Փյունիկ (դիցաբանական)
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փյունիկ, ֆենիքս (հուն. φοίνιξ) — հին հունականդիցաբանության մեջ առասպելական թռչուն է: Իբր ապրում է 500[1] (ըստ այլ տարբերակների՝ 1460 կամ 12954) տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի ու կրակի գուներանգներ: Կանխազգալով իր վախճանը՝ իբր փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և երիտասարդ փյունիկ: Ըստ այլ տարբերակի, փյունիկը մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, բայց նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արևի քրմերը:[2]
[խմբագրել] Փյունիկը զինանշաններում
Փյունիկը զինանշաններում պատկերվում է կրակից հառնելու պահին: Ելիզավետա I-ը և Շոտլանդիայի թագուհի Մարիան որպես խորհրդանիշ ընտրել էին փյունիկը:
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Աղբյուրներ, նշումներ և հղումներ |
|
|
