Փշատենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշատենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Փշատազգիներ (Elaeagnaceae)
Ցեղ Փշատենի (Elaeagnus)
L., 1753

Փշատենի[1] (լատին․՝ Elaeagnus), փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ փշատենի արևելյան (E. orientalis) և փշատենին եզատերև(E. angustifolia)։ Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է (ստորին լեռն, գոտուց մինչև, միջին լեռնայինը) գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում և այլն։ Աճում է նաև Ճապոնիայում, Չինաստանում և Եվրոպայում։

Պտուղը

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառի բարձրությունը մինչև 10 մ Է, կեղևը՝ կարմրադարչնավուն, փայլուն, ընձյուղները՝ սպիտակ-արծաթափայլ։ Տերևները գծաձև են, նշտարաձև, էլիպսաևշտարաձև կամ նեղ ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր։ Ծաղիկները ողկուզանման են, տերևանութային կամ մեկական, երկսեռ կամ միասեռ, արտաքինից՝ արծաթավուն, ներսից՝ դեղնանարնջագույն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կորիզապտուղ է, մանր (5-10 գ), երկարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շագանակագույն կամ վառ կարմիր։

Կիրառություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղամիսը սպիտակադեղնավուն է, չոր, փշրվող, ալրանման, քաղցր, հաճելի համով։ Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ, աղաղանյութեր, օրգանական թթուներ։ Ունեն բուժիչ և սննդարար հատկություններ, օգտագործում են ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Ծաղիկներից ստացվող յուղն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Չորադիմացկուն, աղադիմացկուն և ցրտադիմացկուն է։ Երկարակյաց է։ Բազմանում է կտրոններով։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Փշատենու երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասը մտնում է փշատազգիների (Elaeagnaceae) ընտանիքի և վարդածաղկավորների (Rosales) կարգի մեջ։


  ևս 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   50-70 տեսակ  
         
  կարգ Վարդածաղկավորներ     դաս Փշատենի     f1
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Փշատենիներ     e2    
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր'
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 2 դաս   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է 20-70 տեսակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sunset Western Garden Book. 1995. էջեր 606–7. ISBN 978-0-376-03850-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лох на сайте USDA NRCS(անգլ.)
  • Лох в Биологическом энциклопедическом словаре
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի» հոդվածին։