Փոլ Ռադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ռադ
անգլ.՝ Paul Rudd
Ծնվել էապրիլի 6, 1969(1969-04-06)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՓասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
ԿրթությունShawnee Mission West High School?, Կանզասի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1991)[4] և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կատակերգու
ԸնտրանիAnchorman: The Legend of Ron Burgundy? և Մրջյուն-մարդ
Ամուսին(ներ)Ջուլի Յաեգեր
Երեխա(ներ)Ջեք Ռուդ և Դարբի Ռուդ
Պարգևներ և մրցանակներ

Փոլ Ստեֆան Ռադ (անգլ.՝ Paul Stephan Rudd, ապրիլի 6, 1969(1969-04-06)[1][2], Փասայք, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]) ամերիկացի դերասան, կատակերգու, սցենարիստ ու պրոդյուսեր։ Սովորել է Կանզասի համալսարանում և Ամերիկայի դրամատիկ արվեստների համալսարանում՝ նախքան դերասանական իր առաջին դեբյուտը՝ 1992 թվականին, Ազգային հեռարձակման կազմակերպության դրամաների շարքից՝  «Քույրեր» (Sisters) դրամայում[5]։

Ռադի մասնակցությամբ ֆիլմերն են. «Անտեղյակ» (Clueless, 1995), «Հելլոուին. Մայքլ Մայերսի անեծքը» (Halloween: The Curse of Michael Myers, 1995), «Ռոմեո+Ջուլիետ» (Romeo+Juliet, 1996), «Ամերիկյան թաց և տաք ամառը» (Wet Hot American Summer, 2001), «Հեռուստահաղորդավար. Ռոն Բուրգունդիի լեգենդը» (Anchorman. The Legend of Ron Burgundy, 2004), «40ամյա կույսը» (The 40year old Virgin, 2005), «Մի քիչ հղի» (Knocked Up, 2007), «Արդեն 40» (This Is 40, 2012), «Համր» (Mute, 2018), «Իդեալական տուն» (Ideal Home, 2018), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captian America. Civil War, 2016), «Մրջյուն-մարդ» (Ant-Man, 2015)՝ Մարվելի կինեմատոգրաֆիական տիեզերքում, «Մրջյուն-մարդը և Կրետը» (Any-Man and the Wasp, 2018), «Վրիժառուներ. Վերջնախաղ»(Avengers: Endgame, 2019)[6] և այլն։

Բացի Ռադի կինոյի կարիերայից, նա եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային շոուներում, այդ թվում Ազգային հեռարձակման ընկերության (NBC) «Ընկերներ» (Friends) սիթքոմում՝ Մայք Հանինգի դերում։ Նա երկակի դերակատարմամբ նկարահանվել է Նեթֆլիքսի «Ապրել քեզ հետ» (Living with yourself) կատակերգական սերիալում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ հեռուստատեսային երաժշտական և կատակերգական շարքերում լավագույն դերասան անվանակարգում։ 2015 թվականի հուլիսին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը[7]։ 2019 թվականին նրա անունը հայտնվել է Forbes Celebrity 100-ի ամենամյա ցուցակում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Փասայկ քաղաքում՝ հրեական ընտանիքում[9][10]։ Նրա հայրը՝ Մայքլ Ռուդը (մահացել է 2008թվականին) պատմական շրջագայությունների էքսկուրսավար էր և Trans World Airline կազմակերպության փոխտնօրեն[11][12][13]։ Նրա մայրը՝ Գլորիա Իրեն Գրանիվիլը, Միսուրիի նահանգի Կանզաս քաղաքի КСМО-TV հեռուստակայանում վաճառքի մենեջեր[14][15][16]։ Նրա ծնողները Լոնդոնից էին, հայրը՝ Էդգվերից, մայրը՝ Սուրբիտոնից[17][18], և երկուսն էլ ծագում էին Աշկենազ հրեա գաղթականների տոհմից, որոնք Անգլիա էին տեղափոխվել Բելառուսից, Լեհաստանից և Ռուսաստանից[9][14][19][20][21][22][23]։ Ռադի հայրական ընտանիքի տոհմական ազգանունը՝ Ռադնիցկին, պապի կողմից փոխվել է Ռադ, իսկ նրա մոր ընտանիքի տոհմական ազգանունը եղել է Գոլդշտեյն[23][24]։ Ռադն Օնտարիո նահանգում[25] ուներ Բար և Բաթ Միցվա[14][26] ծառայությունը։ Փոքր տարիքում սիրում էր կարդալ Բինո (The Beano) և Դենդի (The Dandy) ամսագրերի կոմիքսները[27]։

Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Լենեքսա քաղաքը։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը 3 տարի անցկացրեց Կալիֆոռնիայի Անահայմ[28][29][30] քաղաքում։ Ռադը հաճախել է Կանզաս քաղաքի մետրոպոլիտենի տարածքում գտնվող Բրոդմորի դպրոցը և ավարտել Շոունի Առաքելություն Ուեսթի ավագ դպրոցը 1987 թվականին։

Սովորել է Կանզասի համալսարանում` մասնագիտանալով թատրոնի մեջ[31], Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում՝ դերասան Մեթյու Լիլարդի հետ[31]։ Նաև 3 ամիս սովորել է Օքսֆորդի բրիտանական-ամերիկյան դրամատիկական համալսարանում[32][33]։ Դերասանական դպրոց հաճախելու հետ զուգընթաց, աշխատել է նաև որպես DJ Բար Միցվայում[34]։ Ավարտելուց հետո նա կատարել է տարատեսակ աշխատանքներ՝ տարբեր ընկերություններում, ներառյալ ապակեպատման, Կանզասի Օլորդլանդ Պարկ քաղաքում գտնվող «Հոլիմ Հեմ» ընկերություններում և այլն[35]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ռադը «Ես քեզ սիրում եմ, եղբայր» ֆիլմի պրեմիերային, 2009 մարտի 15

Ռադն իր դերասանական կարիերայի առաջին դերը ստացավ 1992թվականին հեռուստատեսային «Քույրեր» դրամայում, որտեղ խաղաց Կիրբի Քիմբի Ֆիլբիի դերը[5]։ 1994 թվականին նա նկարահանվեց «Վայրի վարսակներ» (Wild Oats) հեռուստատեսային սիթքոմում՝ 6դրվագներով։ 1995թվականին Ռուդը հեռացավ «Քույրերից» և նկարահանվեց «Անտեղյակ» կատակերգական կինոնկարում Ալիսիա Սիլվերսթոունի հետ[36]։ Նա նաև նկարահանվեց «Հելլոուին. Մայքլ Մայերսի անեծքը» ֆիլմում՝ Թոմմի Դոյլի կերպարով, «Ռոմեո+Ջուլիետ», «Մորեխներ» (The Locusts), «Գիշերային առաքում» (Overnight Delivery), «Իմ մտերմության օբյեկտը» (The Object of My Affection) և «200 ծխախոտ» (200 cigarettes) ֆիլմերում[36]։ Ռադը մասն էր կազմում 1999թվականի «Սիդեր տան կանոնները» (The Cider House Rules) ֆիլմի դերասանական կազմի, որը առաջադրվել էր SAG մրցանակին՝ լավագույն դերասանական կազմ անվանակարգում։

2002 թվականին «Ընկերներ» (Friends) սիթքոմում հանդես եկավ որպես Մայք Հանիգանը, ով ժամադրում ու ամուսնանում է Ֆոբի Բուֆֆայի հետ (խաղում է Լիզա Կուդրոուի հետ)։ 2016թվականին նկարահանվեց «Ռենո 911» (Reno 911!) ֆիլմում՝ մարմնավորելով Գայ Ջերիկոյին, այնուհետև նաև «Ռենո 911. Մայամի» (Reno 911! Maiami): Նա հրավիրվել է որպես 1990-ականնների ռոք-աստղ Դեսմոնդ Ֆելլովս՝ «Վերոնիկա Մարս» հեռուստասերիալում 2007 թվականի «Debasement Tapes» դրվագում։

