ն միացվում է համակարգչին լարային միջավայրով (USB, հաջորդական սարքամիացքի (serial port) մալուխ) կամ անլար կապով (Bluetooth). Սովորաբար սարքավարիչ (device driver) ծրագրակազմը բեռնվում է կցված համակարգչին, որտեղ հնարավորություն է տալիս ՓՍԳ-ին գործելու որպես մարդ- ներածման սարք (Human Input Device (HID)։ ՓՍԳ-ն սովորաբար ակտիվանում է, երբ միացված է, և վարիչը գործում է։

Կիրառում դասասենյակում[խմբագրել]

ՓՍԳ-ներն օգտագործվում են շատ դպրոցներում ավանդական սպիտակ գրատախտակների և ֆլիպչարթերի (գլխամասում ամրացված ցուցադրական նյութերի ժողովածու), տեսա կամ միջավայրային համակարգերի (DVD փլեյերի և հեռուստացույցի համակցություն) փոխարեն։ ՓՍԳ-ի միջոցով գործածողները կարող են նաև միանալ դպրոցական ցանցի թվային տեսաբաշխման համակարգին։ ՓՍԳ-ները կարող են նաև փոխազդել առցանց համօգտագործման նշագրման և գծագրման միջավայրերի հետ՝ փոխգործուն վեկտորական հիմք ունեցող գրաֆիկական կայքերի տեսքով։

ՓՍԳ-ի ծրագրակազմը սովորաբար հնարավորություն է տալիս ուսուցչին նշումներ ու գրառումներ անել, ինչպես էլեկտրոնային նշոցումը հետագա բաշխման համար թղթի վրա կամ մի շարք էլեկտրոնային ձևաչափերով։ Բացի այդ, որոշ ՓՍԳ-ներ հնարավորություն են տալիս ուսուցիչներին գրառելու իրենց դասերը թվային տեսանշոցների տեսքով, որպեսզի հետագայում ուսանողները կարողանան աչքի անցկացնել դրանք։ Սա կարող է շատ արդյունավետ ուսումնական մեթոդ դառնալ այն ուսանողների համար, որոնք բացակայում են կամ հետ են մնում, ինչպես նաև քննություններին պատրաստվելիս։ Ուսանողների կրկնության համար կարելի է գրառել համառոտ ուսումնական բլոկներ. ուսանողները կտեսնեն դասարանում իրականում տեղի ունեցած ներկայացումը՝ ուսուցչի ձայնի ուղեկցությամբ։ Սա կարող է ձևափոխել ուսուցման գործընթացը։ Շատ ընկերություններ և ծրագրեր ներկայումս կենտրոնանում են հատուկ ՓՍԳ-ների համար նախատեսված լրացուցիչ ուսումնական նյութեր ստեղծելու վրա։

Վերջերս ՓՍԳ-ները սկսել են կիրառվել համօգտագործվող ընթերցանության դասերին, որտեղ օգտագործվում են նմանակման գրքեր (mimic books)՝ հնարավորություն տալով ուսուցիչներին պրոյեկցել աշակերտների գրքերը ՓՍԳ-ի վրա։

Ինտեգրում սովորողների արձագանքման համակարգին[խմբագրել]

Որոշ արտադրողներ պատրաստում են դասարանական արձագանքման համակարգեր, որոնք ինտեգրված են իրենց ՓՍԳ-ներին և հարակից սարքերին։ Դրանք աշխատում են ձեռքի կտոցիչներով (clicker)՝ գործարկվելով ինֆրակարմիր կամ ռադիո ազդանշաններով։ Պարզ կտոցիչներն ապահովում են հիմնական բազմակի ընտրության և հարցման հնարավորություններ, իսկ ավելի բարդ կտոցիչներն ապահովում են տեքստային ու թվային արձագանքներ և արտահանում են սովորողի առաջադիմության վերլուծությունը հետագա ուսումնասիրության համար։

Դասարանական արձագանքման և ՓՍԳ-ների համակցության պարագայում ուսուցիչները կարող են ներկայացնել նյութը և հետադարձ կապ ունենալ սովորողներից, որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն ուսուցումն ու անցկացնեն գնահատումներ։ Օրինակ՝ ՓՍԳ-ն հնարավորություն է տալիս սովորողներին լուծելու հանելուկներ և մաթեմատիկական խնդիրներ, իսկ հետո թեստի միջոցով ցուցադրելու իրենց գիտելիքները։ Թեստը կարող է անցկացվել դասարանական արձագանքման համակարգի միջոցով։ Դասարանական արձագանքման ծրագրակազմը կարելի է օգտագործել նաև պետական ստանդարտների վրա հիմնված վարժություններ ու թեստեր մշակելու ու անցկացնելուհամար։