Փոլ Լեվեսք
| Փոլ Լեվեսք Paul Levesque |
|
Թրիփլ Էյչը որպես անվիճարկելի WWE չեմպիոն |
|
| Ռինգային անուն(ներ) | Թրիփլ Էյչ Հանթեր Հիրստ Հելմսլի Ժան Պոլ Լավեսք Տերա Ռիզին |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 116 կգ |
| Իրական հասակ | 193 սմ |
| Ծննդյան թվական | հուլիսի 27, 1969 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Կիլլեր Կովալսկի |
| Դեբյուտ | Մարտի 24, 1992 թ. |
Փոլ Մայքլ Լեվեսք (անգլ.` Paul Michael Levesque, ծնվ.` հուլիսի 27, 1969թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, պրոֆեսիոնալ ըմբշամարտի հեղինակություն, WWE ընկերության մարզիկների բաժնի գործադիր փոխնախագահ և կինոդերասան: Տվյալ ժամանակում հանդես է գալիս WWE ընկերությունում` Թրիփլ Էյչ ռինգային անվամբ (անգլ.` Triple H - եռակի էյչ, որը բխում է նախկին ռինգային անվան` Hunter Hearst Helmsley-ի սկզբնատառերից), սակայն կիսով չափ է միայն ակտիվ: Լեվեսքն ինքն է տնօրինում իր «Թրիփլ Էյչ» կերպարի սցենարային զարգացումները:[1]
Լեվեսքն սկսում է ըմբշամարտիկի կարիերան մի փոքր կազմակերպությունում, որտեղ նրա ռինգային անունն էր Տերա Ռիզին: 1994թ.-ին պայմանագիր է կնքում World Championship Wrestling (WCW) այժմ այլևս չգործող կազմակերպության հետ, որտեղ հանդես է գալիս Ժան Պոլ Լավեսք անվամբ: Վերջինս իրենից ներկայացնում էր ֆրանսա-կանադացի մի արիստոկրատի կերպար, և հենց նմանատիպ կերպար էր նաև Հանթեր Հիրստ Հելմսլին, որը Լեվեսքն օգտագործեց Ռեստլինգի համաշխարհային ֆեդերացիայում (այժմյան WWE-ն) հանդես գալու վաղ տարիներին: Դրանից հետո նա փոխում է ռինգային անունը Թրիփլ Էյչի և ձևավորում D-Generation X (այլ կերպ` DX) կոչվող խմբակցությունը, որի լուծարումից հետո սցենարիստների որոշմամբ դառնում է արդեն առաջին պլանի ըմբշամարտիկ: Այդ ժամանակահատվածում Լեվեսքի Թրիփլ Էյչ կերպարը ըստ սցենարի ամուսնանում է WWE-ի նախագահ Վինս Մաքմահոնի դստեր` Ստեֆանի Մաքմահոնի հետ, ինչը հետագայում վերածվում է իրական ամուսնության, և Լեվեսքն ու Մաքմահոնը դառնում են իրական ամուսիններ:
Ընդհանուր առմամբ Լեվեսքը WWE-ում հաղթել է 23 չեմպիոնական տիտղոս, ընդ որում 13 անգամ դարձել է ծանրքաշային չեմպիոն` հաղթելով WWE/WWF չեմպիոնատը 8 անգամ և աշխարհի ծանրքաշային չեմպիոնատը` 5 անգամ: Ինչպես նաև` հաղթել է 1997թ.-ի «Ռինգի արքա» և 2002թ.-ի «Թագավորական կռիվ» մրցումները:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ "Հանթեր Հիրստ Հելմսլի". wrestlerautographs.com. Վերցված է փետրվարի 1, 2012թ.