2004 թվականը նշանավորվեց հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Ջադ Ապարտովի հետ համագործակցությամբ։ Առաջին ֆիլմը «Հեռուստահաղորդավար. Ռոն Բուրգունդիի լեգենդն» էր՝ Բրիան Ֆանտանայի դերում, դերասաններ Սթիվ Կարելի, Դեյվիդ Կոկների և Ուիլ Ֆերրելի հետ միասին։ 2005թվականին նկարահանվեց Ապարտովի «40ամյա կույսը» ֆիլմում՝ դերասաններ Կարելի և Սեթ Ռոգենի հետ միասին[37]։ Հետագայում նա աշխատեց Ապատովի հետ «Մի քիչ հղի» (Knocked up, 2007) ֆիլմում՝ հուսախաբ ամուսնու կերպարում, ով ամուսնացավ Լեզլի Մեննի հետ։ Այդ ֆիլմում նա խաղում է դերասաններ Ջեյսոն Սիգելի, Ջոնա Հիլի, Սեթ Ռոգենի և Ջեյ Բարուշելի հետ։ Նա նաև հնչյունային կրկնօրինակող էր «Դժվար հարվածներ» (Hard Knocks) սպորտային վավերագրական սերիալի 2007 թվականի թողարկման համար։

Ռադը Ջոն Լենոնի դերում նկարահանվեց «Ծանր զբոսանք. Դյուրի Կակսի պատմությունը» (Walk Hard: The Dewey Cox Story, 2007) կատակերգական ֆիլմում[36], ինչպես նաև Նիկոլաս Սթոլլերի «Մոռանալով Սարահ Մարշալի» (Forgetting Sarah Marshall, 2008) ֆիլմում Ջեյսոն Սիգելի և Ջոնա Հիլի հետ[38], «Արդեն 40» (This Is 40, 2012) ֆիլմում Լեսլի Մաննի հետ[37], ինչպես նաև «Մեկ տարի» (Year One, 2009) և «Հարսնաքույրեր» (Bridesmaids, 2011) ֆիլմերում։

2007 թվականին  Ռադը նկարահանվեց «Օ՜ Օհայոյում» (The Oh in Ohi) և «Տասնյակը» (The ten) ֆիլմերում Դեյվիդ Վեյնի և Մայքլ Շովոլթերի հետ միասին[39], իսկ հաջորդ տարի` 2008 թվականին, Եվա Լոնգորիայի հետ «Իր մեռած մարմնում» (Over Her Dead Body) ֆիլմում։ Հաջորդ՝ «Օրինակելիներ» (Role Models, 2008) կատակերգության մեջ (նաև ֆիլմի սցենարիստն է), Ռուդն ու համանախագահ Շոն Ուիլյամ Սքոթը պատկերում են էներգետիկ ըմպելիքներ վաճառողների, ովքեր ստիպված են եղել համայնքային ծառայություններ իրականացնել մենթորինգի ու մանկավարժական ծրագրերում[40]։

2009 թվականին Ռուդը Ջեյսոն Սիգելի հետ նկարահանվեց «Ես քեզ սիրում եմ, եղբայր» (I Love You Man) ֆիլմում, որտեղ նրանք ընկերներ էին, որոնց միավորում էր ընդհանուր հետաքրքրությունն ու սերը Rush ռոք խմբի նկատմամբ։ Ե՛վ Ռադը, և՛ Սերգելը այդ խմբի երկրպագուն էին[41][42]։ 2009 թվականին Ռադը՝ Ջոն Էմբոմի, Ռոբ Թոմասի և Դան Էթերիջի հետ համահեղինակեց Party Down հեռուստասերիալը[36]։

2010 թվականին Ռադը Սթիվ Կարելի հետ նկարահանվեց ռեժիսոր Ջեյ Ռոչի «Ընթրիք հիմարների համար» (Dinner for Schmucks) ֆիլմում։ 2012 թվականին Ռադը երկրորդական դեր ունեցավ «Առանձնության առավելությունները» (The Perks of Being a Wallflower) ֆիլմում, մարմնավորում էր անգլերենի ուսուցիչ պարոն Անդերսոնին` Չառլիի ուսուցչին (Չառլիի կերպարը մարմնավորում էր Լոգան Լերմանը2011 թվականին Էլիզաբեթ Բենքսի, Զոյի Դեշանելի ու Էմիլի Մորտիմերի հետ նկարահանվեց «Մեր ապուշ եղբայրը» (Our Idiot Brother) ֆիլմում[43]։ Նրանց հետ նախկինում նկարահանվել է ամերիկյան «Ամերիկյան թաց և տաք ամառը», «40 ամյա կույսը», «Բաքստերը», «Օրինակելիներ» ֆիլմերում[44]։

