ՓյուԴըՓայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՓյուԴիՓայ (անգլ.՝ PewDiePie, ծ. 24 Հոկտեմբեր 1989թ), Իրական անունը Ֆելիքս Արվիդ Ուլֆ Կջելբերգ

Նա վիդեո խաղերի շվեդ մեկնաբան է Յութուբում։ Նա խաղում և մեկնաբանում է սարսափ ժանրի և արկածային խաղեր։ Նրա Յութուբյան ալիքը ամենաարագ աճող ալիքներից է։ 2013 թվականին նրան բաժանորդագրվածները 3,5 միլիոնից ավելացան և հասան մինչև 18 միլիոն։ Նրա ալիքը ճանաչվել է Յութուբի ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքը։ 2014 թվականի հուլիսի դրությամբ նա ուներ 28,072,866 բաժանորդ։

Վաղ կյանքը[խմբագրել]

Ֆելիքսը ծնվել և մեծացել է Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքում։ Ավարտել է Գոտենբուրգի Բարձրագույն Դպրոցը։

Պատմությունը[խմբագրել]

ՓյուԴըՓայը ստեղծել է իր Յութուբյան ալիքը 2009 թվականի Ապրիլին։ 2012ի Հուլիսի 11ին նրա ալիքի բաժանորդագրությունների թիվը հասավ 1 միլիոնի։ 2013ի Ապրիլին նրա ալիքը արդեն ուներ 6 միլիոն բաժանորդ։ 2013 թվականի վերջին նրա ալիքին ամեն 1 վայրկյանը մեկ բաժանորդագրվում էր 1 հոգի։ Նա ստացել է շատ մրցանակներ։ Նա դեմ է արտահայտվել Յութուբի մեկնաբանությունների նոր համակարգին։ Նա հրաժարվում է ընդունել մոնտաժողի կամ այլ մեկի, ով նրան կօգնի՝ ասելով "Ես ուզում եմ, որ Յութուբը մնա Յութուբ"

Հետաքրքիր[խմբագրել]

  • Նա իր բաժանորդներին անվանում է BRO (եղբայր), և "հավաքում է" Bro Army (Եղբայրների Բանակ)
  • Նա Ամնեսիա խաղում ունի որոշ հորինված կերպարներ, օրինակ Mr. Chair (Պարոն Աթոռ), Stephano արձանիկը, Jennifer քարը, Skully գանգը
  • Նա բացի սարսափ խաղերից խաղում է նաև զվարճալի խաղեր (Happy Wheels http://www.totaljerkface.com/happy_wheels.tjf , McPixel...)
  • Նա ունի Յութուբյան հաղորդաշար ՝ Friday With PewDiePie (Ուրբաթ ՓյուԴիՓայի հետ)
  • Որոշ աղբյուրների համաձայն նա օրական վաստակում է 12,000$
  • Նա ունի Իտալացի ընկերուհի ՝ Մարցիա Բիսոնին (Marzia Bisognin)
  • Նա ունի մոպս ցեղատեսակի 2 շուն՝ Էդգար և Մայա անուններով
  • 2014թ․ Օգոստոսի 29ից նա արգելափակեց իր վիդեոներում մեկնաբանություն թողնելու հնարավորությունը

Արտաքին հղումներ[խմբագրել]