Փարիզյան աստղադիտարան
| Փարիզյան աստղադիտարան | |
|
Աստղադիտարանի մասնաշենքը Մյոդոնում (թագավորական պալատի փլուզումից հետո մնացել է կանգուն) |
|
| Կոդ | 005 |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Observatoire de Paris |
| Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
|
Կոորդինատներ
|
|
| Հիմնադրվել է՝ | 1667 |
| Կայքէջ Պաշտոնական կայքը |
|
Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris ), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա: Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր: Հիմնվել է 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը:
Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը` 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր): Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թվականին:
Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX-րդ դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ:
Բովանդակություն |
Հայտնի աշխատակիցները [խմբագրել]
- Էժեն Միշել Անտոնիադի
- Ֆրանսուա Արագո
- Վենիամին Ժեխովսկի
- Բրենդոն Կարտեր
- Ջովանի Դոմենիկո Կասսինի
- Ժակ Կասսինի
- Ցեզար Ֆրանսուա Կասսինի
- Անդրե Կուդեր
- Ուրբեն Լեվերյե
- Ժակ Ֆիլիպ Մարալդի
- Պյեր Մեշեն
- Ժան Պիկար
- Էդուարդ Ռոշ
- Ֆրանսուա Տիսսերան
- Պյեր Ֆատու
- Կամիլ Ֆլամարիոն
- Ժան Բերնար Լեոն Ֆուկո
- Հուգո ֆոն Ցեյպել
Տնօրենները [խմբագրել]
Աստղադիտարանի պաշտոնական ղեկավարի պաշտոնը, «աստղադիտարանի կառավարող տնօրեն», ներդրվել է Լյուդովիկոս XV թագավորի հրամանով (Թագավորական հրաման 1771 թվականի նոյեմբերի 12-ի[1]), և փաստորեն պաշտոնապես առաջին մարդը, որ ստանձնել է այս պաշտոնը եղել է Ցեզար Ֆրանսուա Կասսինին, այս հայտնի աստղագետների տոհմի երրորդ ներկայացուցիչը: Նրանից առաջ փաստացի տնօրեններ են եղել նրա հայրն ու պապը, այդ պատճառով ցանկը սկսվում է նրանցից:
- Ջովանի Դոմենիկո Կասսինի (1671—1712)
- Ժակ Կասսինի (1712—1756)
- Ցեզար Ֆրանսուա Կասսինի (1756—1784)
- Ժան Դոմենիկ Կասսինի (1784—1793)
- Ջոն Պեմի Վիլնյով, տնօրենի պաշտոնակատար (սեպտեմբեր 1793—1794)
- Նիկոլա-Անտուան Նուե, տնօրենի պաշտոնակատար (մոտ 1794—1795)
- Ժոզեֆ Ժերոմ Լալանդ (1795—1800)
- Պյեր Մեշեն (1800—1804)
- Ժան Բատիստ Ժոզեֆ Դալամբր (1804—1822)
- Ալեքսիս Բուվար (1822—1843)
- Ֆրանսուա Արագո (1843—1853)
- Ուրբեն Լեվերյե (1854—1870)
- Շարլ Էժեն Դելոնե (1870—1872)
- Ուրբեն Լեվերյե (1873—1877)
- Ամադեյ Մուշե (1878—1892)
- Ֆելիկս Տիսերան (1892—1896)
- Մորիս Լևի (1896—1907)
- Բենիամին Բայո (1908—1926)
- Անրի Դելանդր (1926—1929)
- Էռնեստ Էկլանգոն (1929—1944)
- Անդրե Դանժոն (1945—1963)
- Ժան Ֆրանսուա Դենիս (1963—1967)
- Ժան Դելյե (1967—1971)
- Ռայմոն Միշար (1971—1976)
- Ժակ Բոլտ (1976—1981)
- Պյեր Շարվեն (1981—1991)
- ՄԻշել Կոմբ (1991—1999)
- Պյեր Կուտյուրյե (1999—2003)
- Դանիել Էգրե (2003—2011)
- Կլոդ Կատալա (2011 -)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Archives nationales, O1 117, fol. 991—993. Voir également Charles Wolf, Histoire de l’Observatoire de Paris de sa fondation à 1793, Paris : Gauthier-Villars, 1902, p. 194 et suiv.
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փարիզյան աստղադիտարան կատեգորիայում։ |