Փոլ Ռադը mlb network-ի ժամանակ, 2015

2012 թվականին Ռադը պայմանագիր ստորագրեց NBC’s Parks and Recreation  ալիքի հետ՝ 4 էպիզոդներում նկարահանվելու համար։ Մարմնավորեց Բոբբի Նյուպորտին, ով քաղաքացիական խորհրդի նախագահ էր ու Էմի Փոհլորի կերպարի՝ Լեսլի Նոուպի մրցակիցը։ Դեր, որի համար նա արժանացավ Critics’ Choice կինոմրցանակին՝ որպես կատակերգական շարքերում լավագույն դերասան[45]։ 2014 թվականին Ռադը սկսեց հնչյունային կրկօրինակումներ կատարել Հյունդաի հեռուստատեսության գովազդների համար։ Նա նաև ձայնագրեց Ջոն Հոջգմանի «Իմ փորձագիտության ոլորտները» (The Areas of My Expertise, 2005) և «Ավելի շատ տեղեկություն, քան դուք պահանջում եք» (More Information Than You Require, 2008) գրքերը՝ ստեղծելով վերջիններիս աուդիոգրքերը[46][47]։

2013 թվականի դեկտեմբերի 19-ին Ռադը պաշտոնապես ընդգրկվեց  Մարվել ընկերության կողմից նկարահանվող «Մրջյուն-մարդը» ֆիլմի դերասանական կազմի մեջ։ Նա մարմնավորեց Սքոթ Լենգին (մրջյուն-մարդուն)[48][49][50][51][52]։ Ռադը կրկնեց իր կերպարը «Կապիտան Ամերիկա.քաղաքացիական պատերազմ»[53], ինչպես նաև «Մրջյուն-մարդը և Կրետը» (Ant-Man and the Wasp, 2018) ֆիլմերում[54][55]։ 2019 թվականին Ռադը նկարահանվեց «Վրիժառուներ.Վերջնախաղ» ֆիլմում, որը դարձավ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։

Ռադը կրկնեց Էնդիի կերպաը Նեթֆլիքսի «Ամերիկյան թաց և շոգ ամառ»ֆիլմից արդեն «Ամերիկայն թաց և շոգ ամառ. ճամբարի առաջին օրը» հատվածում՝ դերասաններ Բրեդլի Քուփերի, Էմի Փոլերի, Էլիզաբեթ Բենքսի հետ։ 2016 թվականի Ռադը նկարահանվեց «Հոգատարության հիմունքները» (The Fundamentals of Caring) ֆիլմում Սելենա Գոմեզի հետ[56]։ 2018 թվականին նա նկարահանվեց «Լրտեսական խաղ» (The Catcher Was a Spy) ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոս Մո Բերգին, ով լրտես էր Բոստոն Ռեդ Սոքս պրոֆեսիոնալ բեյսբոլի ամերիկյան ակումբում և Երկրորդ Համաշխարհային պատերազմում միացավ OSSին։

2018 թվականի օգոստոսին Ռադը նկարահանվեց Նեթֆլիքսի «Ապրելով քեզ հետ» (Living with Yourself) կատակերգական ֆիլմում Էյսլինգ Բիի հետ[57][58]։ Ռադը նաև հանդիսանում էր ֆիլմը պրոդյուսերը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[59][60][61]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադը հանդես է եկել Բրոդվեյ թատրոնում։ Առաջին ներկայացումն էր «Բալիհուի վերջին գիշերը» (The Last Night of Ballyhoo)՝ 1997 թվականին[62], hաջորդը՝ «12-րդ գիշերը» (Twelfth night), որտեղ հանդես եկավ Կիրա Սեջվիկի և Մաքս Ռայթի հետ, ներկայացումը կայացավ Լինկոլն կենտրոնական թատրոնում[63]։ 2006 թվականին հանդես եկավ  Ռիչարդ Գրինբերգի «Անձրևի 3 օրը» (Three Days of Rain) ներկայացման մեջ Բրեդլի Քուպերի և Ջուլիա Ռոբերտսի  հետ Բեռնարդ Յակոբս թատրոնում[64]։ Փոլ Ռադի հետ նկարահանվել են  անվանի դերասաններ, ինչպիսիք են Մայքլ Շեննոնը, Քեյթ Արրինգթոնը, Էմմի մրցանակի յոթակի հաղթող Էդ Ասները և այլք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռւդն իր կնոջ՝ Ջուլի Յագերի հետ, հունիս 2015

