Փոլ Անրի Հոլբախ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոլ Անրի Հոլբախ կամ Բարոն դ'Օլբախ (ֆրանսերեն՝ Paul-Henri Thiry, Baron d'Holbach, 1723, դեկտեմբերի 8 – 1789, հունվարի 21) ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։
Ծնվել է Էդեսհեյմ քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է Փարիզում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել Դենի Դիդրոյի, Հելվեցիուսի, Դալամբերի, Բյուֆոնի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է ֆեոդալական կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։