2003 թվականին Ռուդն ամուսնացավ Ջուլի Յաջերի հետ[65], ում հետ նա հանդիպել է Քյուելսի վրա աշխատելուց անմիջապես հետո՝ իր հրապարակախոսի գրասենյակում, որտեղ նա աշխատանքի է անցել[66]։ Նրանք ունեն 2 երեխա՝ որդի և դուստր[67]։ Ապրում են Ռեյնբեկում, Նյու Յորքում[68]։

Ռադը MLB’s Kansas City Royals և NFL’s Kansas City Chiefs ակումբների մեծ երկրպագուն է[69]։

2015 թվականի հուլիսի 1-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց Ռադի անվանական աստղ, այն թվով 2554-րդ աստղն էր։ Այդ առիթով Ռադն ասաց. «Հիշում եմ, որ երեխա էի և քայլում էի այս բուլվարով, կարդում էի անունները և մտածում այն մասին, թե ինչ են մտածել մնացած միլիոնավոր մարդիկ, իսկ դա դուք գիտե՞ք, ո՞վ գիտի»[70]։

Ռադն աջակցում է SAY ոչ առևտրային կազմակերպությանը, որը նպատակն է օգնել երիտասարդներին[71][72]։ Ռադը նաև հիմնադրել է The Big Slick բարեգործական հիմնադրամը։

2014 թվականից ի վեր Ռադն ու նրա ընկեր Դին Մորգանը հանդիսանում են Նյու Յորքի Դայնբեկ քաղաքում գտնվող քաղցրավենիքի խանութի՝ Samuel’s Sweet Shop–ի համասեփականատերերը[73]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://www.nj.com/entertainment/2017/10/paul_rudd_finding_your_roots_scarlett_johansson_la.html
  4. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  5. 5,0 5,1 Nemetz, Dave (2017 թ․ ապրիլի 6). «#TBT: Paul Rudd's TV Debut on 'Sisters' — Kirby Philby». TVLine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  6. «Paul Rudd List of Movies and TV Shows». TV Guide. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  7. News Desk (2015 թ․ հունիսի 24). «Paul Rudd to Receive Star on the Hollywood Walk of Fame». broadwayworld. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  8. «Paul Rudd». Forbes.com. 2015 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  9. 9,0 9,1 Freeman, Hadley (2015 թ․ հուլիսի 9). «Paul Rudd on Ant-Man, being Hollywood's go-to nice guy and growing up with English parents in Kansas». The Guardian. London, UK: Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  10. «Paul Rudd biography». Biography.com. A+E Television Networks, LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Berman, Ali (2011 թ․ մարտի 22). «Paul Rudd's Birthday Wish Is For You To Help Him Cure Cancer». Ecorazzi. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  12. Miller, Julie (2012 թ․ փետրվարի 14). «Will Jennifer Aniston and Paul Rudd's Discussion of Cremated Therapists, Dogs, and Fathers Make You Want to See Their New Movie?». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  13. Hayes, Cathy (2011 թ․ փետրվարի 27). «Julia Roberts presents 'Honorary Irishman' award to actor Paul Rudd». IrishCentral. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  14. 14,0 14,1 14,2 Pfefferman, Naomi (2012 թ․ դեկտեմբերի 28). «Paul Rudd Q & A: 'This is 40'». Jewish Journal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  15. Weiner, Caren (1998 թ․ ապրիլի 26). «Suddenly the Object Of Much Attention». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Garron, Barry (1994 թ․ հոկտեմբերի 23). «Actor takes his career in stride For Paul Rudd, the cancellation of 'Wild Oats is merely a bend in the road». The Kansas City Star. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. Whitty, Stephen (2009 թ․ մարտի 22). «Paul Rudd interview: He's happy to have a job – any job». The Star-Ledger. Newark. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  18. Stated on The Graham Norton Show, February 1, 2013.
  19. «Jews Making News: Parker, Rudd». Atlanta Jewish Times. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  20. Schleier, Curt (2017 թ․ հոկտեմբերի 26). «Paul Rudd learns about his family history from a JTA article on 'Finding Your Roots'». Jewish Telegraphic Agency. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  21. Ginott, Jamie H. (1998 թ․ ապրիլի 17). «An 'Object' of Affection: Talking with Paul Rudd». The Harvard Crimson. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  22. Kuperinsky, Amy (2017 թ․ նոյեմբերի 1). «N.J. actor Paul Rudd plumbs family history on 'Finding Your Roots'». NJ.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  23. 23,0 23,1 Stated on Finding Your Roots, October 31, 2017.
  24. Weisz, Marni (2015 թ․ հուլիսի 14). «Interview: Paul Rudd on breaking into the Marvel Universe in Ant-Man». Cineplex.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  25. Rudd, Paul (2018 թ․ հունիսի 27). «Paul Rudd Shares Some Possible Facts About Kansas City». The Late Show with Stephen Colbert (Interview). Interviewed by Stephen Colbert. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  26. Rudd, Paul (Summer 1997). «Interview: Alfred Uhry». Bomb. No. 60. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  27. Armstrong, Stephen (2015 թ․ հուլիսի 27). «Was Pixar's Inside Out inspired by The Beano?». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  28. Karpel, Ari (2007 թ․ մայիսի 25). «Spotlight on Paul Rudd». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. Mills, Nancy (2010 թ․ հուլիսի 26). «Paul Rudd's offbeat 'Dinner' date». Reading Eagle. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  30. Spitznagel, Eric (2011 թ․ հոկտեմբեր). «Playboy Interview: Paul Rudd». Playboy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  31. 31,0 31,1 Marx, Rebecca Flint. «Paul Rudd: Biography». AllMovie. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  32. Heath, Chris (2009 թ․ մայիս). «You Know You're Paul Rudd When...». GQ. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  33. «Alumni». British American Drama Academy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  34. Stern, Marlow (2012 թ․ հոկտեմբերի 8). «Paul Rudd on Grace, Bar Mitzvahs and This is 40». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  35. Huddleston, Tom (2018 թ․ հուլիսի 6). «'Ant-Man' Paul Rudd reveals the weirdest odd job he did to save money for acting school». CNBC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 Billson, Anne (2013 թ․ հոկտեմբերի 17). «Paul Rudd's 10 best roles». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  37. 37,0 37,1 Zakarin, Jordan (2013 թ․ հունվարի 7). «Judd Apatow: I'm 'Disgusted' When Wife Leslie Mann Fools Around Onscreen With Other Men». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. Bonaime, Ross (2011 թ․ օգոստոսի 29). «The 10 Best Paul Rudd Film Roles». Paste. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. Lee, Nathan (2006 թ․ հուլիսի 14). «Movie Review: The Oh in Ohio (2006)». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. Neumaier, Joe (2008 թ․ նոյեմբերի 6). «Paul Rudd and Seann William Scott are no 'Role Models'». New York Daily News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  41. Wright, Shauna (2013 թ․ օգոստոսի 7). «Actor Paul Rudd Joins Rush Onstage at Tour Finale». Ultimate Classic Rock. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  42. Douglas, Edward (2009 թ․ մարտի 19). «Paul Rudd & Jason Segel Get Friendly». Comingsoon.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  43. «'Our Idiot Brother' premiere: Paul Rudd hits Hollywood with his 'sisters'». Los Angeles Times. 2011 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. Collis, Clark (2011 թ․ հուլիսի 16). «Elizabeth Banks talks stuffing her bra and slobbering over Paul Rudd for 'Wet Hot American Summer'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  45. Snierson, Dan (2014 թ․ դեկտեմբերի 29). «Paul Rudd to return in final season of 'Parks and Recreation' – exclusive». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  46. «The Areas of My Expertise». Powells.com. 2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  47. Kuntzman, Gersh (2011 թ․ հոկտեմբերի 25). «John Hodgman is big — bigger than Paul Rudd, even». The Brooklyn Paper. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  48. «It's Yellowjacket From the 'Ant-Man' Movie!». Bloody Disgusting. 2014 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  49. Sneider, Jeff (2013 թ․ դեկտեմբերի 18). «Paul Rudd to Play Ant-Man in Edgar Wright's Marvel Movie (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  50. Kroll, Justin (2013 թ․ դեկտեմբերի 18). «Paul Rudd to Star in Marvel's 'Ant-Man'». Variety. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  51. «It's Official: Marvel Studios Confirms Paul Rudd Will Play Ant-Man». Comingsoon.net. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  52. «Paul Rudd Set to Star in Marvel's Ant-Man». Marvel Entertainment. Marvel Studios. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  53. «Marvel Studios Begins Production on Marvel's 'Captain America: Civil War'». Marvel.com. 2015 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  54. «Prepare yourself for Ant-Man & the Wasp». CNET (անգլերեն). 2018 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  55. Melas, Chloe (2018 թ․ հունիսի 29). «Paul Rudd promises 'Ant-Man' is a break from the bleak news cycle». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  56. Hoffman, Jordan (2018 թ․ հունվարի 25). «The Catcher Was a Spy review - Paul Rudd goes from baseball to Bond in engaging thriller». The Guardian. London, England: Guardian Media Group.
  57. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 10). «Paul Rudd To Topline Netflix Comedy Series 'Living With Yourself' From Timothy Greenberg». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  58. Tartaglione, Nancy (2018 թ․ օգոստոսի 28). «Aisling Bea Joins Netflix's 'Living With Yourself' Opposite Paul Rudd». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  59. O'Connell, Michael (2018 թ․ օգոստոսի 10). «IFC Orders Comedy 'Living With Yourself' From 'Daily Show' Scribe». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  60. Nelson, Samantha (2019 թ․ հոկտեմբերի 18). «Netflix's Living With Yourself fuses sitcom humor with high-tech anxiety». The Verge. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  61. Chuba, Kirsten (2019 թ․ հոկտեմբերի 17). «Paul Rudd on Playing Double in Netflix's 'Living With Yourself'». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  62. Lefkowitz, David (1997 թ․ սեպտեմբերի 1). «How Ballyhoo's Paul Rudd Gets His Exercise». Playbill. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  63. «Lincoln Center Theatre : Twelfth Night». Lincoln Center Theatre. 1998. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  64. «Bradley Cooper & Paul Rudd Join Julia Roberts in B'way's Three Days of Rain». Broadway.com. 2005 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  65. «Paul Rudd». Us Weekly. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  66. Crisell, Luke (2011 թ․ սեպտեմբեր). «Stand Up Guy». Nylon Guys. New York: Nylon Holding. էջ 123.
  67. Babis, Daniel (2012 թ․ մարտի 1). «Paul Rudd: "Marriage & Parenthood. It's The Hardest Job You'll Ever Like"». Celeb Baby Laundry. CDL Blog Family. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  68. MacBride, Elizabeth (2019 թ․ հունիսի 6). «Georgia film boycott could be a big win for New York's budding Hudson Valley movie industry, led by this famous actress». CNBC. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին. «Rhinebeck, a historic town in an area that's home to other A-list actors, including Paul Rudd»
  69. «Famous Kansas Citians: Actor Paul Rudd». VisitKC.com. 2010 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  70. Davis-Young, Katherine (2015 թ․ հուլիսի 1). «Paul Rudd ponders how he will be remembered with Walk of Fame star». Reuters. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  71. «We Heart Paul Rudd And His Activism For Kids Who Stutter». thathelps.com. 2018 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  72. Marcus, Bennett. «Paul Rudd on Stuttering, Bullying, and How He Still Uses Humor as a Defense Mechanism». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  73. Fisher, Kendall (2016 թ․ հոկտեմբերի 24). «Friendly Reminder: Jeffrey Dean Morgan Co-owns a Candy Shop with Paul Rudd». E! Online. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռադ» հոդվածին։